Մամլո հաղորդագրություններ

Դելոյթը Gartner գործակալության կողմից ճանաչվել է որպես լավագույն կազմակերպություն բիզնեսի վերլուծական ծառայությունների մատուցման ոլորտում 

Դիտել բովանդակությունը

20 հոկտեմբերի, 2015 թ., Նյու-Յորք – Երկրորդ տարին անընդմեջ «Gartner» գործակալությունը, ՏՏ ոլորտում հետազոտությունների իրականացման և խորհրդատվական ծառայությունների մատուցման աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկը, ճանաչել է Դելոյթը որպես լավագույն կազմակերպություն բիզնեսի վերլուծաբանական ծառայությունների մատուցման ոլորտում և տվել է ամենաբարձր գնահատականը «իրագործման հնարավորություն» չափանիշի համար: «Magic Quadrant for Business Analytics Services, Worldwide» զեկույցում «Gartner» գործակալությունը բիզնես վերլուծաբանությունը սահմանում է որպես որոշումների կայացման, վերլուծության և տեղեկատվության կառավարման ոլորտներում հնարավորությունների ամբողջություն:

Զեկույցում մասնավորապես ասվում է, որ «Վերլուծաբանության օգտագործումը բիզնեսի նպատակների իրագործման և մրցակցային առավելություն ապահովելու հարցում մեծ կարևորություն է ձեռք բերել: Ընդհանուր առմամբ, կազմակերպությունները փոփոխությունների են ենթարկվում՝ բիզնեսը գործընթացների հիման վրա կառուցելուց անցում կատարելով տեղեկատվության հիման վրա բիզնեսի կառուցման մոդելին,  քանի որ տեղեկատվությունը հանդիսանում է ակտիվ այլ ոչ թե ծրագրային կողմնակի արտադրանք»: «Դելոյթը օգտագործում է վերլուծաբանությունը զարգացնելու և կատարելագործելու գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ աուդիտը, որտեղ բարձրորակ մասնագետների ջանքերով վերլուծաբանական գործիքների կիրառումը թույլ է տալիս ստանալ տվյալներ, որոնք օգնում են տալ ռիսկերի ավելի ճշգրիտ գնահատական և ավելի արժեքավոր վերլուծություն: 

«Այսօր ավելի շատ կազմակերպություններ են գիտակցում վերլուծաբանության՝ որպես իրենց բիզնես պորտֆելի հիմնական ներուժ կիրառելու անհրաժեշտությունը, և մենք օգնում ենք նրանց զարգացնել այդ կարողությունները, ինչպես նաև կառավարել տվյալների մեծ ծավալներ և ստանալ տեղեկատվություն, որստեղծում է չափելի բիզնես արժեքներ՝նպաստելով այդ  կազմակերպությունների՝ գիտելիքահենք հիմունքներով կայացմանը, », ասում է Ֆորեսթ Դենսոնը, Դելոյթ ԱՄՆ Վերլուծաբանական բաժնի ղեկավարը: «Մեզ համար մեծ պատիվ է կրկին ճանաչվել որպես Բիզնեսի վերլուծաբանական ծառայությունների մատուցման ոլորտի առաջատար կազմակերպություն «Gartner» գործակալության կողմից»: «Իրագործման կարողություն» չափանիշի համար ամենաբարձր գնահատականի արժանանալը ընդգծում է Դելոյթի ցանցի կողմից առաջարկվող ծառայությունների և առաջարկների արդյունավետությունը, ինչպես նաև մեր պարտավորվածությունը՝ հաճախորդին տրամադրել մշտապես բարձրորակ ծառայություններ և նորարական լուծումներ, որոնք կօգնեն բարելավել գործունեության ցուցանիշերը:  

