Կյանքը Դելոյթում

Միասնական արժեքներ ամբողջ աշխարհում

Մշակութային առանձնահատկությունների համախմբման առավելությունը

Մշակութային առանձնահատկություների ուժը Դելոյթի միասնական արժեքներից է, և նման բազմաբնույթ մշակութային համադրությունը հսկայական հնարավորություններ է բացում մեր առջև:

Դեռևս վաղ 1970-ականներին, Դելոյթի անդամ ֆիրմաները հանդես եկան նախաձեռնությամբ՝ մշակութային մոտեցումը փոփոխել՝ ելնելով տարբեր շուկաների առանձնահատկություններից և շատ դեպքերում սահմանվեցին նպատակներ այդն նախաձեռնությունների առաջընթացը չափելու համար: Աշխարհի տարբեր երկրներում անդամ ֆիրմաները հանդես եկան իրենց մտադրություններով, որոնց շնորհիվ նրանք համարվեցին բիզնեսի և հասարակական կյանքի բարեփոխման առաջատարներ:

 

Դելոյթի ղեկավարությունը ստեղծեց գլոբալ կորպորատիվ կառավարման համակարգ, որը նպատակ ուներ խթանելու տարաբնույթ մշակույթների կրող գործատուի տեսլականը: Թե գլոբալ և թե տեղական մակարդակով այդ նախաձեռնությունների շրջանակներում մեծացվեց սահմանափակ կարողություններով, հաշմանդամ, տեսողական խաթարմամբ անձանց, միջմշակութային արժեքներ կրողների, սեռական փոքրամասնությունների և այլ սոցիալական խմբերի դերը Դելոյթում:  Ընկերության տեսլականն է՝ լինել այնպիսի գործատու, որտեղ տաղանդավոր մարդուն հասանելի են գերազանցության հասնելու բոլոր միջոցները, և այդ ճանապարհին մեր բազմաբնույթ սոցիալ-մշակութային մոտեցումը այդ գերազանցության չափանիշի առհավատչյան է: 

Did you find this useful?

Related topics