Deloitte Announces Record Revenues of $34.2 billion

Նորություններ

Դելոյթը հայտարարել է հասույթի ռեկորդային աճ՝ $34.2 մլրդ ԱՄՆ դոլար

Դելոյթի անդամ ընկերությունները 2014թ. մայիսի 30-ին ավարտված ֆինանսական տարվա տվյալներով հայտարարել են ռեկորդային՝$34.2 մլրդ ԱՄՆ դոլար համախառն հասույթ: Սա արդեն հինգերորդ հաջորդական տարին է, երբ Դելոյթն արձանագրում է աճ և աշխարհի տարբեր երկրներում իր ծառայությունների պահանջարկի մեծացում: Կազմակերպության համախառն հասույթն աճել է 6.5 %ով տեղական արժույթով և 5.7%-ով՝ դոլարային արտահայտությամբ:

Ամենազգալի աճը գրանցվել է խորհրդատվական ծառայությունների ուղղությամբ, որոնց գծով գրանցվել է երկնիշ աճ (10.3 տոկոս տեղական արժույթով), որից հետո հաջորդ տեղում է հարկային և իրավաբանական ծառայությունների ուղղությունը՝ (7.7 տոկոս): Ֆինանսական խորհրդատվության և ձեռնարկությունների ռիսկերի կառավարման ծառայությունները նույնպես զգալի աճ են ապրել՝ համապատասխանաբար 6.8  և 4.2 տոկոս: Աուդիտի ուղղությամբ գրանցվել է 2.5 տոկոս աճ, այսինքն դրական աճ է տեղի ունեցել անգամ աուդիտորական ծառայությունների որակի վերահսկողության ասպարեզում կատարված խոշոր ներդրումների պայմանաներում:

Դելոյթի աճը պայմանավորված է բարձրորակ ծառայությունների մատուցմամբ, ռազմավարական և կիրառական նորարարություններով: Գլոբալիզացիայի և փբիզնես մոդելների, տեխնոլոգիաների, կանոնակարգային դաշտի փոփոխվող պայմաններում հաճախորդների պահանջները ևս փոփոխվում են, ձգտելով կանխորոշել հեռանկարները առաջիկա մի քանի տարի առաջվա կտրվածքով: Մեր ընկերությունների ցանցը նաև զգալի ներդրում է արել իր մարդկային ռեսուրսների զարգացման մեջ. ավելի քան 63.000 մասնագետներ վերապատրաստվել են այս տարի Դելոյթ համալսարանում:

«Շարունակաբար նորանոր ոլորտներ յուրացնելով՝ Դելոյթը շարունակում է առաջատարը մնալ հաճախորդների, մարդկանց և ընդհանուր առմամբ հասարակության առջև կանգնած հիմնախնդիրների լուծման ճանապարհին»,-նշում է «Դելոյթի» գլխավոր գործադիր տնօրեն Բարրի Զալցբերգը. «Անդամ ընկերությունները շարունակում են իրենց ուշադրության կենտրոնում պահել իրենց հաճախորդների առանձնահատուկ կարիքների համար լուծումների որոնումը՝ օգտագործելով մեր հմտությունները, զանազան ոլորտներում կուտակած գիտելիքները և ռազմավարական ներդրումները, միևնույն ժամանակ աշխատելով շուկայում վստահության ամրապնդման, լավագույն կադրերի զարգացման և հասարակության համար արժեքի ստեղծման ուղղությամբ»:

«Չնայած քաղաքական և տնտեսական անկայունության պայմաններին, որոնք հիմնականում գերակայել են տարածաշրջանում 2014թ.-ին, Դելոյթն ԱՊՀ-ում 2014թ. մայիսին ավարտված ֆինանսական տարում գրանցել է 7 տոկոս հասույթի աճ տեղական արժույթով», նշում է «Դելոյթ ԱՊՀ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Դեվիդ Օուենը: Ինչպես և մի շարք այլ տարածաշրջաններում, այս աճը հիմնականում պայմանավորված է եղել խորհրդատվական ծառայությունների, մասնավորապես հարկային և իրավաբանական, խորհրդատվական և կորպորատիվ ֆինանսական խորհրդատվության ոլորտներում:

Նոր ֆինանսական տարում հասույթի աճի պլանները կանխատեսելիս հաշվի է առնվել կանոնակարգային և տնտեսական բարդ իրականությունը: Միևնույն ժամանակ, մենք սահմանել ենք ողջամտորեն հավակնոտ պլաններ, նախատեսելով գրեթե երկնիշ աճ տեղական արժույթներով և շարունակելու ենք բարձրորակ ծառայությունների մատուցումը՝ ելնելով մեր հաճախորդների կարիքներից»:

Այս հոդվածը մանրամասն ընթերցելու համար այցելեք www.deloitte.com/2014globalrevenue.

Երևան, հոկտեմբեր 2014

Did you find this useful?

Related topics