Վերլուծական նյութեր

Ունեք հարցե՞ր

Հաճախակի տրվող հարցեր

Դիտել բովանդակությունը

Հաճախակի տրվող հարցեր

Ո՞րտեղ կարող եմ տեղեկանալ Դելոյթի թափուր աշխատատեղերի վերաբերյալ


Մեր բոլոր թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը զետեղված է գլոբալ «Կարիերա» էջում: Դուք կարող եք որոնել բոլոր թափուր աշխատատեղերը և ներկայացնել ձեր կենսագրությունը  կարիերաներ  հղման միջոցով: Ընտրեք ձեր երկիրը և կարգավիճակը և սեղմեք «մուտք» կոճակը՝ որոնումը սկսելու համար:

Խնդրում ենք ձեր ինքնակենսագրությունը չներկայացնել «էլեկտրոնային փոստով» տարբերակով:

 

Ի՞նչ պետք է անեմ, եթե չեմ կարողանում գտնել իմ հմտություններին համապատասխանող աշխատանք

Ձեր տվյալները ուղարկեք մեր ընդհանուր ինքնակենսագրություն էջի միջոցով: Դելոյթն ունի գրասենյակմեր ավելի քան 600 քաղաքում, 150 երկրում: Շատ հնարավոր է, որ ձեր հմտությունները և փորձը պահանջող թափուր աշխատատեղ հայտնվի մոտ ապագայում: Ձեր տեղեկատվությունը հասանելի կլինի մեր կադրային մասնագետներին ողջ աշխարհում: Մենք ձեր հնարավորությունները և փորձը կհամեմատենք մեր առկա պահանջների հետ և կկապվենք ձեզ հետ՝ նպատակահարմար հնարավորություն ի հայտ գալու դեպքում:

Մի շարք երկրներում մեր կադրային մասնագետները չեն ընդունում ընդհանուր նշանակության ինքնակենսագրություններ և դուք չեք գտնի այդ երկրների կայքերում ընդհանուր նշանակության կենսագրության ներկայացման հղում: Այնուամենայնիվ, դուք կարող եք որոնել բազմաթիվ հնարավոր տարբերակները և ներկայացնել ձեր կենսագրությունը:

Խնդրում ենք ձեր ինքնակենսագրությունը չներակայցնել «նամակ էլեկտրոնային փոստով» տարբերակով:

Ինչպե՞ս կարող եմ իմ ինքնակենսագրությունը ներկայացնել Դելոյթին

Հաջողության հասնելու ձեր հնարավորությունները առավելագույնի հասցնելու համար մենք առաջարկում ենք ձեր ինքնակենսագրությունը ներկայացնել առանձնահատուկ ներկայացված թափուր աշխատատեղի համար: Սեղմեք կարիերաներ  հղումը, ընտրեք ձեր երկիրը և կարգավիճակը և ընտրեք «Մուտք» կոճակը ձեր որոնումը սկսելու համար:

Եթե ցանկանում եք ընդհանուր դիմում ներկայացնել որոշակի երկրում, այցելեք թափուր աշխատատեղերի որոնում բաժին և ընտրեք «որոնել աշխատատեղեր» կոճակը: Աշխատատեղերի որոնման արդյունքների էջը ներկայացնում է հղում ընդհանուր ինքնակենսագրության էջին:

 Մի շարք երկրներում մեր կադրային մասնագետները չեն ընդունում ընդհանուր նշանակության ինքնակենսագրություններ և դուք չեք գտնի այդ երկրների կայքերում ընդհանուր նշանակության կենսագրության ներկայացման հղում: Այնուամենայնիվ, դուք կարող եք որոնել բազմաթիվ հնարավոր տարբերակները և ներկայացնել ձեր կենսագրությունը:

Ձեր ինքնակենսագրությունը կներկայացվի անմիջականորեն ձեր ընտրած երկրում տեղակայված գրասենյակի կադրերի ընտրության թիմին: այդ երկրի թիմը կհամեմատի ձեր հնարավոորությունները և փորձը իրենց պահանջների հետ և կկապվի ձեզ հետ հնարավորություն առաջանալու դեպքում:

