Deloitte ranked #1 globally by revenue in security consulting services by Gartner for second consecutive year

Նորություններ

Դելոյթը «Գարտների» կողմից երկրորդ տարին շարունակ հռչակվել է Անվտանգության գծով խորհրդատվական ծառայությունների համաշխարհային առաջատար ըստ եկամուտների

Մամլո հաղորդագրություն

Նյու Յորք, 25 Հունիսի 2014– Deloitte Touche Tohmatsu Limited (Դելոյթ) ուրախ է հայտարարել, որ Դելոյթը  «Գարտների» կողմից երկրորդ տարին շարունակ հռչակվել է Անվտանգության գծով խորհրդատվական ծառայություններ գծով համաշխարհային առաջատար ըստ եկամուտների  2014 թվականի ապրիլի 14-ին հրատարակված շուկայի մասնաբաժինների վերջին վելուծության մեջ, որն անվանվում է Շուկայի Մասնաբաժին.Անվտանգության գծով խորհրդատվական ծառայություններ 2013:

Գարտների համաձայն,  «Անվտանգության գծով խորհրդատվական ծառայությունները հատուկ խորհրդատվական ծառայություններ են, որոնք օգնում են կազմակերպություններին վերլուծել և բարելավել անվտանգության համար բիզնես գործառնությունների և տեխնոլոգիական ռազմավարությունների արդյունավետությունը: « Գարտները» տարեկան սկզբունքով վելուծում և հրատարակում է իր շուկայի մասնաբաժինը և դասակարգումները նախորդ հաշվետու տարվա համար կապված բոլոր անվտանգության գծով ծառայությունների հետ: Նրանք նաև գնահատում են շուկայի չափը ըստ տարածաշրջաների: Զեկույցը նշում է՝   «Անվտանգության գծով խորհրդատվական ծառայությունների շուկան աճել է  $13.2 միլիարդից 2012 թվական մինչև $14 միլիարդ 2013 թվական, 6.2 տոկոս աճի տեմպով»:

 «Մենք հավատում ենք, որ այս արդյունքները արտացոլում են հաճախորդների մեծ գոհունակությունը Դելոյթի Անվտանգության գծով խորհրդատվական ծառայություններից»,- ասում է Ադել Մելեկը, Դելոյթի Համաշխարհային Ձեռնարկատիրական Ռիսկերի ծառայությունների  Գործադիր Տնօրենը:  « Մեր առաջնորդության դիրքերի պահպանումը և ընդլայնումը, չնայած ագրեսիվ մրցակցությանը և շուկայում բազմաթիվ մասնակիցների առկայությանը, Դելոյթի բիզնեսի հաճախորդների վրա կենտրոնացած մոտեցման ապացույցն է: »

 «Թվերը չեն ստում, - ասում է Թեդ ԴեԶաբալան, Դելոյթում Կիբեռ-ռիսկերի ծառայությունների համաշխարհային առաջնորդը Դելոյթում,  «և մենք հավատում ենք, որ թվերը արտացոլում են այն, որ հաճախորդները ստանում են բարձրակարգ արժեք Դելոյթի ծառայություններից, որոնք օգնում են նրանց ոչ միայն հակազդել ռիսկերին, այլև առավելագույն օգուտ քաղել հնարավորություններից:

Դելոյթի մասին

Դելոյթը (Deloitte Touche Tohmatsu Limited կամ DTTL) բրենդ է, որի ներքո տասնյակ հազարավոր մասնագետներ են համախմբված տարբեր անկախ ֆիրմաներից և տրամադրում են աուդիտորական, խորհրդատվական, ֆինանսական խորհրդատվության, ռիսկերի կառավարման, հարկային և այլ ծառայություններ մեր հաճախորդներին: 

Դելոյթի յուրաքանչյուր անդամ ընկերություն ստեղծված է համաձայն տեղական օրենսդրության, կանոնակարգերի, ընդունված բիզնես-պրակտիկայի և այլ գործոնների, և կարող է ապահովել մասնագիտական ծառայությունների տրամադրում տեղական գրասենյակներում իր փոխկապակցված, դուստր ընկերությունների և այլ կապակցված ընկերությունների միջոցով: Դելոյթի  ոչ բոլոր անդամ ֆիրմաներն են մատուցում ծառայությունների ողջ ընտրանին և հավաստիացում պարունակող որոշակի ծառայություններ կարող են հասանելի չլինել, մասնավորապես հանրային ընկերությունների համար ըստ գործող կանոնակարգերի:

Դելոյթը և նրա յուրաքանչյուր անդամ ֆիրմա իրենից ներկայացնում է իրավաբանորեն անկախ ևառանձին կազմակերպաիրավական միավոր, առանց մեկը մյուսի հանդեպ պարտավորության:Դելոյթը   նրա յուրաքանչյուր անդամ ֆիրմա պատասխանատվություն են կրում միայն իրենցկողմից կատարված սխալների կամ բացթողումների համար, այլ ոչ մեկը մյուսի: Deloitte Touche Tohmatsu Limited-ը (նաև «Դելոյթ Գլոբալ») ծառայություն չի մատուցում իր հաճախորդներին:

Դելոյթի անդամ ընկերությունը Հայաստանում «Դելոյթ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունն է: Ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք այստեղ: 

Did you find this useful?