IFRS News 2016

Նորություններ

ՖՀՄՍ նորություններ

2016

ՖՀՄՍ նորությունները տրամադրում են հակիրճ տեղեկատվություն ՖՀՄՍԽ կողմից հրապարակվող՝ ՖՀՄՍ-ներում տեղի ունեցած ամենավերջին փոփոխությունների վերաբերյալ:

ՖՀՄՍ նորությունները շաբաթական նորությունների թողարկում է, որը նպատակ ունի ներկայացնել վերջին ՖՀՄՍ փոփոխությունները և իրադարձությունները Դելոյթի ՀՀՄՍ հրապարակումների միջոցով: Այս նորությունները թողարկվում են նոր կամ վերանայված ստանդարտների հրապարակումից անմիջապես հետո, ներառյալ՝ այդ փաստաթղթերի ամփոփագրերը և հիմնական փոփոխությունների դիտարկումները:

ՖՀՄՍ 9: Ֆինանսական գործիքներ 

ՖՀՄՍ 9 գործում է 2018թ. հունվարի 1-ին սկսվող կամ դրանից հետո ընկած տարեկան ժամանակահատվածների համար, և թույլատրվում է դրանց ավելի վաղ կիրառումը: Ֆինանսական ակտիվները դասակարգվում են ըստ բիզնես մոդելի, որով դրանք պահվում են, ինչպես նաև ըստ պայմանագրով նախատեսված դրամական հոսքերի բնութագրերի: ..Ավելին

13 ապրիլի 2016թ.

ՀՀՄՍԽ-ն թողարկել է ՀՀՄՍ 12 ստանդարտի փոփոխությունները, որոնցով պարզաբանվում են իրական արժեքով չափվող պարտքային գործիքներին վերաբերող չիրացված վնասների գծով հետաձգված հարկային ակտիվների ճանաչման մեխանիզմները 

Պարզաբանումներով նշվում է, որ պարտքային գործիքների գծով չիրացված կորուստների հաշվառումը ֆինանսական հաշվետվություններում իրական արժեքով, իսկ հարկային նպատակներով՝ ինքնարժեքով, կարող է առաջ բերել նվազեցվող ժամանակավոր տարբերություններ ...Ավելին

10 փետրվարի 2016թ.

ՀՀՄՍԽ-ն թողարկել է ՀՀՄՍ 7՝ Դրամական միջոցների հոսքի մասին հաշվետվություն ստանդարտի փոփոխությունները, որոնցով պահանջվում է ֆինանսավորման գործունեության արդյունքում պարտավորություններում փոփոխությունների բացահայտում

Այս փոփոխությունները հանդիանում են ՀՀՄՍԽ բացահայտման նախաձեռնության ծրագրի մաս՝ ներառելով լրացուցիչ բացահայտման պահանջներ, որոնք ուղղված են ներդրողների պահանջների բավարարմանն այն առումով, որ ըստ իրենց, ֆինանսական հաշվետվությունները ներկայումս հնարավորություն չեն տալիս պատկերացում կազմել կազմակերպությունների դրամական հոսքերի մասին, մասնավորապես կապված ֆինանսական գործունեության կառավարման հետ:...Ավելին

10 փետրվարի 2016թ.

ՀՀՄՍԽ-ն թողարկում է ՖՀՄՍ 16-Վարձակալություն ստանդարտը 

Նոր ստանդարտով սահմանվում է համապարփակ մոդել վարձակալության պայմանավորվածությունների եւ ֆինանսական հաշվետվություններում դրանց արտացոլման վերաբերյալ՝ թե վարձատուի եւ թե վարձակալի տեսանկյունից: Այն փոխարինում է ՀՀՄՍ 17 - Վարձակալություն ստանդարտը եւ դրան հարակից մեկնաբանման ուղեցույցը...Ավելին

25 հունվարի 2016թ.
Did you find this useful?