Դելոյթի մասին

ԱՊՀ գործադիր մարմին

Ծանոթացեք մեր ղեկավարներին

Յեն Քոուլբորն

Դելոյթ ԱՊՀ-ի գլխավոր գործադիր տնօրեն

Յեն Քուլբորնը Դելոյթ ԱՊՀ-ի գլխավոր գործադիր տնօրենն է: Մինչ այդ, նա հանդիսացել է ֆինանսական խորհրդատվության ծառայությունների ղեկավար: Յենը իր կարիերան սկսել է Ֆորենզիկ ծառայություններում և ավելի քան 18 տարվա փորձ ունի հետաքննությունների, կորպորատիվ տեղեկատվության հետազոտությունների և խարդախությունների ռիսկիերի կառավարման աշխատանքների գծով: Նախքան Ֆինանսական Խորհրդատվական ծառայությունների ղեկավարությունը ստանձնելը Դելոյթում 2012թ., նա հիմնադրել է ֆորենզիկ ծառայությունների գործառույթը մեկ այլ Մեծ Քառյակի ընկերությունում, որտեղ ղեկավարել է Ռիսկերի գծով խորհրդատվության ծառայությունները: Յենը որակավորված իրավախորհրդատու է: Ազատ ժամանակը Յենն անցկացնում է իր չորս երեխաների հետ:  

Թոմաս Դիքս

Գործառնական հարցերով ղեկավար, Դելոյթ ԱՊՀ

Թոմաս Դիքսը 17 տարուց ավելի է, ինչ աշխատում է Ռուսաստանում և ԱՊՀ-ում, որտեղ մեծ փորձ է ձեռք բերել գործարքների սպասարկման ոլորտում՝ մի շարք բարձր պաշտոններ զբաղեցնելով Մեծ քառյակի Մոսկվայում տեղակայված ընկերություններից մեկում։ Թոմասը մեծ փորձ ունի ԱՊՀ և դրանից դուրս միաձուլումների և ձեռքբերումների, կապիտալի շուկաներում գործարքների տարբեր ոլորտներում։ Վերջին տասնամյակում նա աշխատել է ֆինանսական ծառայությունների բնագավառում՝ Ռուսաստանի, Ղրղստանի և եվրոպական մի շարք խոշոր բանկերի և ապահովագրական ընկերությունների հետ, ինչպես նաև զբաղեցրել Խնայբանկի գլոբալ ղեկավարի պաշտոն։ Վերջերս Թոմասն անկախ խորհրդատվական ծառայություններ է մատուցում Ռուսաստանի և Գերմանիայի անշարժ գույքի զարգացման ծրագրերին։

Թոմասն ավարտել է Քեմբրիջի Ռասկինի համալսարանը, Բեռլինի տնտեսագիտության և իրավագիտության համալսարանը և հավաստագրված հաշվապահ է։

Ջոն Ռոբերթս

Որակի հսկողության և ռիսկի գծով ղեկավար գործընկեր, Դելոյթ ԱՊՀ

Ջոնն ընկերության Ռիսկի և համբավի գծով ղեկավարն է և ունի աուդիտի և խորհրդատվության ոլորտի շուրջ 25 տարվա փորձ Դելոյթում։ Նա աշխատում է ԱՊՀ, ՄԹ և ԱՄՆ մի շարք պետական հաստատությունների հետ։ Իր մասնագիտական կարիերայի ընթացքում Ջոնը գլխավորապես աշխատել է ՏԶՀ ոլորտում, իսկ ԱՊՀ-ում աշխատելու 12 տարիների ընթացքում՝ նաև IPO-ների բնագավառում։

Ջոնն ավարտել է Օքսֆորդի համալսարանի քիմիայի ֆակուլտետը, Անգլիայի և Ուելսի հավաստագրված հաշվապահների ինստիտուտի անդամ է։ Ազատ ժամանակ զբաղվում է վազքով, մասնակցելով տարբեր վազքամարաթոնների։

