where do you fit in deloitte careers

Վերլուծական նյութեր

Որտե՞ղ եք Դուք տեսնում ձեզ

Եվ ո՞ւր կարող է տանել ձեզ կարիերան

Դելոյթ ԱՊՀ-ն առաջարկում է դինամիկ զարգացող մի շարք ուղղություններում կարիերա կառուցելու հնարավորություն՝ աուդիտ, հարկային խորհրդատվություն, ձեռնարկությունների ռիսկերի կառավարում, ֆինանական խորհրդատվություն: Բացի այդ, մենք նաև ունենք ներքին սպասարկման ծառայությունների լայն ընտրանի՝ ներառյալ ՄՌԿ, ՏՏ, մարքեթինք և հաղորդակցություն, ֆինանսական ծառայություններ և այլն:

Դիտել բովանդակությունը


Դելոյթն առաջատար մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերություն է: Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք ծառայությունների լայն ընտրանի այն ոլորտներում, որոնք ներառում են աուդիտի, հարկային խորհրդատվության, ձեռնարկությունների ռիսկերի կառավարման, ֆինանսնսական խորհրդատվության ոլորտներ:


Մեր գործարար ուղղությունները

Ծառայություններ մատուցող մեր աշխատանքային խմբերը՝ հաճախորդի սպասարկման առաջատար գործընկերոջ ղեկավարությամբ, մշակում են կենսունակ գործարար լուծումներ ԱՊՀ և ողջ աշխարհում գործող կազմակերպությունների համար: Մենք արագ ենք արձագանքում, մեր ծառայությունները  մշակելով ՝ ելնելով ձեր իսկ կարիքներից: Մեր գլոբալ, համակարգված մոտեցումը հիմնված է ոչ միայն գիտելիքի, այլև նորարարության վրա, և տարբեր ոլորտներում և տնտեսության ճյուղերում մենք աշխատում ենք հասնել նրան, որ մեր հաճախորդները գերազանցության հասնեն իրենց ընտրած գործունեության ասպարեզում: 

Աուդիտ

Ժամանակակից աշխարհում գործունեությունը առավելապես կենտրոնանում է գլոբալ շուկաներում և անչափ կարևոր է ոչ միայն ձեռք բերել, այլև պահպանել ներդրողների վստահությունը: Մենք հավատացած ենք, որ մեր հաճախորդներին իրական օժանդակություն ցուցաբերելու համար պահանջվում է ավելին, քան պարզապես աուդիտ, հարակից ծառայություններ կամ հարկային խորհրդատվություն տրամադրելը:

Մենք աշխատում ենք ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ընկերությունների հետ, և բացի ստանդարտ ֆինանսական հաշվետվություններից՝ համաձայն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ, US GAAP և այլն) մենք նաև կարող ենք ընկերություններին օգնել հասնել իրենց գործարար նպատակներին, բարելավել իրենց ռիսկերի կառավարման համակարգը և բիզնեսի թափանցիկությունը: Մենք մատուցում ենք բոլոր անհրաժեշտ ծառայությունները, որոնցից օգտվող շահառուները կարող են մեծացնել իրենց ֆինանսական տեղեկատվության արժանահավատությունը: Մենք մշտապես աշխատում ենք տեխնոլոգիական նորարարությունների ամենավերջին զարգացումներով, ինչը թույլ է տալիս կրճատել աուդիտի համար պահաջվող ժամանակահատվածը:

Մեր աուդիտի ստորաբաժանումը տարանջատվում է հինգ հիմնական ոլորտների՝

  • Էներգետիկա և բնական ռեսուրսներ
  • Սպառողական և արդյունաբերական ապրանքներ (արտադրություն)
  • Սպառողական և արդյունաբերական ապրանքներ (մանրածախ սպառման ապրանքներ)
  • Տեխնոլոգիաներ, ԶԼՄ և հաղորդակցություն
  • Ֆինանսական ծառայություններ

 

 

 

Ձեռնարկությունների ռիսկերի կառավարում

Մենք կարող ենք օգնել հաճախորդներին արդյունավետորեն կառավարել ռիսկը ևանորոշությունները: Մենք մատուցում ենք ծառայությունների լայն ընտրանի, որոնք ուղղված են հաճախորդի ռիսկերի կառավարմանը, համակարգերի և գործընթացների արժանահավատության մեծացմանը:  Մենք անգնահատելի փորձ ենք ձեռք բերել աուդիտի և հարակից ծառայությունների, էլ. բիզնեսի, ձեռնարկությունների ռիսկերի կառավարման ծառայությունների, ՏՏ և ներքին աուդիտի ոլորտում, որը համադրելով մեր հաճախորդների գործարար գիտելիքների հետ կարող  է զգալի արժեք ստեղծել իրենց գործառնությունների կատարելագործման տեսանկյունից:  