Խնդրում ենք ձեր ինքնակենսագրությունը չներակայցնել «նամակ էլեկտրոնային փոստով» տարբերակով:

 

Ի՞նչ անել, եթե իմ երկիրը հնարավոր չէ գտնել որոնման չափանիշներում

Ձեր երկրի մարդակային ռեսուրսների թիմը չի ներկայացրել թափուր աշխատատեղեր, կամ Դելոյթը չունի գրասենյակ այդ երկրում: Եթե ցանկանում եք ներկայացնել ձեր ընդհանուր կենսագրությունը որոշակի երկրում, այցելեք կարիերաներ, ընտրեք ձեր երկիրը և կարգավիճակը և ընտրեք ընդհանուր կենսագրություն հղումը:

Մի շարք երկրներում մեր կադրային մասնագետները չեն ընդունում ընդհանուր նշանակության ինքնակենսագրություններ և դուք չեք գտնի այդ երկրների կայքերում ընդհանուր նշանակության կենսագրության ներկայացման հղում: Այնուամենայնիվ, դուք կարող եք որոնել բազմաթիվ հնարավոր տարբերակները և ներկայացնել ձեր կենսագրությունը:

Ձեր ինքնակենսագրությունը կուղարկվի անմիջապես ձեր

Ձեր ինքնակենսագրությունը կներկայացվի անմիջականորեն ձեր ընտրած երկրում տեղակայված գրասենյակի կադրերի ընտրության թիմին: այդ երկրի թիմը կհամեմատի ձեր հնարավոորությունները և փորձը իրենց պահանջների հետ և կկապվի ձեզ հետ հնարավորություն առաջանալու դեպքում:

Խնդրում ենք ձեր ինքնակենսագրությունը չներակայցնել «նամակ էլեկտրոնային փոստով» տարբերակով:

 

Ես ինչպե՞ս կտեղեկանամ, որ իմ ինքնակենսագրությունը ստացվել է

Դուք կստանաք ձեր ինքնակենսագրության ստացման վերաբերյալ ծանուցում 24 ժամվա ընթացքում: Այն կուղարկվի այն էլեկտրոնային հասցեին, որը դուք տրամադրած կլինեք: Եթե 24 ժամվա ընթացքում դուք չստանաք ծանուցում, խնդրում ենք օգտագործել էլ. փոստ հղումը և տեղեկացրեք մեզ այդ մասին:

 

Որտեղի՞ց կարող եմ գտնել տեղեկատվություն Դելոյթի ուսանողական ծրագրերի վերաբերյալ


Այցելեք կարիերաներ, ընտրեք ձեր երկիրը և լեզուն «Ուսանողներ» պատոհւանում և սեղմեք Մուտք՝ որոնումը սկսելու համար:

Այս բաժինը նաև պարունակում է տեղեկատվություն ուսանողների աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ յուրաքանչյուր երկրում և հարցազրույց անցնելու մանրամասները ձեզ կօգնեն նախապատրաստվելու Դելոյթի բոլոր կարևոր հարցազրույցներից առաջ

 

Որտե՞ղ կարող եմ տեղեկատվություն ստանալ Դելոյթում ուսանողական պրակտիկայի/կրթաթոշակների հնարավորությունների վերաբերյալ


Ողջ աշխարհում Դելոյթի ուսանողական կրթաթոշակների մեծ մասը կապ ունեն որոշակի համաալսարանների կամ քոլեջների հետ: Առաջին հերթին, խնդրում ենք կապվել ձեր համալսարանի կադրերի բաժնի հետ, պարզելու համար թե ինչ է առաջարկում Դելոյթը մասնավորապես ձեր ԲՈՒՀ-ին:

 

Արդյոք Դելոյթը մասնակցում է իմ երկրում կարիերայի միջոցառումների


Եթե դուք ուսանող եք կամ նորավարտ, դուք կարող եք  ճշտել ձեր համալսարանի կամ քոլեջի կադրային բաժնի խորհրդատուների հետ Դելոյթի առաջիկա միջոցառումների կամ այցերի վերաբերյալ

