Կյանքը Դելոյթում

Որոնք են մեր ուղենիշները

Մեր գլոբալ գլխավոր գործադիր տնօրենի հաղորդագրությունը

Դիտել բովանդակությունը

Դելոյթը ճանաչված է աշխարհում որպես մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների առաջատար ցանց: Մենք այս առավելությանը հասել ենք ոչ միայն համաշխարհային մակարդակի ծառայությունների մատուցմամբ, այլև այդ ճանապարհին լավագույն մասնագետներին ներգրավելու, զարգացնելու և պահպանելու միջոցով:

Մեր 184,000 անդամ ֆիրմաներից յուրաքանչյուրի բացառիկ գիտելիքները հենց այն շարժիչ ուժն են, որոնցում կայանում է մեր բիզնեսի հաջողությունը: Կարելի է վստահաբար ասել, որ մարդիկ մեր ամենագնահատելի ակտիվներն են, հետևաբար, մենք ժամանակ և ռեսուրսներ ենք ներդնում մեր մարդկային ռեսուրսների շարունակական զարգացման մեջ: Սա ներառում է երկկողմանի քննարկումներ հաճախորդին մատուցվող  ծառայությունների մասով, գլոբալ հնաավորությունների, ինչպես նաև վերապատրաստման և ուսուցման մասով, գործնական/անձնական կյանքի հավասարակշռության և համայնքներին օգտակար ծառայություն մատուցելու մասով:

Մեր անդամ ֆիրմաների մասնագետները ծառայություններ են մատուցում շուկայի առաջատար ընկերություներին, և նրանց հասանելի է նորարարական ռեսուրսների համաշխարհային ցանցը, որն օգնում է գտնել լուծումներ անգամ ամենաբարդ գործնական խնդիրների համար: Դելոյթի ցանցի սահմաններն ընդլայնվելուն զուգընթաց, մենք աշխատում ենք մատուցել առավել դինամիկ, բազմակողմանի հնարավորություններ մեր մասնագետների համար:

Մեր խորին համոզմամբ, բիզնեսի հաջողության  մեր մասնագետների հետ փոխհարաբերությունների ստեղծումը նույնքան կարևոր է, որքան հաճախորդների հետ: Եվ հենց այդ համոզմունքից ելնելով է, որ ընտրել ենք տաղանդավոր, նվիրյալ և բանիմաց մասնագետներ պատրաստելու  ուղին, վստահ լինելով որ ողջ աշխարհում Դելոյթի կատարելության չափանիշները պայմանավորված են հենց մարդկային ռեսուրսներով:

Բարրի Զալցբերգ

ԴԹԹԼ Գլխավոր գործադիր տնօրեն

Did you find this useful?