Ian Colebourne appointed as new Deloitte CIS Managing Partner

Մամլո հաղորդագրություններ

Յեն Քոուլբորնը՝ Դելոյթ ԱՊՀ -ի նոր գլխավոր գործադիր տնօրեն

Նորություններ

Ուրախությամբ հայտնում ենք որ նոր Դելոյթ ԱՊՀ-ի նոր գլխովոր գործադիր տնօրեն է նշանակվել Յեն Քոուլբորնը, որը կսկսի պաշտոնավարել 2015 թ. հունվարի 1-ից:

Քոուլբորնը այս պաշտոնում փոխարինելու է Դեվիդ Օուենին, որն ավարտելով իր պաշտոնավարման ժամկետն ԱՊՀ-ում, փոխադրվելու է Դելոյթի Միացյալ Թագավորության գրասենյակ: Օուենի ղեկավարության ներքո Դելոյթի ԱՊՀ գրասենյակը ամրապնդել է իր դիրքերը մի շարք ուղղություններով: Նա անձամբ ներգրավված է եղել մի շարք ԱՊՀ և միջազգային ընկերությունների ծառայություններում:  Դելոյթի անդամ ընկերությունների ցանցի շարունակաբար աճող օժանդակության պայմաններում կազմակերպությունը ներգրավել է առաջատար մասնագետների մի շարք ոլորտներում՝ այդ թվում ֆորենզիկ, հարկային, ֆինանսական տնօրենների ծառայության և ռազմավարական խորհրդատվության առաջատար մասնագետների: Ընկերությունն այժմ կայուն դիրքերում է և հաջողությամբ շարունակում է աճել և մրցակցել:

Որպես նոր գլխավոր գործադիր տնօրեն, Քոուլբորնը գալիս է ղեկավարելու 2500 մասնագետներից բաղկացած թիմը ԱՊՀ 11 երկրներում գործող 18 գրասենյակներում: Նա շարունակելու է ամրապնդել ընկերության դիրքը ԱՊՀ –ում, որը գլոբալ մակարդակով ԱՊՀ վերանայված ռազմավարության  շրջանակներում ճանաչված է որպես առաջնային կարևորության շուկա: Ներկայումս Աուդիտի ղեկավար Քուենթին Օ՛Տուլը զբաղեցնելու է փոխտնօրենի պաշտոնը: Քուոլբորնը և Օ՛Տուլը ունեն մոտ 20-ամյա փորձ տարածաշրջանում:

«Մենք համախմբել ենք գերազանց թիմ, ուժեղ բրենդ և անսահման հնարավորություններ՝ բիզնեսի զարգացման համար», - նշում է Քոուլբորնը,-«Աշխարհում Դելոյթը սահմանել է հավակնոտ նպատակներ և ԱՊՀ-ն դրա կարևոր տարրերից է: Այդ հավակնությունների իրագործումը մասնագիտական աճի հնարավորության և բիզնեսի զարգացման առհավատչյան է: Մենք շարունակելու ենք մոտ մնալ հաճախորդի կարիքներին և գերազանցել նրանց սպասելիքները»:

Օուենը նշում է. «Ես հպարտանում եմ մեր ձեռքբերումներով և ֆիրմայի ֆինանսական կատարողականով, որը նաև շարունակաբար զարգանալու և աճելու հնարավորություն է ընձեռում մեր մասնագետներին: Մենք շարունակում ենք կատարել մեր առջև դրված նպատակային ցուցանիշները՝ անկախ վերջին քաղաքական և տնտեսական անբարենպաստ զարգացումներից: Ինձ համար հաճույք է ապրել և աշխատել Մոսկվայում և ես խորապես հարգում եմ մեր ընկերության մասնագետներին՝ վստահ լինելով որ նրանք նոր ղեկավարության հետ մեկտեղ կշարունակեն այն հաջողությունների ուղին, որը կառուցել ենք միասին»:

Քուլբորնը Ռուսաստան է եկել 2000-ին, այստեղ ապրել է 10 տարուց ավելի: Իր 20-ամյա կարիերայի ընթացքում նա հասել է մի շարք տպավորիչ հաջողությունների, մասավորապես հիմնել է առաջատար ֆորենզիկ գործառույթ ԱՊՀ-ում, ղեկավարել Ռիսկերի գծով խորհրդատվության ուղղությունը և ղեկավարել է մեկ այլ Մեծ քառյակի ընկերության՝ Եվրոպայի, միջինարևելյան և ասիական տարածաշրջանի ֆորենզիկ խումբը: 2012-ից աշխատանքի է անցել Օուենի գործադիր ղեկավարության թիմում որպես ֆինանսական խորհրդատվության ծառայությունների ղեկավար:

Քոուլբորնն ամուսնացած է, ունի 4 երեխա: Ունի ՄԹ Բիրմինգհամի համալսարանի կենսագիտությունների բակալավրի կոչում, ինչպես նաև հաջողությամբ հանձնելով ընդհանուր մասնագիտական քննությունը և իրավաբանական դասընթացները ստացել է իրավախորհրդատուի որակավորում:

Երևան, հոկտեմբեր 2014

«Դելոյթ» անվանումը վերաբերում է երաշխիքով սահմանափակված «Դելոյթ Թուշ Թոմացու Լիմիթեդ»  բրիտանական մասնավոր ընկերությանը, ինչպես նաև դրա անդամ ֆիրմաների ցանցը ներկայացնող ցանկացած մեկ կամ մի քանի կազմակերպության, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է առանձին և անկախ իրավաբանական անձ:  «ԴելոյթԹուշԹոմացուԼիմիթեդ»-ի, նրա անդամ ֆիրմաների և իրավական կառուցվածքի մասին տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.Deloitte.com/about: Դելոյթի իրավական կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.deloitte.com/about:

Դելոյթը տրամադրում է աուդիտորական, խորհրդատվական, ֆինանսական խորհրդատվական, ռիսկերի կառավարման, հարկային և հարակից ծառայություններ տարբեր ոլորտների հանրային և մասնավոր հատվածի ընկերություններին: Աշխարհի 150երկրներում գործող ընկերությունների ցանցի միջոցով Դելոյթը համաշխարհային կարողությունները և բարձրակարգ ծառայություններ է ապահովում  հաճախորդներին: Դելոյթի ավելի քան 210,000 մասնագետների նպատակն է՝ աշխատանքի ընթացքում դառնալ երազանցության չափանիշ: 

Դելոյթի մասին

Did you find this useful?