New deloitte brand

Հեռանկարներ

«Դելոյթ» բրենդը վերափոխվում է 

Էմի Ֆուլեր, գլխավոր տնօրեն Գլոբալ Բրենդի գծով

Կազմակերպության բրենդը նման է տան. այն ցանկացած ընտանիքի կարևորագույն արժեքն է: Եվ հատկանշական է, որ այս երկու արժեքներն էլ տարիների հետ հնանալու հատկություն ունեն

Դիտել բովանդակությունը

Տասներեք տարի

Սա այն ժամկետն է, երբ որպես կանոն, տունը կարիք է ունենում վերանորոգման: Գորգերը մաշվում են, գույները խամրում, և տարիների ընթացքում կուտակված պարագաները այլևս ոչ միշտ են մեկը մյուսի հետ համահունչ:

Նույնը կատարվում է բրենդի հետ: Այն ինչ մի ժամանակ առաջ համարվում էր արդիական, այժմ դառնում է առօրեական, կամ, ավելի վատ՝ հին, ինչպես օրինակ, եթե տանը լինեին բազմաթիվ հեռախոսալարեր և գծեր, սակայն չլիներ Wi-Fi:

Տասներեք տարի

Վերջին անգամ այդքան տարի առաջ էր, որ Դելոյթը թարմացրել է իր բրենդը, 2003թ.-ին՝ երբ լուսանկարող հեռախոսները նորություն էին, երբ Apple-ը նոր էր ներդրել iTunes-ը: Ֆեյսբուքը դեռևս գոյություն չուներ:

Ժամանակը չի ազդել մի բանի վրա՝ դա կանաչ կետն է (Green Dot), որը ներդրվել է այդ տարում: Ըստ օգտատերերի, Դելոյթը առ այսօր մշտապես ասոցիացվում է  կանաչ կետի հետ: Ասելով Դելոյթ՝ պատկերացնում են կանաչ կետը, և հակառակը: Մեր ընկերությունների ցանցը և այս բրենդի փոքր բաղկացուցիչը զարգացում են ապրել կողք-կողքի:

Մեր նպատակը՝ ստեղծել գործուն ազդեցություն, Դելոյթի մասնագետների համար համընդհանուր հիմք է ստեղծում ընկերության անունից հանդես գալու համար: Մենք համահունչ ենք մեր բրենդի արտահայտչամիջոցներում աշխարհի բոլոր կետերում, որտեղ ներկա է Դելոյթը:

Հունիսի 15-ին լույս տեսավ մեր վերափոխված բրենդը, որի նպատակն է՝ ստեղծել միասնական բրենդի կառուցվածք և նույնականացման համակարգ, և որտեղ էլ աշխարհագրորեն գտնվի օգտատերը, կամ որ ծառայությունից էլ որ նա օգտվի, որ սարքով էլ որ մուտք գործի մեր համակարգ՝ մեր մասնագետների հետ կապ հաստատելու համար, նա կստանա համահունչ և նպատակային տեղեկատվություն Դելոյթի մասին:  

Դելոյթի տեսողական նույնականացման բոլոր առանցքային բաղադրիչները՝ գույնը, տառատեսակը, նկարները և համակարգերը, ենթարկվել են ձևափոխման: Մեր նոր նույնականացման բաղադրիչները ապահովում են բրենդի համահունչ ներկայացում՝ լինի դա տպագիր, թվային, բջջային կամ որևէ այլ միջոցներով: Այս մասին 2003թ. կարելի էր միայն երազել, սակայն արդի իրականությունում սա կենսականորեն անհրաժեշտ է:

Դելոյթի նոր բրենդային ինքնությունը ավելին է, քան պարզապես տեսողական տարրերի միասնություն: Այն նաև թելադրում է մեր հաղորդակցության տոնը, այդ թվում գրավոր և բանավոր խոսքը և մեզ հնարավորություն է տալիս արտահայտվել այնպես, ինչպիսին որ մենք կանք իրականում՝ ինքնավստահ, հստակ և մարդկային:

Ինչպես և տան դեպքում, նոր վերափոխվող բրենդն ապրում է աստիճանական զարգացում: Շատ բրենդի տարրեր և նյութեր արդեն իսկ հասանելի կլինեն մինչև օգոստոսի վերջ: Այլ ավելի շոշափելի վերափոխումները՝ կապված գրասենյակների արտաքին տեսքի հետ, կկատարվեն ավելի երկարաժամկետ կտրվածքով: Սակայն փոփոխությունները արդեն իսկ սկսված են:

Մենք ամուր հիմք ենք կառուցում մեր գործող բրենդի ինքնության համար և ներդրում ենք կատարում Դելոյթի ապագա աճի և զարգացման գործում՝ հանդիսանալով մասնագիտական ծառայությունների մատուցման առաջատար բրենդերից մեկը:

Մենք չենք կարող ասել թե հաղորդակցության միջոցներն ինչպես կվերափոխվեն առաջիկա ևս 13 տարիների ընթացքում, կամ անգամ առաջիկա 5 տարիների ընթացքում: Այն ինչ այսօր արդիական է թվում, կարող է այլևս քարացած լինել մի քանի տարի անց: Սակայն անփոփոխ է մի կարևոր հանգամանք՝ գործուն ազդեցության ստեղծումը: Մեր Նպատակները վեր են ժամանակի ազդեցությունից: Մեր բրենդային ինքնությունը կշարունակի արդիականացվել, քանի որ այն ծառայում է կարևոր նպատակի՝ Դելոյթի առանձնահատկությունը մշտապես լավագույն ձևով ներկայացնել իր մրցակիցների շարքում:

Did you find this useful?