«Gartner» գործակալության «Magic Quadrant» մեթոդը գնահատում է ծառայությունների ամբողջական փաթեթ առաջարկող 18 կազմակերպությունների, որոնք մատուցում են ծառայություններ բիզնեսի վերլուծաբանության տարաբնույթ կարիքների համար: «Gartner» գործակալությունը գնահատում է ծառայություններ մատուցող  կազմակերպություններին երկու չափանիշերով՝ «իրագործման կարողություն» և «տեսլականի/ ամբողջականություն»: Հաճախորդները կարող են օգտագործել այս «Magic Quadrant» մեթոդը բացահայտելու և գնահատելու բիզնեսի վերլուծաբանության ծառայություններ առաջարկող ընկերություններին իրենց  կազմակերպության կարիքների համար:  

Առաջատարներ են համարվում «այն ընկերությունները, որոնց առաջարկը համապատասխանում է պահանջարկին, ինչպես նաև ունեն տեսլական, որը թույլ է տալիս նրանց պահպանել իրենց դիրքերը անընդհատ նորանոր պահանջներ առաջադրող շուկայում: Առաջատարները ռիսկի են դիմում և արձագանքում շուկայի լայն լսարանի պահանջներին՝ փորձելով ձևավորելով շուկան: Սա ներառում է բիզնեսի վերլուծաբանական ծառայությունների մատուցում վերլուծաբանության յուրաքանչյուր մակարդակում:   

Զեկույց «Magic Quadrant for Business Analytics Services, Worldwide»: Հեղինակներ՝ Ալեքս Սոյարտո, Նեյլ Չենդլեր, 22 սեպտեմբեր, 2015թ.

Press contact
Marielle Legair
Global Communications
Deloitte Touche Tohmatsu Limited
Tel: +1 516 918 7170
Mobile: +1 347 213 0933
malegair@deloitte.com

«Gartner» հետազոտական գործակալության մասին

«Gartner»-ը չի տրաադրում իր զեկույցներում ներկայացված որևէ կազմակերպության, ապրանքի կամ ծառայության, գծով երաշխիք, և չի հորդորում ընտրել միայն բարձր վարկանիշ կամ այլ հատկանիշեր ունեցող կազմակերպություններ:  «Gartner» գործակալության կողմից իրականացվող հետազոտությունների հրապարակումներում արտացոլվում են միայն կարծիքներ՝ հիմնված ընկերության հետազոտությունների արդյունքների վրա, որոնք իրենցից չեն ներկայացնում փաստերի արձանագրում:«Gartner»-ը հրաժարվում է իր հետազոտությունների հետ կապված, ինչպես նաև այդ հետազոտությունների իրացվելիության կամ որևէ նպատակի ծառայելու վերաբերյալ որևէ արտահայտված կամ ենթադրվող երաշխավորություններից: 

Դելոյթի մասին 

«Դելոյթ» անվանումը վերաբերում է երաշխիքով սահմանափակված «Դելոյթ Թուշ Թոմացու Լիմիթեդ»  բրիտանական մասնավոր ընկերությանը, ինչպես նաև դրա անդամ ֆիրմաների ցանցը ներկայացնող ցանկացած  մեկ կամ մի քանի կազմակերպության, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է առանձին և անկախ իրավաբանական անձ:  «Դելոյթ Թուշ Թոմացու Լիմիթեդ»-ի, նրա անդամ ֆիրմաների և իրավական կառուցվածքի մասին տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.deloitte.com/about: ԱՊՀ-ում «Դելոյթ»-ի իրավական կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.deloitte.com/ru/about

Դելոյթը տրամադրում է հարկային, խորհրդատվական և ֆինանսական խորհրդատավան  ծառայություններ հանրային և մասնավոր հատվածի տարբեր ոլորտների ընկերություններին: Ավելի քան 150  երկրներում գտնվող իր անդամ ֆիրմաների ցանցի միջոցով Դելոյթի հաճախորդների հաջողության գրավականն է այն, որ անկախ հաճախորդի գտնվելու վայրից, մենք տեղական փորձի և հմտությունների հետ համախմբում ենք մեր համաշխարհային ցանցում առկա փորձառությունը: Դելոյթում աշխատում է ավելի քան 225,000 բարձրակարգ մասնագետ, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է կատարելության ամենաբարձր չափանիշներին: Դելոյթը ծառայություններ է մատուցում Fortune Global-ի 5 կազմակերպություններից 4-ին:

 

Did you find this useful?