Դելոյթի մասին
Դելոյթը Հայաստանում
Վստահություն ապագային
Դելոյթ ԱՊՀ-ն Հայաստանում ներկայացնում է «ԴելոյթԱրմենիա» ՓԲԸ-ն: Մենք ձեռք ենք բերել լավագույն գործատուներից մեկը լինելու համբավը՝ շնորհիվ նորարարական մոտեցման և անձնակազմի զարգացման տարաբնույթ ծրագրերի: Մենք ջանք չենք խնայում մեր հաճախորդների և աշխատակիցների հաջողությանը և առաջընթացին նպաստելու ուղղությամբ:
Թեև Դելոյթը Հայաաստանի շուկա է մուտք գործել միայն 2012-ի վերջում, սակայն առ այսօր այն արդեն հասցրել է ձևավորել հաճախորդների մի զգալի բազա, որը բաղկացած է տարբեր ոլորտները ներկայացնող առաջատար կազմակերպություններից, այդ թվում՝ ֆինանսական ոլորտ, հանքարդյունաբերություն, ակտիվների կառավարում իրականացնող ընկերություններ, ներդրումային ֆոնդեր, արտադրական, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի ձեռնարկություններ, հիմնադրամներ և այլն:
Մեր թիմը նպատակ ունի նորանոր ոլորտներ յուրացնել և գործընկերային հարաբերություններ ստեղծել ոլորտի տարբեր առաջատար կազմակերպությունների հետ, դրանով իսկ նոր մոտեցումներ ձևավորել և հաջողության նոր ուղիներ որոնել: Սա նշանակում է՝ առաջնահերթ և բարձրորակ ծառայություն հաճախորդին:
«Դելոյթ Արմենիա» ՓԲԸ-ն Դելոյթ ԱՊՀ Հոլդինգս Լիմիթեդի (“Դելոյթ ԱՊՀ”), մասն է կազմում, որը DTTL անդամ ընկերությունն է ԱՊՀ-ում: Դելոյթը Հայաստանում տրամադրում է աուդիտորական, հարկային, խորհրդատվական և ֆինանսական խորհրդատվական ծառայություններ հանրային և մասնավոր հաճախորդներին՝ տարբեր տնտեսության ճյուղերում 11 ԱՊՀ երկրների, Վրաստանի և Ուկրաինայի ավելի քան 2,500 մասնագետների միջոցով
ԱՊՀ-ում Դելոյթը ներկայացված է Ռուսաստանում (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Ուֆա, Եկատերինբուրգ և Յուժնո-Սախալինսկ), Ուկրաինայում (Կիև), Բելառուսում, (Մինսկ), Վրաստանում (Թբիլիսի), Հայաստանում (Երևան), Ադրբեջանում (Բաքու),Ղազախստանում (Ակտաու, Ալմաթի, Աստանա, Աթիրաու), Ղրղզստանում (Բիշկեկ), Ուզբեկստանում (Տաշքենդ), Տաջիկստանում (Դուշանբե) և Թուրքմենստանում (Աշխաբադ):
Անդամ ընկերությունների համաշխարհային ցանցի միջոցով Դելոյթը ավելի քան 150 երկրում համախմբում է իր կարողությունները և տեղական փորձը՝ ի նպաստ իր հաճախորդների հաջողության, անկախ գործունեության վայրից:
Ովքեր ենք մենք