Վերլուծական նյութեր

Մարդկային ռեսուրսների ընտրության գործընթացը

Մեզ մոտ աշխատանքի դիմելը և կադրերի ընտրության գործընթացը համատեղ ջանքերի արդյունք են: Մենք ձեզ կտրամադրենք տեղեկատվություն, որը ձեզ կօգնի հնարավորինս տեղեկացված լինել ընտրություն կատարելիս, միևնույն ժամանակ նույնն ակնկալում ենք ձեզնից:

Դիտել բովանդակությունը

Մեր  կադրերի ընտրման գործընթացը հնարավորություն է ոչ միայն մեզ համար՝ ճանաչելու ձեզ, այլև ձեզ համար՝ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու մեր մասին: Կան մի քանի փուլեր, որոնցից յուրաքանչյուրը Ձեզ հնարավորություն կտա ավելի մանրամասն տեղեկանալ մեր մասին: Խնդրում ենք անկաշկանդ հարցեր տալ, ծանոթանալ մեզ հետ, ուսումնասիրել առկա հնարավորությունները:

 

 

Մենք կիրառում ենք բոլոր հնարավոր մեթոդները՝ ապահովելու համար ամբողջական և բազմակողմանի գործընթաց: Ընդհանուր առմամբ, քայլերի հաջորդականությունը հետևյալն է:

Նախնական ընտրություն –   Երբ դուք մեր առցանց ՄՌԿ պորտալի միջոցով դիմում եք Դելոյթին, ձեր ինքնակենսագրությունը վերահասցեագրվում է մեր ՄՌԿ  մասնագետներին, որոնք գնահատում են ձեր փորձի և գիտելիքների համապատասխանությունը հայտարարված պաշտոնին: Որքան շատ տեղեկատվություն և մանրամասներ տրամադրեք ձեր աշխատանքային փորձի մասին, այնքան մեզ ավելի լավ կհաջողվի նահատել ձեր համապատասխանությունը դիմած պաշտոնին.

Հարցազրույց – Մեր հարցազրույցները հիմնված են հմտությունների վրա: Որպես կանոն, ձեզ հետ հարցազրույց կանցկացնի մեկ կամ երկու մասնագետ: Այստեղ է, որ դուք կարող եք հարցեր տալ, ավելի մանրամասն տեղեկանալ մեր մշակույթի մասին, ինչպես նաև հնարավորություն կունենաք առավել ակնառու ներկայացնել ձեր ձիրքերը և հմտությունները:

Թեստավորում –Մեր թափուր աշխատատեղերից մի քանիսը նախատեսում են մեր կողմից ձեր փաստացի հմտությունների և փորձի գնահատում: Թեստավորումը կարող է իրենից ներկայացնեկ հոգեբանական թեստ, հմտությունների ստուգում, կամ իրավիճակի ուսումնասիրություն:

Վերջնական հարցազրույց – Որպես կանոն վերջնական հարցազրույցը կայանում է ձեր ընտրած բիզնես-ուղղության տնօրենի կամ գործընկերոջ հետ: Այս հարցազրույցի ընթացքում դուք կքննարկեք ձեր փորձը և հմտությունները, ավելի մանրամասն դիտարկելով ձեր կարիերայի ճանապարհը և Դելոյթում անցնելիք ուղին:

Աշխատանքի ընդունման գործընթացի ողջ ընթացքում մենք ձեզ հետ կշփվենք հեռախոսով կամ էլ. փոստով: Դիմելիս խնդրում ենք հաշվի առնել այդ հանգամանքը և թարմացնել ձեր կոնտակտային տվյալները:

Did you find this useful?