Ծառայություններ
Կապիտալի շուկաների և IPO գծով ծառայություններ
Ձեր գործընկերը՝ հանրային ընկերություն դառնալու ճանապարհին
Կազմակերպությունները, որոնք դիտարկում են առաջնային հրապարակային առաջարկ (IPO) իրականացնելու հնարավորությունը, առնչվում են նախապատրաստման բարդություններին, որոնք ժամանակատար, ռեսուրսատար են: Այն միջավայրում, որտեղ արդեն իսկ կարևորվում է ուժեղ կորպորատիվ կառավարման անհրաժեշտությունը, ներքին գործընթացների ամրապնդումը, ինչպիսիք են համակարգերը և վերահսկողությունները, կազմակերպությունները, որոնք հանրային դառնալու ցանկություն ունեն, դեմ առ դեմ են դուրս գալիս մեծացող պահանջների հետ:
Օգտագործելով մեր փորձառու մասնագետների հմտությունները, Դելոյթը կարող է օգնել ձեզ ամբողջ IPOգործընթացը կազմակերպել սկզբից մինչև վերջ՝ սկսած IPO չափանիշների նախնական գնահատումից և հնարավոր տարբերակների դիտարկումից:
IPO ուղին. Առավելագույնի հասցրեք ձեր պոտենցիալը
IPO-ն կյանքում մեկ անգամ տրվող հնարավորություն է և լավ պատրաստված լինելը առանցքային է հաջողության համար: Այդ գործընթացը անհավատալիորեն բարդ է և IPO-ի ճանապարհին հանդիպող շրջադարձերը բազմաթիվ են և տարաբնույթ: Ձեզ պարզապես անհրաժեշտ է պլանավորում, խորհրդատվություն և մանրամասն պատրաստվածություն նախքան ցուցակվելը:
Մեր օժանդակությունը անհրաժեշտ է ձեզ
Դելոյթի IPO ոլորտի փորձը շատ մեծ է և տարաբնույթ: Մեր թիմը այս ճանապարհն անցել է անթիվ անգամներ, և այժմ կարող է օժանդակել ձեր ցանկացած բարդության IPO ճանապարհին: Մեր՝ տարբեր ուղղություններով մասնագիտացած թիմը՝ կորպորատիվ ֆինանսական խորհրդատվության, աուդիտի, գործարքների ուղեկցման ծառայությունների, հարկային ոլորտի և այլ մասնագետների ուժերով, հնարավորություն է տալիս առաջնակարգ խորհրդատվություն տրամադրել ոչ միայն տեխնիկական հարցերով, բայց և ռազմավարական և այլ նպատակների իրագործման ճանապարհին:
Մենք օժանդակել ենք ԱՊՀ-ում գործող ընկերություններին կեսին, որոնք այժմ ցուցակված են տեղական կամ արտասահմանյան բորսաներում՝ առաջարկելով մեր IPO ծառայությունները, որոնք ներառում են՝
- IPO պարտաստվածության ախտորոշում
- IPO օժանդակություն: Մենք սերտորեն համագործակցում ենք ձեր թիմի հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելով ի լրումն ձեր առկա ռեսուրսների և հմտությունների
- Հարկային և իրավաբանական վերակազմավորում՝ IPO-ի նախապատրաստման փուլում:
- ՖՀՄՍ հաշվետվությունների կազմում և հաշվետվական գործընթացի արագացում բորսայի պահանջներին համապատասխանելու համարԼ
- IPO ընթացքում ձեր Խորհրդի մոտիվացիան բարձրացնելու համար գործադիր մարմին վարձատրության պլանների կազմում
- Կորպոորատիվ կառավարման գծով խորհրդատվություն՝ թափանցիկության, ռիսկերի կառավարման, Խորհրդի կազմի վերաբերյալ:
Մեր մասնագիտացած թիմերի կազմը և կապիտալ շուկաներում ունեցած զգալի փորձը մեզ վստահություն է ներշնչում, որ մեզ կհաջողվի արժեքավոր և քիչ ծախսատար լուծումներ գտնել ձեր IPO գործընթացը սահուն կազմակերպելու համար: