Ծառայություններ
ՖՀՄՍ-ի անցման ծառայություններ
Փոփոխվում է աուդիտի տիրույթը
Տարածաշրջանում գործող ընկերությունները գնալով ավելի մեծ պատկերացում են կազմում ՖՀՄՍ հաշվառման առավելությունների և թափանցիկության վերաբերյալ: Մենք հասկանում ենք, որ ՖՀՄՍ անցումը կարող է լինել ժամանակատար, դժվարին գործընթաց, սակայն մեր թիմը պատրաստ է օժանդակել ձեզ՝ ապահովելով սահուն անցման գործընթաց:
Մենք կարող ենք ձեզ օժանդակել հաշվապահական հաշվառման քաղաքականության և ընթացակարգերի մշակման գործում, ինչպես նաև վերլուծել ձեր ՖՀՄՍ աուդիտի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության և ընթացիկ տեղեկատվության միջև անհամապատասխանությունները:
Գործընթացների փոփոխություն
Մենք գիտակցում ենք, որ փոփոխությունները կազդեն թե ձեր ֆինանսական հաշվետվությունների և թե գործառնությունների վրա, և կարող ենք օգնել ձեզ՝ հայտնաբերելու նման դժվարություններից զերծ մնալու ուղիները:
Գործունեության վրա ազդեցության մեղմացում
Անցումային փուլում ձեր մասնագետներին անհրաժեշտ կլինի օժանդակություն՝ ավելի լավ պատկերացում կազմելու ՖՀՄՍ տեսության մասին, դրա կիրառական նշանակության, ինչպես նաև այդ գիտելիքները գործնականում կիրառելու համար:
Դելոյթի Ակադեմիան, մեր կազմակերպության վերապատրաստման մասնագետները կարող են հատուկ թեմատիկ դասընթաց կազմակերպել ձեր թիմի համար՝ ապահովելով նրանց պատրաստվածությունը փոխարկման գործընթացին, և գործնական խորհրդատվություն տրամադրել անցումային շրջանում:
Օժանդակություն ձեր թիմին