Կյանքը Դելոյթում
Խրախուսական համակարգ
Համաշխարհային մաշտաբի ընկերությանը հարիր խրախուսումներ
Դելոյթն առաջարկում է ոչ-դրամական բնույթի հատուցումների ընդգրկուն համակարգ՝ նպատակ ունենալով ապահովել իր աշխատակիցների համար հնարավորինս լավագույն կենսական/աշխատանքային պայմանները:
Դելոյթի խրախուսումների համակարգը
Աշխատակիցների ապահովագրություն |
Բժշկական ապահովագրություն, ներառյալ անչափահաս երեխաների ապահովագրություն |
Հիվանդության պատճառով բացակայություն |
Հիվանդության պատճառով բացակայության հատուցում տարեկան 3 օր |
Աշխատակիցների խրախուսական մրցանակներ |
Աշխատակիցները, որոնք նկատելի գերազանցություն են դրսևորում իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս, ստանում են հատուկ խրախուսական մրցանակներ |
Ուսուցում և վերապատրաստում |
Դելոյթն իր մասնագետներին առաջարկում է ուսուցման և վերապատրաստման մի շարք ծրագրեր: Յուրաքանչյուր բաժին ունի իր ուսուցման և վերապատրաստման ծրագրերը, որոնք անդրադառնում են մի շարք տեխնիկական և մասնագիտական այլ գիտելիքների զաիգացմանը: Դելոյթը նաև աջակցում է մասնագիտական որակավորման գործընթացներում ( ACCA, CFA, CPA, և այլն) |
Ճկուն աշխատաժամանակի համակարգ |
Կազմակերպությունը պատրաստ է ճկուն աշխատաժամանակի համակարգ ապահովել՝ աշխատակիցների գործնական/անձնական կյանքի հավասարակշռությանը նպաստելու նպատակով: |
Կորպորատիվ բջջային հեռախոսահամարներ |
Կորպորատիվ բջջային հեռախոսաքարտերը հնարավորություն են տալիս գործընկերների հետ կապվել անվճար: |
Ազատ ոճի ուրբաթ |
Ուրբաթ օրերին աշխատակիցներին թույլատրվում է կրել ավելի ազատ ոճի (Smart casual) հագուստ |
Կորպորատիվ մշակույթ |
Դելոյթը հայտնի է իր ազատ ոճի, ոչ պաշտոնական, փոխգործակցության վրա հիմնված կորպորատիվ մշակույթով |