Հարկային և իրավաբանական ծառայություններ

Դելոյթը ԱՊՀ-ում առաջարկու մէ հարկային և իրավաբանական ծառայությունների լիակատար ընտրանի, և պատրաստ է օժանդակել հաճախորդներին իրենց հարկային պարտավորությունների օպտիմալացման, հարկային օրենսդրության հետ համատապասխանության գնահատման և հարկային մարմինների հետ վիճահարույց հարցերում մասնագիտական խորհրդատվության միջոցով: 


Հարկային և իրավաբանական ծառայությունների շրջանակներում առանձնացված են այնպիսի ծառայությունների ուղղություններ, որոնցից են՝

• Կազմակերպությունների հարկային հարցեր

• Միջազգային հարկային հարցեր

• Միաձուլումների և ձեռքբերումների հարկման գծով խորհրդատվություն

• ֆինանսական ծառայությունների ոլորտի հարկային հարցեր

• Հարկային վեճերի լուծում

• Տրանսֆերտային գնագոյացում

• Հարկային և հաշվապահական հաշվառման ծառայություններ

• Աշխատանքային օրենսդրության հարցերի, աշխատակիցների հատուցումների հարկային հարցերի գծով խորհրդատվություն

• Անուղղակի հարկերի և մաքսային հարցերի գծով խորհրդատվություն

• իրավաբանական ծառայություններ

Հարկային և իրավաբանական ծառայությունների գծով մասնագիտանալու ցանկության դեպքում դուք պետք  է պատրաստ լինեք արագ ինտեգրվել թիմին, ունենաք սովորելու և ինքնազարգանալու ցանկություն: Թեկնածուներից կպահանջվի ն?աև անգլերեն լեզվի վարժ գրավոր և բանավոր իմացություն և համակարգչային գիտելիքներ

Հարկային օրենսդրության իմացությունը և տվյալ ոլորտի փորձը նույնպես շատ ողջունելի, սակայն ոչ պարտադիր պայմաններ են:

 

Խորհրդատվական ծառայություններ

ԱՊՀ մակարդակով մեր խորհրդատվական ծառայությունների ստորաբաժանումների միջոցով մենք կարող ենք մեր հաճախորդներին ապահովել համակարգված գործարար լուծումներ՝ նպաստելով նրանց գործունեության զարգացմանը և առաջխաղացմանը :

Աշխատանքներ կարող են կատարվել թե տարածաշրջանային և թե գլոբալ մակարդակում՝ սերտ համագործակցելով հաճախորդի ղեկավարության տարբեր օղակների հետ: Խորհրդատվական գործընթացի վերաբերյալ պատկերացում կազմելու, հաճախորդի հետ փոխգործակցության, ոլորտի վերաբերյալ բազմակողմանի գիտելիքների միջոցով մենք ստեղծում ենք այն առավելությունը, որով աչքի է ընկնում Դելոյթը:

Մեր խորհրդատվական ծառայությունները կենտրոնացած են մի շարք գործառույթների շուրջ՝

·         Կորպորատիվ ծրագրային լուծումների ներդրում և սպասարկում

·         Գործառնությունների կատարելագործում

·         Ռազմավարական խորհրդատվություն

·         Խորհրդատվական ծառայություններ ֆինանսական մենեջերին

·         Մատակարարման շղթայի կառավարում

·         Մարդկային կապիտալ

·         Տեխնոլոգիաների ինտեգրացում

Օժանդակ ծառայություններ

Ծառայությունների լավագույն մակարդակ ապահովելու համար մեր ստորաբաժանումներին անհրաժեշտ է ամենաբարձրակարգ օժանդակ ծառայությունը: Նրանց համար կարևոր է վստահությունը օժանդակ ծառայության հանդեպ, այնպես ինչպես մեր հաճախորդների համար կարևոր է մեր հանդեպ վստահությունը: Մեր օժանդակ ծառայությունները չեն կատարում զուտ վարչարարական ամենօրյա աշխատանք, այլ յուրաքանչյուր աշխատակցի ընձեռում են հիանալի կարիերա ստեղծելու հնարավորություն: Յուրաքանչյուրի համար կարևոր է տեղյակ լինել և ընդհանուր պատկերացում ունենալ այն ոլորտի մասին, որում աշխատում է կազմակերպությունը, պատրաստ լինել ինտեգրվել բազմամշակույթ, տարաբնույթ աշխատանքային միջավայրում և ունենալ աճի և ինքնազարգացման ցանկություն: 

Did you find this useful?