Որտե՞ղ կան Դելոյթի գրասենյակներ


Դելոյթն ունի գրասենյակներ 150 երկրներում: Կոնկրետ գրասենյակներ գտնելու դեպքում, այցելեք գրասենյակներ հղումով: Այնտեղից դուք հնարավորություն կունենաք որոնում կատարել ըստ երկրի:

 

Ո՞րտեղից կարող եմ տեղեկանալ, թե իմ հմտությունների և գիտելիքների որ մասը կարող է հետաքրքրել Դելոյթին:

Մեր կազմակերպչական կառուցվածքին ավելի մանրամասն տեղեկանալու համար այցելեք «Ո՞ր ոլորտում կարող ենք մեզ գտնել» բաժին, որտեղ կտեսնեք մեր ծառայությունների և գործառույթների լիակատար ցանկը: այնուհետև, երբ կունենաք հետազոտությունների արդյունքները, այցելեք մեր հնարավորությունների վերլուծության բաժին, որտեղ կարող եք ավելի հստակ պատկերացում կազմել, թե որտեղ են առավել հարմար և պահանջված ձեր ձիրքերը:

 

Ո՞րտեղ կարող եմ տեղեկատվություն ստանալ ինձ հետաքրքրող երկրում առկա հատուցումների մասին


Տարբեր երկրների, այդ թվում առողջապահություն, աշխատանքային/անձնական կյանք հարաբերակցության, կենսաթոշակային պլանների և այլնի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար այցելեք Կյանքը Դելոյթում բաժին:

 

Արդյո՞ք Դելոյթը տրամադրում է շարունակական մասնագիտական կրթություն


Դելոյթի հաջողության բանաձևը կայանում է նրանում, որ լավագույն մասնագետների  ներգրավելով, այն ներդրում է կատարում վերջիններիս զարգացման և կատարելագործման գործընթացում: Դա նշանակում է, որ ձեր կարիերայի ընթացքում ընկերությունը առաջարկում է ձեզ տարաբնույթ կրթական և մասնագիտական կատարելագործման գործիքներ:

 

Ինչպիսի՞ն է սովորաբար գնահատման գործընթացը

Ընդհանուր առմամբ գնահատման գործընթացը տարբերվում է՝ կախված ձեր ընտրած երկրից: Սովորաբար, ձեր ներկայացրած տեղեկատվությունը կներկայացվի մեր մարդկային ռեսուրսների մասնագետներին: Նրանք կհամեմատեն ձեր փորձը և հմտությունները տվյալ պաշտոնին ներկայացվող  պահանջների հետ, ինչպես նաև առկա այլ բաց պաշտոնի պահանջների հետ: Ձեզ հետ կապ կհաստատեն, եթե դուք ընտրվեք հաջորդ փուլ: Ձեր տեղեկատվությունը կպահվի մեր մարդկային ռեսուրսների տվյալների բազայում՝ հետագա անհրաժեշտության դեպքում օգտագործվելու համար:

 

Ինչպե՞ս կարող եմ պատրաստվել Դելոյթում հարցազրույցին


Այցելեք Հարցազրույցում հաջողության հասնելու հուշումներ  էջ, որտեղ կծանոթանաք լավ տպավորություն ստեղծելու առաջնահերթ կանոններին:

 

Որտե՞ղ կարող եմ գտնել տեղեկատվություն Դելոյթում ղեկավար պաշտոնների և հնարավորությունների վերաբերյալ


Խնդրում ենք այցելել Global Executive Careers (Գլոբալ ղեկավար պաշտոններ) կայք, որտեղ կգտնեք տեղեկատվություն անդամ ֆիրմաներում թափուր պաշտոնների վերաբերյալ:

 

Ինչպիսին է գործընկերոջ դերը Դելոյթում


Այն տարբեր է՝ ըստ անդամ ֆիրմաների, թեև համընդհանուր արժեքային համակարգ կա, որ միավորում է բոլորին: Խնդրում ենք այցելել մեր Global Executive Careers (Գլոբալ ղեկավար պաշտոններ) կայք, որտեղ կգտնեք այդ մասին առավել մանրամասն տեղեկատվություն:

 

Did you find this useful?