Նորություններ

Kennedy-ն Դելոյթին հայատարարել է գլոբալ լիդեր ՄՌԿ գործառույթի վերափոխման խորհրդատվության գծով՝

Նորությունների թողարկում

Kennedy-ն Դելոյթին հայատարարել է գլոբալ լիդեր ՄՌԿ գործառույթի վերափոխման խորհրդատվության գծով՝ իրենց «ՄՌԿ վերափոխման գծով խորհրդատուների շուկան» վերջին հրապարակման հիման վրա

Նյու Յորք, 10  դեկտեմբերի 2013թ. – Դելոյթն ուրախությամբ հայտնում է, որ Kennedy-ն Դելոյթին հայտարարել է ՄՌԿ վերափոխման գծով խորհրդատվության գլոբալ առաջատար՝ իրենց «ՄՌԿ վերափոխման գծով խորհրդատուների շուկան» վերջին հրապարակման հիման վրա:

Այս հաշվետվությունը անդրադառնում է ՄՌԿ վերափոխման գծով խորհրդատվության ծառայություններ տրամադրողների և դրա պահանջարկն ունեցողների առջև կանգնած հիմնական խոչընդոտներին և հնարավորություններին, նախանշելով աճի միտումները, հիմնական ուղղությունները, մրցակցային էկոհամակարգը, և ներկայացնում է այդ ծառայությունը տրամադրող հիմնական ընկերություններին

Հաշվետվությունում մասնավորապես նշվում է՝ « ՄՌԿ վերափոխման գծով խորհրդատվությունը վերածնունդ է ապրում, քանի որ ընկերությունների ղեկավարները փորձում են ստեղծել բիզնեսի համար լրացուցիչ արժեք՝ ՄՌԿ ծառայության միջոցով, որը կանդրադառնար իրենց բիզնեսի ամենաառաջնահերթ ռազմավարական խնդիրներին»: Ղեկավարներն այժմ ավելի քան երբևէ ձգտում են ունենալ այնպիսի մարդկային ռեսուրսներ, որոնք մրցակցային առավելություն կստեղծեն շարունակաբար զարգացող գլոբալ շուկայում:

«Մենք շատ ուրախ ենք, որ մեր նվիրումը այս շուկային ևս մեկ անգամ ճանաչվել է Kennedy-ի կողմից», - նշում է ԱՄՆ-ի «Դելոյթ Քընսալթինգ» -ի ՄՌԿ գործառույթի վերափոխման գծով ծառայությունների ղեկավար Մայքլ Սթիվենը,-«Դելոյթը միշտ ձգտում է առաջնորդության և իր համար խնդիր է դրել իր հաճախորդներին տեսնել շուկայի առաջատար դիրքերում, և հաճախորդին հնարավորություն տալ օգտվել շուկայում առաջատար ընկերության ծառայություններից»

Did you find this useful?

Related topics