Վերլուծական նյութեր

Տեղեկատվություն գործակալների համար

Տեղեկատվություն կադրային գործակալությունների և գործակալների համար

Դիտել բովանդակությունը

Տեղեկատվություն գործակալների համար

Դելոյթը մեծապես կարևորում է կադրային գործակալությունների աշխատանքը և ըստ այդմ, ստեղծել է նախընտրելի գործընկեր գործակալությունների ցուցակ, որոնց հետ համաձայնեցրել է համագործակցության պայմանները: Մեզ կարող են թեկնածուներ առաջադրել և մեզանից համապատասխան հարցումներ ստանալ միայն այն մատակարարները, որոնց հետ Դելոյթն աշխատում է պայմանագրային հիմունքներով: Հետևաբար, Դելոյթը չի կարող դիտարկել երրորդ անձանցից կամավոր հիմունքներով ստացված ինքնակենսագրությունները կամ դիմումները. նման ինքնակենսագրությունները կամ դիմումները կհամարվեն նվիրատվություն:

Դելոյթն իրեն իրավունք է վերապահում ուղղակիորեն կապ հաստատել բոլոր այն թեկնածուների հետ, որոնք իրենց ինքնակենսագրությունը ուղարկել են երրորդ անձանց միջոցով առանց նախնական համաձայնության, ինչը մեզ իրավունք է տալիս կապվել այդ թեկնածուների հետ անմիջականորեն առանց երրորդ կողմին որևէ փոխհատուցման: Ավելին, եթե թեկնածուի ինքնակենսագրությունը ներկայացված կլինի երրորդ անձի կողմից և մեզ հետ պայմանագրային հիմունքներով աշխատող գործակալների կողմից, ապա նախապատվությունը կտրվի վերջիններիս:

Դելոյթին կամավոր հիմունքներով, սեփական նախաձեռնությամբ ուղարկված ինքնակենսագրությունները և դիմումներն ամբողջությամբ և անվերապահորեն ենթակա են կարգավորման սույնով սահմանված պայմաններով, որոնք հանդիսանում են առևտրային և պայմանագրային միակ և ամբողջական փոխհարաբերությունները կամավոր հիմունքներով, սեփական նախաձեռնությամբ ուղարկված ինքնակենսագրություններ և դիմումներ ներկայացրած անձանց հետ: Հայտնում ենք, որ սույն քաղաքականությունը գործում է ԱՊՀ տարածքում բոլոր կադրային գործակալությունների նկատմամբ: Եթե դուք կադրային ծառայություններ մատակարարող ընկերություն եք, առաջատար/ղեկավար պաշտոնների համար թեկնածուներ առաջադրելու համար դուք պետք է պայմանագիր ունենաք Դելոյթի հետ:

Did you find this useful?