Industry Group Leaders

Դելոյթի մասին

Ոլորտների ղեկավարներ

Դելոյթ ԱՊՀ

Եգոր Մետելկին

Գործընկեր, սպառողական և արտադրական ապրանքների ուղղության ղեկավար

Եգորն ավելի քան 20 տարվա փորձ ունի Դելոյթում, որտեղ նա աշխատել է սպառողական ապրանքների, մանրածախ և սպասարկման ոլորտի հաճախորդների հետ: Նա ղեկավարել է Դելոյթ ԱՊՀ-ի մանրածախ և առաքման հատվածին սպասարկող Խումբը ավելի քան 10 տարի և ներգրավվել է տարաբնույթ աուդիտորական և խորհրդատվական ծառայությունների մատուցման աշխատանքներում տեղական և միջազգային հաճախորդների համար: Ունի CPA (Maine), ՌԴ որակավորված աուդիտորի որակավորում, ղեկավարում է Դելոյթ ԱՊՀ-ի Ֆրանսիական ընկերությունների սպասարկման խումբը  և հանդիսանում է Դելոյթ ԱՊՀ-ի տնօրենների խորհրդի անդամ:

Գենադի Կամիշնիկով

Ղեկավար գործընկեր, էներգետիկա և ռեսուրսներ

Գենադին ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունի Ռուսաստանի հարկային և իրավաբանական հատվածում և հանդիսացել է 1992թ. հարկային օրենսդրության առանցքային հիմնադրույթների հեղինակներից մեկը: Նա հանդիսանում է տնտեսագիտության մագիստրոս, իրավաբանական գիտությունների մագիստրոս և միջազգային հարկային հարցերով տ.գ.թ.: Գենադին ԱՊՀ հարկային և իրավաբանական ծառայությունների ղեկավարն է եղել 6 տարի, իսկ այժմ ղեկավարում է էներգետիկայի և ռեսուրսների խումբը:

Սերգեյ Նեկլյուդով

Գործընկեր, ԱՊՀ ֆինանսական հատվածին մատուցվող ծառայությունների ղեկավար

Սերգեյը Դելոյթ է փոխադրվել՝ նախկինում 14 տարի անցկացնելով մեկ այլ Մեծ Քառյակի ընկերությունում, որտեղ նա ղեկավարել է ՖՀՄՍ/ՌԴՀՀՍ/ US GAAP աուդիտի աշխատանքներ ֆինանսական հատվածի ընկերություններում: Նա ունի Տնտեսագիտության մագիստրոսի կոչում և ՌԴ որակավորված աուդիտոր է, АССА անդամ է և Դելոյթ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի անդամ: Սերգեյը լայնածավալ գիտելիքների է տիրապետում ՌԴ և եվրոպական բանկային, բրոքերային, լիզինգի ոլորտներում և ղեկավարում է ֆինանսատնտեսական հետազոտությունների, հաշվապահական հաշվառման համակարգերի մշակման և ներդրման աշխատանքներ:

Օլգա Տաբակովա

Աուդիտի գործընկեր, ԱՊՀ տեխնոլոգիաների, ԶԼՄ և հեռահաղորդակցության ոլորտի ղեկավար

Օլգան Դելոյթ է եկել 1995թ.-ին և 2004-ից աուդիտի բաժնի գործընկեր է: Նա ղեկավարել է Դելոյթ ԱՊՀ-ի Տեխնոլոգիաների, ԶԼՄ-ների և հեռահաղորդակցության ոլորտը սկսած 2007թ.-ից: Մասնագիտանում է աուդիտի և հավաստիացման ծառայություններում՝ համաձայն ՖՀՄՍ/US GAAP, ՖՀՄՍ առաջին անգամ կիրառման, ֆինանսատնտեսական հետազոտությունների, ներքին վերահսկողության և IPO ասպարեզներում: Ունի կիրառան մաթեմատիկայի մագիստրոսի և CPA կոչում:

Did you find this useful?