Գաղտնիություն

Գաղտնիության մասին հայտարարություն

Վերջին թարմացումը՝ 4 փետրվարի, 2015թ.

Ներածություն

«Deloitte.com» կայքը բաղկացած է անհատական, գլոբալ, տարբեր երկրների, տարածաշրջանային կամ առանձին գործառույթների կայքերից, որոնցից յուրաքանչյուրը սպասարկվում է Դելոյթ Թուշ Թոմաթսու Լիմիթեդի («DTTL») կամ իր անդամ երկրներից որևէ մեկի կամ փոխկապակցված կազմակերպության կողմից (հավաքականորեն՝ «Դելոյթ Ցանց»): Առանձին այս կայքերը նշված են յուրաքանչյուր էջի վերին աջ անկյունում:

Գաղտնիության հայտարարությունը կիրառելի է միայն deloitte.com-ի որոշակի կայքերի համար՝ վերևի աջ անկյունում նշված որպես «Գլոբալ», այսուհետ՝ «այս կայքը»:

Դելոյթը Հայաստանում (այսուհետ նաև՝ «մենք», «մեզ» կամ «մեր») հանդիսանում է Deloitte CIS Holdings Limited-ի մաս, որը DTTL անդամ ընկերություն է:, որը ԴԹԹԼ անդամ երկիր է: DTTL-ը համաշխարհային կազմակերպություն է, որի համար գործում են գաղտնիության պայմաններ: Մենք Դելոյթի Ցանցի մի կազմակերպություն ենք, որը սպասարկում է այս կայքը և այս Գաղտնիության մասին Հայտարարությունը բացատրում է,թե ինչպես կարող ենք պաշտպանել այցելուների տեղեկատվությունը՝ հավաքված այս կայքի միջոցով:

Այցելելով այս կայքը՝ Դուք համաձայն եք Ձեր տեղեկատվության օգտագործմանը ինչպես նշված է այս Գաղտնիության մասին Հայտարարությունում:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ deloitte.com-ի այլ երկրի, տարածաշրջանի կամ նեղ մասնագիտացման կայքերը, որոնք սպասարկվում են Դելոյթ Ցանցի այլ կազմակերպությունների կողմից և չեն սպասարկվում մեր կողմից: Այսպիսի կայքերը, ինչպես նաև այս կայքի հետ կապված այլ կայքերը չեն կարգավորվում այս Գաղտնիության մասին Հայտարարությամբ: Այցելուներին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այդ կայքերից յուրաքանչյուրի Գաղտնիության մասին Հայտարարությունը նախքան որևէ անձնական տեղեկատվության բացահայտումը:

Գաղտնիության մասին Հայտարարությունը կարող է լրացվել կամ ժամանակ առ ժամանակ փոփոխվել գաղտնիության մասին հայտարարություններով, որոնք ավելի հատուկ են այս կայքի որոշակի բաժինների (օրինակ՝ աշխատանքի ): Կադրերի առցանց հավաքագրման մասին մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք ուսումնասիրել այդ բաժինը կարգավորող գաղտնիության մասին հայտարարությունը:

Եթե հարցեր ունեք այս Գաղտնիության մասին Հայտարարության վերաբերյալ, խնդրում ենք դիմել վեբմաստեր ծառայությանը՝ օգտագործելով Կապ մեզ հետ հղումը: 

Տեղեկատվության հավաքագրումը

Որպես այցելու դուք չպետք է մուտքագրեք որևէ անձնական տվյալներ վեբ կայքն օգտագործելու համար: Այս կայքը հավաքում է միայն այն անձնական տվյալները, որոնք կամավոր և առանձնակիորեն տրամադրված են այցելուների կողմից: Այդպիսի տվյալները կարող են ներառել,առանց սահմանափակման՝ Ձեր անունը, ընթացիկ աշխատանքի պաշտոնը, ընկերության հասցեն, էլ. հասցեն և հեռախոսահամարը և ֆաքսի համարը:

Մենք նաև կարող ենք տեղադրել և պահպանել Ձեր կողմից տրամադրված ցանկացած տեղեկատվություն, ներառյալ, սակայն չսահմանափակվելով հետևյալով՝ գրառումներ բլոգերում, ֆորումներում, վիքիներում և այլ սոցիալական  կայքերում և ծառայություններով, որոնք մենք կարող ենք տրամադրել:

