International GAAP Holding Limited

Վերլուծական նյութեր

Ցուցադրական ֆինանսական հաշվետվություններ 2015թ.  դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա համար

International GAAP Holdings Limited

International GAAP Holdings Limited-ի կողմից թողարկված ցուցադրական Ֆինանսական հաշվետվությունները 2015թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա համար նպատակ ունեն ներկայացնել Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտների (ՖՀՄՍ) ներկայացման և բացահայտման պահանջները: Դրանք նաև պարունակում են լրացուցիչ բացահայտումներ, որոնք հիմնված են լավագույն փորձի վրա, մասնավորապես այն դեպքերում, երբ նման բացահայտումները ներառված են որոշակի ստանդարտի օրինակներում:

International GAAP Holdings Limited-ը մի քանի տարի ի վեր ներկայացնում է ՖՀՄՍ համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունները, հետևաբար՝ այդ չի հանդիասնում ՖՀՄՍ առաջին անգամ ընդունում: Եթե կազմակերպությունը  ՖՀՄՍ առաջին անգամ է կիրառում, անհրաժեշտ է ծանոթանալ ՖՀՄՍ 1 « Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտների առաջին անգամ ընդունումը» ստանդարտին, որտեղ ներկայացված են առանձնահատուկ պահանջներ դրանք առաջին անգամ կիրառողների համար: Նաև՝ պետք է հաշվի առնել, որ International GAAP Holdings Limited-ը չի հանդիսանում ներդրումային ընկերություն, համաձայն ՖՀՄՍ 10, ՖՀՄՍ 12 և ՀՀՄՍ 27՝ Ներդրումային ընկերություններ ստանդարտի:

Ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները արտացոլում են ՖՀՄՍ-ների փոփոխությունների ազդեցությունը նախքան 2015թ. մայիսի 31-ը կամ այդ ամսաթվին, և որոնք պարտադիր կերպով կիրառելի են 2015թ. հունվարի 1-ից սկսվող ժամանակաշրջանի համար: Համապատասխանաբար, ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները չեն ներակյացնում այն նոր և վերանայված ՖՀՄՍ-ների կիրառության ազդեցությունը, որոնք դեռևս պարտադիր կերպով ուժի մեջ չեն 2015թ. հունվարի 1-ի դրությամբ:

Ներբեռնել PDF տարբերակով (անգլերեն)
Did you find this useful?