Ժակ Ստրայդոմ

Աուդիտի ղեկավար գործընկեր, ՌԴ

Դելոյթում աշխատելով ավելի քան վեց տարի, Ժակը Ռուսաստան է վերադարձել և ղեկավարում է Ռուսասատանի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի աուդիտորական ծառայությունները: Ժակը աշխատել է տարբեր ոլորտի հաճախորդների հետ, թե Ռուսաստանում, թե նախքան ՌԴ վերադառնալը, մասնակցել է Լոնդոնում աուդիտորական և IPO աշխատանքներին: Ժակը ավելի վաղ աշխատել է Հարավային Աֆրիկայում: Ռեգբիի մեծ սիրահար է, առանձնապես երկրպագում է իր ազգային Springboks.թիմին:

Անաստասիա Օսիպովա

Ղեկավար գործընկեր, խորհրդատվական ծառայություններ

  Անաստասիան 20 տարվա աշխատանքային փորձ ունի խորհրդատվության ոլորտում և մասնագիտանում է բիզնեսի կառավարման արդյունավետության, ֆինանսական հաշվետվությունների և հաշվետվականության գործընթացների կատարելագործման ուղղությամբ, մասնավորապես էներգետիկայի և բնական ռեսուրսների ոլորտում: Նա ղեկավարում է ԱՊՀ խորհրդատվական բաժինը 2013թ. դեկտեմբերից: Անաստասիան  ACCA անդամ է և ավարտել է նաև Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը

Svetlana Meyer

Managing Partner, Tax & Legal, CIS 

Talent Leader, CIS 

Over 19 years at Deloitte and other “Big Four” in Moscow, St Petersburg and London, Svetlana has taken part in and led many projects related to the development and restructuring of personal ownership and investment, implementation of long-term incentive plans, personal compliance, etc. Svetlana has a great deal of experience in working with family offices on tax planning, changing places of residence, inheritance and charity. Svetlana is certified in global remuneration (WorldatWork, 2007).

Ալեքսանդր Սոկոլով

Գործընկեր, ԱՊՀ ֆինանսական խորհրդատվության ղեկավար

Ալեքսանդրը բանկային և ֆինանսական գործ մասնագիտությամբ համալասարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել մեկ այլ «Մեծ Քառյակի» ընկերությունում: 15 տարի անցկացնելով Լոնդոնում, ապա Մոսկվայում նա 2012թ. միացել է Դելոյթի FAS և ֆորենզիկ թիմին: Նա ACCA անդամ է և 14 տարվա փորձ ունի ֆորենզիկ հաշվառման գծով: Ղեկավարել է բազմաթիվ բարդ աշխատանքներ կորպորատիվ հետազոտությունների, խարդախությունների բացահայտման, փողերի լվացման և ռիսկերի գծով:

Սերգեյ Նեկլյուդով

Գործըներ, ԱՊՀ ֆինանսական ծառայությունների ոլորտի ղեկավար

Սերգեյը Դելոյթ է տեղափոխվել՝ նախկինում 14 տարի աշխատած լինելով մեկ այլ «Մեծ քառյակի» ընկերությունում, որտեղ ղեկավարել է ՖՀՄՍ, ՌԴ ստանդարտների/US GAAP համաձայն իրականացվող աուդիտորական աշխատանքները ֆինանսական հաստատություններում:  Նա Տնտեսագիտության մագիստրոս է, ՌԴ որակավորված հաշվապահ և ACCA անդամ, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի անդամ Սերգեյը  ունի բազմակողմանի գիտելիքներ և փորձ բանկային, բրոքերային, լիզինգի ասպարեզներում՝ ղեկավարելով ՌԴ ում և Եվրոպայում բազմաթիվ ծրագրեր ֆինանսատնտեսական հետազոտությունների, ֆինանսական հաշվառման համակարգերի ներդրման գծով: 

Անդրեյ Բուլախ

Ղեկավար գործընկեր, արևմտյան տարածաշրջան

Անդրեյը ծնունդով Կիևից է: Նա 2002թ. –ից աշխատում է Դելոյթում, իսկ 2010-ից աուդիտի բաժնում որպես ղեկավար, իսկ 2014-ի հունիսի 1-ից ղեկավարում է Դելոյթի Ուկրաինայի գրասենյակը: Անդրեյն ունի բազմազգ և տեղական խոշոր ընկերությունների հետ աշխատանքի փորձ: Նա նաև ղեկավարել է կապիտալի շուկաների խումբը և ղեկավարել է խոշոր ընկերությունների IPO գծով աշխատանքները: 

Did you find this useful?

Related topics