Մենք սովորաբար չենք ձգտում այցելուներից ստանալ գաղտնի տեղեկատվություն (օրինակ՝ տեղեկատվություն ռասսայական կամ էթնիկական ծագման, կրոնական հավատամքների, դատվածության, ֆիզիկական և հոգեկան առողջության կամ սեռական ուղղվածության վերաբերյալ): Հարկ լինելու դեպքում մենք կստանանք Ձեր հստակ համաձայնությունը հավաքելու և օգտագործելու նմանատիպ տեղեկատվությունը:

Մուտքի տեղեկատվություն, տեղեկանիշեր և վեբ ազդանշանները

Այս կայքը հավաքագրում է ստանդարտ ինտերնետային տեղեկատվություն ներառյալ Ձեր IP հասցեն, բրաուզերի տեսակն ու լեզուն, հասանելիությունը և այն կայքերի հասցեները, որոնք այցելում եք: Որպեսզի համոզվենք, որ այս կայքը լավ է աշխատում և բարելավված նավիգացիան հեշտացնելու համար մենք կամ մեզ ծառայություն մատուցողները կարող են օգտագործել տեղեկանիշեր (փոքր տեքստային ֆայլեր տեղակայված օգտատիրոջ բրաուզերի վրա) կամ Վեբ ազդանշաններ (էլեկտրոնային պատկերներ, որոնք թույլ են տալիս, որպեսզի այս կայքը հաշվի, թե քանի այցելու է այցելել տվյալ էջը և որոշակի տեղեկանիշեր) համախառն տեղեկատվություն հավաքագրելու համար: Տեղեկանիշերի և այլ վերահսկողական տեխնոլոգիաների օգտագործման և դրանց վերահսկողության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել մեր Տեղեկանիշերի մասին Ծանուցման մեջ:  

Տեղեկատվության օգտագործումը

 

Երբեմն կարող եք այս կայքի միջոցով տրամադրել անձնական տեղեկատվություն, օրինակ, որոշակի բովանդակությամբ էջին մուտքի հնարավորություն ստանալու, միջոցառման մասնակցելու համար, հարցման պատասխանը կամ որոշակի հետաքրքիր ոլորտների մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս դեպքերում ստացված տեղեկատվությունը կօգտագործվի Ձեր հարցումը համակարգելու և կարգավորելու,այս կայքը բարելավելու, նաև Ձեզ հարակից ծառայություններ առաջարկելու համար: Մենք նաև կարող ենք օգտագործել Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը մարքեթինգային նպատակներով, գովազդային նյութեր ուղարկել Ձեզ կամ տրամադրել Դելոյթ Ցանցում մյուս ընկերությունների կողմից մատուցված ծառայությունների մասին տեղեկատվություն, որը կարող է Ձեզ հետաքրքրել: Մենք նաև կարող ենք կապ հաստատել Ձեզ հետ Դելոյթ Ցանցի ընկերությունների կողմից մատուցված ծառայությունների մասին Ձեր կարծիքը ստանալու կամ շուկայի և կամ այլ հետազոտական նպատակներով:

Ձեր անձնական տեղեկատվությունը նաև կարող է օգտագործվել մեր և մեր օգտատերերի իրավունքներն ու գույքը պաշտպանելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում կօգտագործվի նաև իրավական գործընթացների ժամանակ:

Ցանկացած պահի Դուք կարող եք պահանջել, որպեսզի մենք դադարենք Ձեզ էլեկտրոնային նամակներ ուղարկել կամ կարող ենք դադարեցնել այս կայքի միջոցով Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությանն ի պատասխան այլ հաղորդակցման միջոց:

Երրորդ կողմի մասին տեղեկատվության բացահայտումը

Մենք կարող ենք Ձեր անձնական տեղեկատվությունը տրամադրել Դելոյթ Ցանցում գործող այլ ընկերությունների, որպեսզի Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը կարողանանք տրամադրել Ձեզ կամ շուկայի կամ այլ հետազոտություններ կատարելու նպատակով: Անձնական տեղեկատվությունը նաև կարող է տրամադրվել Դելոյթ Ցանցի այլ ընկերություններին և այլ երրորդ կողմի Ձեր հարցման պատասխանը ստանալու համար, կամ այն դեպքում, երբ այն կորպորատիվ գործարքի մաս է կազմում, ինչպիսին է վաճառքը,առանձնացումը, վերակազմակերպումը, միավորումը կամ ձեռքբերումը, կամ երբ այդ կողմերը օգտագործում են տեղեկատվությունը մեր անունից:

