Վերլուծական նյութեր

Հուշումներ թեկնածուների համար

Որոշ խորհուրդներ մեր գործընկերներից

Ձեր ինքնակենսագրությունը ուժեղ գործիք է հանդիսանում ձեր հմտությունները, փորձը և ձեռքբերումները գործատուին ներկայացնելու, և ինքներդ լավագույնս ներկայանալու համար:

Դիտել բովանդակությունը

Սվետլանա Մեյեր, Հարկային և իրավաբանական խորհրդատվության բաժնի գործընկեր

Սվետլանա Մեյերը, որը Հարկային և իրավաբանական խորհրդատվության բաժնի գործընկեր է, կարող է որոշակի խորհուրդներ առաջարկել դիմորդներին: «Հիշեք, որ շատ կարևոր են առաջին տպավորությունները: Ձեր ինքնակենսագրությունն առաջինն է, ինչ տեսնում է ձեր գործատուն, հետևաբար դուք պետք է ապահովեք, որպեսզի  այն լինի լավ կազմված, հասկանալի, անսխալ: 

«Եթե դուք հրավիրվեք հարցազրույցի, դուք պետք է հիշեք, որ մեզ անհրաժեշտ է բալանսավորված թիմ, որը կունենա հմտությունների համադրություն: Հետևաբար՝ չկան ճիշտ և սխալ պատասխաններ»:

Եթե դուք առաջին փուլը բարեհաջող անցնեք և կրկին հրավիրվեք հարցազրույցի, պահեք ձեզ հնարավորինս բնական: Գուցե սա շատ սովորական խորհուրդ թվա, սակայն մենք շատ ենք հանդիպում այնպիսի թեկնածուների, որոնք փորձում են հարցազրույցի ընթացքում իրենց ավելի լավ ներկայացնել, քանի իրականում կան, կամ թաքցնել որոշ բաներ: Եվս մեկ կարևոր հանգամանք՝ հարցեր տվեք հարցազրույցի ընթացքում: Դուք խոսելու եք մեկի հետ, որը արդեն իսկ գտնվում է կազմակերպության ներսում: Բացի այդ՝ հարցեր տալով ավելի եք ուժեղացնում դրական տպավորությունը:

Եթե հասնեք գործընթացի վերջին, և ստանաք աշխատանքի հրավեր,  ամեն ջանք գործադրեք, որպեսզի հիշվեք դրական տեսանկյունից: Հանդիպեք ապագա գործընկերներին, եղեք շփվող, հետաքրքրություն ցուցաբերեք:

Վլադիմիր Կոզիրեվ, տնօրեն, աուդիտի բաժին

Վլադիմիր Կոզիրեվ, տնօրեն, աուդիտի բաժին: «Ինքնակենսագրությունը պետք է պատասխանի ընթերցողի հնարավոր հարցերին, այլ ոչ թե առաջ բերի նոր հարցեր: Օրինակ, եթե դիմում եք մի պաշտոնի, որը ձեզ համար կարիերայի առաջընթաց չի ենթադրում, ցանկալի կլինի, որ բացատրեք ձեր նման քայլի շարժառիթները: Ձեր ինքնակնսագրությունը պետք է «վաճառի» ձեր լավագույն որակները և հմտությունները, սակայն ոչ երբեք գերագնահատի: Օրինակ, եթե դուք չեք կարող ապացուցել, որ սահուն անգլերենի եք տիրապետում, ավելի լավ կլինի նման հայտարարություն չանեք: Ամեն ինչ արեք, որպեսզի ձեր ինքնակենսագրությունը տարբերվի մնացածներից, միևնույն ժամանակ պահպանելով մասնագիտական մոտեցումը:

«Ինչ վերաբերում է բուն հարցազրույցին, պատրաստ եղեք ամեն ինչի: Դուք ոչ միայն կհանդիպեք ՄՌԿ մասնագետներին, այլև հարցազրույց կանցնեք բաժինների ղեկավարների կամ մասնագետների հետ: Հետևաբար, ձեզ կարող են տալ հարցեր կապված ձեր կրթության, ձեր մասնագիտացման, կամ ձեզ հետաքրքրող ոլորտների վերաբերյալ»

«Մի քանի ոսկե կանոն. Հարցազրույցի եկեք ժամանակին, հետևեք գործարար հագուստի ոճային կանոններին, պատասխանեք անկեղծ և պահպանեք հանգստություն: Հարցազրույց անցկացնողները սովորաբար ձեզանից ոչ պակաս են հուզվում, քանի որ իրենց համար կարևոր է բազում թեկնածուներից ընտրել հենց այն մասնագետներին, որոնք անհրաժեշտ են բիզնեսին: Հետևաբար, եթե դուք հենց այն մասնագետն եք, որը պետք է, ապա ձեր խնդիրն է՝ կարողանալ դա մատուցել» :

 

 

Did you find this useful?