Վերլուծական նյութեր
Էլ. դասընթացներ ՖՀՄՍ գծով
Ներբեռնեք. Բացահայտեք. Ուսումնասիրեք.
Մեր բարձրակարգ, անվճար ՖՀՄՍ դասընթացների մոդուլները օգնում են օգտագործողին զարգացնել իրենց գիտելիքները և գործնական գիտելիքներ ձեռք բերել ՖՀՄՍ և ՀՀՄՍ հիմնական սկզբունքների մասին:
Պատրա՞ստ եք սկսել
Դելոյթը մշակել է ՖՀՄՍ դասընթացների մոդուլներ, որոնք գրանցման դեպքում առաջարկվում են անվճար: Յուրաքանչյուր մոդուլը մոտ 3մբ ծավալ ունի և կարելի է ներբեռնել անվճար .zip ֆայլի տեսքով, և ներառում է՝
- Իրական գործնական սցենարներ, որոնք ցուցադրում են ստանդարտների կիրառումը
- «Ուղղորդիր ինձ» բաժիններ, որոնք բացատրում են սկզբունքները և տեսությունը
- Հատուկ մշակած օրինակներ, որոնք ցույց կտան ստանդարտները գործողության մեջ
- Դասընթացների համար օժանդակ նյութեր
- Հավաստագիր այն մասին, որ դուք անցել եք յուրաքանչյուր մոդուլի գնահատումը:
ՖՀՄՍ դասընթացներն անվճար են և հրապարակայնորեն հասանելի են, դրանք կարելի է կայքում գրանցվելու դեպքում ստանալ և տարածել առանց փոփոխելու օրիգինալ տեսքը և Դելոյթի հեղինակային իրավունքի ներքո:
ՖՀՄՍ դասընթացների առաջին անգամ օգտագործողներին առաջարկվում է անցնել «ՖՀՄՍ էլ. դասընթացների օգտագործումը» մոդուլը, քանի որ այս հակիրճ մոդուլը կօգնի ձեզ լավագույնս օգտվել առկա այլ մոդուլներից:
Ավելի քան 130 երկրների հազարավոր օգտագործողներ արդեն իսկ գրանցված են և օգտագործում են մոդուլները: ներբեռումների թիվը 2007թ. դրությամբ արդեն իսկ կազմել է ավելի քան մեկ միլիոն: Շատ խոշոր կազմակերպություններ են ընտրել Դելոյթի ՖՀՄՍ դասընթացները որպես իրենց աշխատակիցների վերապատրաստման առաջնահերթ գործիք և ներբեռնել են այդ դասընթացներն իրենց կայքերում:
Այցելեք Deloitte IFRS e-learning էջը գրանցվելու և մոդուլներից օգտվելու համար
ՖՀՄՍ էլ. դասընթացների օգտագործումը |
ՀՀՄՍ 18. Հասույթ |
|
Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման հիմունքները |
ՀՀՄՍ 19. Աշխատակիցների հատուցումներ |
|
ՖՀՄՍ 1. Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների առաջին անգամ որդեգրումը |
ՀՀՄՍ 21. Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները |
|
ՖՀՄՍ 2. Բաժնետոմսերի վրա հիմնված վճարում |
ՀՀՄՍ 23. Փոխառության ծախսումներ |
|
ՖՀՄՍ 3. Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ |
ՀՀՄՍ 24. Կապակցված կողմերի բացահայտումներ |
|
ՖՀՄՍ 5. Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ և ընդհատված գործունեություն |
ՀՀՄՍ 27. Համախմբված և առանձին ֆինանսական հաշվետվություններ |
|
ՖՀՄՍ 8. Գործառնական սեգմենտներ |
ՀՀՄՍ 27. Առանձին ֆինանսական հաշվետվություններ (վերանայված 2011թ. ) |
|
ՖՀՄՍ 9. Ֆինանսական գործիքներ: Դասակարգումը և չափումը |
ՀՀՄՍ 28. Ներդրումներ ասոցիացված կազմակերպություններում |
|
ՖՀՄՍ 9. Ֆինանսական գործիքներ: Ապաճանաչում |
ՀՀՄՍ 28. Ներդրումներ ասոցիացված կազմակերպություններում և համատեղ ձեռնարկումներում (վերանայված 2011թ.) |
|
ՖՀՄՍ 10. Համախմբված ֆինանսական հաշվետվություններ |
ՀՀՄՍ 29 Հիպերինֆլյացիոն տնտեսություններ |
|
ՖՀՄՍ 11 Համատեղ ձեռնարկումներ |
ՀՀՄՍ 31. Մասնակցություն համատեղ ձեռնարկումներում |
|
ՖՀՄՍ 13 Իրական արժեքով չափում |
ՀՀՄՍ 32. Ֆինանսական գործիքներ. Ներկայացումը (վերանայված 2011 թ. ֆինանսական ակտիվների և ֆինանսական պարտավորությունների հաշվացման վերաբերյալ պահանջները ներառելու համար) |
|
Փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ |
ՀՀՄՍ 32/39 Ֆինանսական գործիքներ - մաս 1 |
|
ՖՀՄՄԿ Մեկնաբանություն 12. Ծառայության կոնցեսիայի համաձայնություններ |
ՀՀՄՍ 32/39 Ֆինանսական գործիքներ - մաս 2 (հեդջավորում) |
|
ՀՀՄՍ 1. Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում |
ՀՀՄՍ 32/39 Ֆինանսական գործիքներ - մաս 3 (Ապաճանաչում) |
|
ՀՀՄՍ 2. Պաշարներ |
ՀՀՄՍ 33. Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ |
|
ՀՀՄՍ 7. Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին |
ՀՀՄՍ 34. Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ |
|
ՀՀՄՍ 8. Հաշվապահական հաշվառման քաղաքականություն, փոփոխություններ հաշվապահական հաշվառման գնահատումներում և սխալներ |
ՀՀՄՍ 36. Ակտիվների արժեզրկում |
|
ՀՀՄՍ 10. Հաշվետու ժամանակաշրջանից հետո տեղի ունեցող դեպքեր |
ՀՀՄՍ 37. Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ |
|
ՀՄՍ 11. Կառուցման պայմանագրեր |
ՀՀՄՍ 38. Ոչ նյութական ակտիվներ |
|
ՀՀՄՍ 12. Շահութահարկեր |
ՀՀՄՍ 40. Ներդրումային գույք |
|
ՀՀՄՍ 16. Հիմնական միջոցներ |
ՀՀՄՍ 41. Գյուղատնտեսություն |
|
ՀՀՄՍ 17. Վարձակալություն |