Բոլոր այս տիպի բացահայտումները կարող են ներառել անձնական տեղեկատվության փոխանցում այլ երկիր կամ տարածաշրջան, որտեղ կարող են չգործել տեղեկատվության պաշտպանության կանոններ որոնք կան Ձեր երկրում:

Անձնական տեղեկատվությունը կարող է նաև բացահայտվել իրավապահ մարմինների, օրենսդիր և այլ պետական կառավարման մարմինների, կամ այլ երրորդ անձանց, յուրաքանչյուր դեպքում համապատասխանեցնելով իրավական կամ նորմատիվ իրավական պարտավորություններին և պահանջներին:  

Այս կայքինտեղեկատվություն տրամադրելով Դուք համաձայնում եք վերոնշյալ բացահայտումներին:

Բլոգեր, ֆորումներ, վիքիներ և այլ սոցիալական կայքեր

Այս կայքում կարելի է տեղադրել տարբեր բլոգեր, ֆորումներ, վիքիներ և այլ սոցիալական կայքերի ծրագրեր կամ ծառայություններ, որոնք թույլ են տալիս տեղեկատվություն կիսել այլ օգտատերերի հետ (հավաքական՝ «Սոցիալական կայքերի ծրագրեր»): Ցանկացած անձնական տեղեկատվություն կամ այլ տեղեկատվություն, որ Դուք կարող եք տեղադրել որևէ սոցիալական կայքում կարող է ընթերցվել, հավաքագրվել և օգտագործվել այլ օգտատերերի կողմից, որոնց նկատմամբ մենք վերահսկողություն չունենք: Հետևաբար մենք պատասխանատու չենք ցանկացած այլ օգտատիրոջ կողմից Ձեր տեղադրած տեղեկատվության օգտագործման, չարաշահման կամ անձնական տեղեկատվության յուրացման համար:

Տեղեկատվության մատչելիությունը

Այն այցելուները, որոնք ցանկանում են թարմացնել իրենց մասին տեղեկատվությունը կամ դադարեցնել կապը, պետք է կապ հաստատեն վեբմաաստերի հետ՝ հետևելով Կապ մեզ հետ հղմանը:  Բոլոր դեպքերում տեղեկատվության հասանելիության պահանջներին կպատասխանենք գործող իրավական պահանջների համաձայն:

Տեղեկատվության անվտանգությունը

Մեն ունենք ողջամիտ տեխնիկական և գործառնական անվտանգության ապահովման առևտրային ստանդարտներ այս կայքով այցելուների կողմից տրամադրված ամբողջ տեղեկատվությունը  չհեղինակավորված մուտքերից, բացահայտումներից, փոփոխություններից կամ ոչնչացումից պաշտպանելու համար:

Փոփոխություններ Գաղտնիության մասին Հայտարարությունում

Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք փոփոխել սույն Գաղտնիության մասին Հայտարարությունը մեր հայեցողությամբ: Երբ իրականացնենք փոփոխությունները, կփոխենք նաև վերանայման օրը այս էջի վերևում, և փոփոխված Գաղտնիության մասին Հայտարարությունը և Ձեր տեղեկատվությունը ուժի մեջ կլինեն այդ օրվա դրությամբ: Մենք խորհուրդ ենք տալիս պարբերաբար վերանայել սույն Գաղտնիության մասին Հայտարարությունը, որպեսզի տեղեկացված լինեք, թե ինչպես ենք պաշտպանում Ձեր տեղեկատվությունը:

Երեխաների տեղեկատվության գաղտնիության պահպանումը

Մենք հասկանում ենք երեխաների տեղեկատվության գաղտնիության պահպանության կարևորությունն առցանց ինտերակտիվ աշխարհում: Այս կայքը նախատեսված չէ 13 տարեկան և ցածր տարիքի երեխաների համար: Մեր քաղաքականությունը 13 տարեկան և ցածր տարիքի երեխաների մասին  միտումնավոր տեղեկատվություն հավաքելն ու պահպանելը չէ:

Հարցեր այցելուներից

Ձեր տեղեկատվության գաղտնիության մասին հարցերի կամ մտահոգությունների դեպքում, խնդրում ենք դիմել վեբմաստերին՝ օգտագործելով Կապ մեզ հետ հղումը: