vision value strategy deloitte

Հեռանկարներ

Մեր տեսլականը, արժեքները, ռազմավարությունը.

Ի՞նչն է տարբերակում Դելոյթի մշակույթը

Մեր տեսլականը և ռազմավարությունը մշակված են անդամ ընկերությունների ավագ ղեկավարության համատեղ ջանքերով ողջ աշխարհում, և կայանում են նրանում, որ մենք աշխատում ենք որպես Մեկ միասնական ընկերություն՝ տարբեր աշխարհագրական, գործառութային և գործնական հարթակներում՝ անդամ ընկերությունների կողմից ծառայությունների գերազանցություն ապահովելու նպատակով:

Դիտել բովանդակությունը

Մեր տեսլականը և ռազմավարությունը մշակված են անդամ ընկերությունների ավագ ղեկավարության համատեղ ջանքերով ողջ աշխարհում, և կայանում են նրանում, որ մենք աշխատում ենք որպես Մեկ միասնական ընկերություն՝ տարբեր աշխարհագրական, գործառութային և գործնական հարթակներում՝ անդամ ընկերությունների կողմից ծառայությունների գերազանցություն ապահովելու նպատակով:

Մեր տեսլականն անփոփոխ է: Մենք ձգտում են գերազանցության ստանդարտի և մեր առաջատար հաճախորդների և տաղանդավոր մարդկային ռեսուրսների համար  ընտրյալ գործընկեր լինելուն:

Մեր միասնական արժեքներն անփոփոխ են: Դրանք են Դելոյթի մշակույթի ձևավորման հիմքում ընկած առաջնահերթ սկզբունքները:

Անաչառություն

Մենք վստահ ենք, որ չկա ավելի կարևոր արժեք քան մեր համբավը, հետևաբար՝ անաչառության ամենաբարձր չափանիշներով առաջնորդվելը մեր հիմնարար սկզունքներից է: Մեր առաջնահերթ սկզբունքն է շարունաբար կայուն, պատասխանատու մոտեցում ցուցաբերել մեր գործունեության ընթացքում:

Շուկայի և հաճախորդների համար առաջնակարգ արժեքի ստեղծում:
Մենք մեծ դեր ենք խաղում կապիտալի շուկաների և մեր անդամ ընկերությունների հաճախորդների գործունեության արդյունավետության բարձրացման գործում: Նման դերը մենք համարում ենք առավելություն և հասկանում ենք, որ այն պահանջում է կայուն նվիրում և աննկուն եռանդ:

Փոխադարձ նվիրվածություն
Մենք կարծում ենք որ մեր սահմաններ չճանաչող մշակույթը հանդիսանում է մրցակցային առավելություն և հնարավոր ամեն ջանք գործադրում ենք այն պահպանելու և կայունացնելու համար:  Մենք ամեն կերպ պատրաստ ենք օժանդակել մեր մարդկանց:

Տարաբնույթ մշակույթների համակցության ուժը
Մեր անդամ ընկերությունների հաճախորդների գործունեության առջև կանգնած են տարաբնույթ և բարդ խնդիրներ: Մենք հավատացած ենք, որ տարբեր մշակույթներ և մտածելակերպ կրող անհատների հետ աշխատելը օգնում է մեր մասնագետներին ավելի ընդլայնել իրենց մասնագիտական հորիզոնը և առաջորդային ձիրքերը:

Vision, values, and strategy
Did you find this useful?