Board of Directors

Դելոյթի մասին

Board of Directors

Deloitte CIS

Օլգա Տաբակովա

Խորհրդի նախագահ, Դելոյթ ԱՊՀ

Օլգան Դելոյթ է եկել 1995թ.-ին և 2004-ից աուդիտի բաժնի գործընկեր է: Նա ղեկավարել է Դելոյթ ԱՊՀ-ի Տեխնոլոգիաների, ԶԼՄ-ների և հեռահաղորդակցության ոլորտը սկսած 2007թ.-ից: Մասնագիտանում է աուդիտի և հավաստիացման ծառայություններում՝ համաձայն ՖՀՄՍ/US GAAP, ՖՀՄՍ առաջին անգամ կիրառման,
ֆինանսատնտեսական հետազոտությունների, ներքին վերահսկողության և IPO ասպարեզներում: Ունի կիրառան մաթեմատիկայի մագիստրոսի և CPA կոչում:

Մարիո վան Վիլետ

Global Consulting Chief Operating Officer

2019թ. հունիսի 1-ի դրությամբ Մարիոն հանդիսանում է Գլոբալ Խորհդատվության գլխավոր գործադիր տնօրեն։ Նախկինում եղել է Դելոյթ Նիդերլանդների Գործադիր խորհրդի անդամ, Դելոյթ
Նիդերլանդների գործադիր տնօրեն և 2009-2014թթ.` Նիդերլանդների Դելոյթ Խորհրդատվության գործընկեր։ Հանդիսանում է Դելոյթ Հյուսիսային Հարավային Եվրոպայի, Դելոյթ ԱՊՀ և Nautilus Indemnity Holding Ltd-ի խորհրդի անդամ։ Եղել է ԴԹԹԼ Տնօրենների խորհրդի և ԴԹԹԼ Կառավարման Հանձնաժողովի անդամ։ Մինչ Դելոյթում
աշխատանքի անցնելը, Մարիոն աշխատել է մի շարք միջազգային առաջատար ընկերություններում։ Առաջատար հոլանդական և միջազգային արդյունաբերության համար գլխավոր խորհրդատու է։ 

Ռայներ Բաեց

Խորհրդի նախագահի տեղակալ, Դելոյթ ԱՊՀ

Ռայները Դելոյթի գերմանական գրասենյակի Ֆինանսական 
խորհրդատվության գործընկերն է։ Աշխատում է միջազգային մեծամասշտաբ հաճախորդների M&A նախագծերի, ինչպես նաև կապիտալի շուկայի գործարքների վրա (օրինակ.`IPO): Աշխատելով
որպես Վոլկսվագենի գլոբալ առաջատար գործընկեր՝ Ռայներն ունի ավտոմոբիլային ուղղվածություն (օրիգինալ սարքավորումների արտադրող և մատակարար)։ Ունի մոտ 20 տարվա FDD և գնահատման փորձ։ Ռայները հիմնականում կենտրոնանում է բիզնեսի և ոչ նյութական ակտիվների գնահատման վրա։ 

Յեն Քոուլբորն

Գլխավոր գործադիր տնօրեն

Յեն Քուլբորնը Դելոյթ ԱՊՀ-ի գլխավոր գործադիր տնօրենն է: Մինչ այդ
նա հանդիսացել է ֆինանսական խորհրդատվության առայությունների ղեկավար: Յենը իր կարիերան սկսել է Ֆորենզիկ ծառայություններում և ավելի քան 25 տարվա փորձ ունի հետաքննությունների, կորպորատիվ տեղեկատվության հետազոտությունների և խարդախությունների ռիսկիերի կառավարման աշխատանքների գծով: Նախքան Ֆինանսական Խորհրդատվական ծառայությունների ղեկավարությունը ստանձնելը Դելոյթում 2012թ., նա հիմնադրել է ֆորենզիկ ծառայությունների գործառույթը մեկ այլ Մեծ Քառյակի
ընկերությունում, որտեղ ղեկավարել է Ռիսկերի գծով խորհրդատվության ծառայությունները: Յենը որակավորված իրավախորհրդատու է: Ազատ ժամանակը Յենն անցկացնում է իր չորս երեխաների հետ:   

Վլադմիրի Կոզիրև

Գործընկեր, Աուդիտ, ԱՊՀ

Վլադիմիրն ունի աուդիտի 12 տարվա փորձ։ Ներգրավված է եղել մի շարք ՖՀՄՍ, US FAAP և RAS աուդիտորական նախագծերում՝ ծառայություններ մատուցելով հանրային ընկերություններին
և միջազգային խմբերի ռուսական գրասենյակներին։

Հանդիսանում է հաշվապահական հաշվառման ճանաչված
մասնագետ և Դելոյթի միջսահմանային թիմի անդամ, որը վերլուծում է «ՖՀՄՍ 15 Հասույթ» ստանդարտի կիրառումը բջջային օպերատորի համար։ Համակարգում է Ռուսաստանում և ԱՊՀ-ում ՖՀՄՍ 16 ստանդարտի կիրառումը։

Նուրան Քերիմով

Կառավարման գործընկեր, Դելոյթի ադրբեջանական գրասենյակ

Նուրանը միացել է Դելոյթին 2003թ.՝ սկիզբ դնելով ընկերության հարկային գործունեությանը Ադրբեջանում։ Ունի ադրբեջանական և միջազգային ընկերություններին խորհրդատվական ծառայություններ մատուցելու փորձ՝ հատկապես FSI, Նավթի և Գազի սեկտորների, հարկային և կից հարցերի մասով։

Հանդիսանում է Դելոյթ ԱՊՀ տնօրենների խորհրդի անդամ։

Ունի Վորոնեժի պետական համալսարանի իրավագիտության բակալավրիատի աստիճան և Վրաստանի Համալսարանի (ԱՄՆ) իրավագիտության մագիստրոսի կոչում։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ռիկ Վանպետգհեմ

ԴԹԹԼ ղեկավարության կոմիտեի անդամ, ԴԹԹԼ տնօրենների խորհրդի անդամ, ԵՄԱԱ տարածաշրջանի խորհրդի անդամ 

Ինքնակենսագրությունը՝ անգլերեն տարբերակում  

Did you find this useful?