Կյանքը Դելոյթում

Ծանոթացեք մեզ հետ

Ցանկանու՞մ եք ավելին իմանալ Դելոյթի մասին

Մարդիկ մեր բիզնեսի առանցքն են: Նրանց հմտություններից և նվիրվածությունից է կախված մեր բիզնեսի ներկան և ապագան: Ցանկանում ենք ձեզ ներկայացնել մեր ԱՊՀ գրասենյակների գործընկերներից մի քանիսի հաջողության պատմությունները:

Դիտել բովանդակությունը

Եկատերինա Սուրկովա, Ավագ մենեջեր, Վերապատրաստման բաժին

Ես  սկսել եմ իմ մասնագիտական գործունեությունը Coopers and Lybrand ընկերությունում 1995-ին, դեռևս այն ժամանակ, երբ այն «Մեծ վեցյակ» էր, որպես հարկային խորհրդատու ֆինանսական ծառայությունների բաժնում: 1998-ին ես որոշեցի, որ խորհրդատվությունից հրաժարվել և աննել ավելի «իրական» գործի: Այդ որոշմամբ աշխատանքի անցա հաճախորդներից մեկի մոտ, որը վերակազմակերպման գործընթաց էր անցնում: Ծրագրի ավարտին ես փոխադրվեցի հաշվապահահական բաժին, և կարող եմ ասել, որ այդ աշխատանքն առանձնապես իմը չէր: Ես ինձ զգում էի հիասթափված և դժգոհ: Հետևաբար, երբ 2001-ին  Coopersընկերությունում աշխատող իմ ընկերը ինձ ասաց, որ աշխատանքի է անցել Դելոյթում և հարցրեց թե արդյոք պատրաստ եմ հետևել նրա օրինակին, ես գրեթե կասկածներ չունեի: Ինչպես ասում են, մինչև չենք կորցնում, չենք գիտակցում թե ինչ ունենք:  Այդ փոփոխությանը գնալուս պատճառը այն հիշողություններն էին, որ ունեի Coopers & Lybrand-ից հեռանալուց հետո, մասնավորապես՝ մարդկանց որակավորումը և ֆիրմայի կորպորատիվ կուլտուրան: Ժամանակի ընթացքում բոլոր լավ ընկերներս, որոնց հետ աշխատել էի, փոխադրվեցին Դելոյթ և ես շատ արագ ադապտացվեցի նոր միջավայրին:

Դելոյթում աշխատել եմ որպես խորհրդատու հարկային և իրավաբանական բաժնում, այնուհետև դարձել եմ ավագ մենեջեր ֆինանսական ոլորտի ծառայությունների ստորաբաժանման հարկային ծառայությունների բաժնում: Ինձ նաև շատ օգնեցին իմ հաղորդակցման ձիրքերը: Ի լրումն իմ հիմնական աշխատանքի, ինձ նաև առաջարկեցին ղեկավարել ԱՊՀ հարկային և իրավաբանական ծառայությունների վերապատրաստման բաժինը: Այդ ընթացքում ես հասկացա, որ մասնագիտական կրթությունն ինքնին գիտություն է: Այն օգնում է կառուցել սիստեմավորված մոտեցում , շարունակական զարգացում և մասնագիտական նպատակների իրագործում:

 

Մարդկանց ներուժը հսկայական է, եթե նրանք իրենց էներգիան  ուղղորդեն իրենց ուժեղ կողմերի զարգացմանը քան իրենց թուլությունների ուղղմանը: 

 

Էմիլի Նայթլի, Ավագ խորհրդատուԳորրծառնական արդյունավետության բաժին


Իմ նպատակն է՝ զարգանալ ֆիրմայի ներսում՝ ԱՊՀ երկրներում կազմակերպության զարգացմանը զուգընթաց

Ես դիմել եմ Դելոյթի բրիտանական գրասենյակ, դեռևս այն ժամանակ երբ սովորում էի մագիստրատուրայում՝ միջազգային գործարար հարաբերություններ մասնագիտությամբ: Ես իսկապես ցանկանում էի աշխատել հենց այդ ֆիրմայում, քանի որ այն մասնագիտական ծառայություններ մատուցող առաջին ընկերությունն էր Միացյալ Թագավորության շուկայում և ես հաճախ էի առիթ ունենում կարդալ ֆիրմայի խորհրդատվական ծառայությունների հաջողությունների մասին The Financial Times-ում: Ինձ նաև դուր եկան Դելոյթի մասնագետները ֆիրմայի «կարիերայի օրերին»: Նրանք շատ բարեհամբույր էին և կարողանում էին իրենց ոգևորությունը փոխանցել դիմացինին: Երբ ժամանակն էր աշխատանքի անցնելու, ես միայն մեկ անգամ դիմում լրացրեցի, այն էլ՝ Դելոյթին դիմելու համար, քանի որ գիտեի, որ գերադասում եմ աշխատել լավագույն մասնագետների հետ և այնպիսի միջավայրում, որն ինձ կօգնի աճել մասնագիտական առումով, իրագործելով իմ ամբողջ ներուժը:

Չորս տարի աշխատելով Լոնդոնի գրասենյակի խորհրդատվական բաժնի գործառնական արդյունավետության բաժնում, ես հասկացա, որ պատրաստ եմ ավելի բարդ հանձնարարություններ կատարել և աշխատել ավելի տարաբնույթ և անկանխատեսելի պայմաններում: Ես հետաքրքրված էի ԱՊՀ զարգացող շուկաներով, հատկապես այն բանից հետո, երբ զանազան ծրագրերի էի մասնակցել հենց ԱՊՀ տարածաշրջանում: Որոշեցի դիմել Դելոյթի գլոբալ մասնագետների փոխանակման ծրագրին և փոխադրվել Մոսկվա: Այնտեղ տեղափոխվելուց հետո ինձ շատ օգնեց նախկին Դելոյթի փորձը: Եթե դուք լի եք էնտուզիազմով և պատրաստ եք աշխատել ձեր նպատակների իրագործման ուղղությամբ, ապա Դելոյթը տալիս է բազմաթիվ հնարավորություններ՝ ձեր կարիերան հենց ձեր ուզած կերպով զարգացնելու համար:

Հնարավորությունները և դրանց իրագործումից առաջացող գոհունակությունը անգնահատելի են իմ աշխատանքում: Անգամ Մոսկվայի խստաշունչ ձմեռներին ես արթնանում եմ ժպիտով և հաճույքով եմ գնում աշխատանքի: Կարծում եմ եռանդը գալիս է ամեն օր նոր խնդիրներ լուծելու հնարավորություններից, նորարարական մոտեցումներ կիրառելու անհրաժեշտությունից և իմ թիմի հետ ամենօրյա արդյունավետ համագործակցության  հեռանկարից: Իմ աշխատանքի շրջանակներում ես շատ եմ ճանապարհորդում, երբեք չեմ ձանձրանում աշխատանքիցս, քանի որ աշխատանքս ամեն օր նորանոր խնդիրներ է բացում իմ առաջ, որոնք լուծում եմ հաճույքով: Նայելով անցած տարիներին, կարող եմ ասել, որ բավականին մեծ առաջընթաց եմ ապրել: Հուսով եմ, որ երկար տարիներ կաշխատեմ Դելոյթում, և իմ նպատակն է՝ զարգանալ ֆիրմայի ներսում՝ ԱՊՀ երկրներում կազմակերպության զարգացմանը զուգընթաց:

 

Did you find this useful?