Կարիերա

Կյանքը Դելոյթում

Դելոյթը առաջատար գործատու է՝ շնորհիվ իր մարդկանց և մշակույթի

Դելոյթը լավագույն գործատուներից մեկն է շնորհիվ իր մարդկանց: Ի՞նչն է ուշագրավ նրանց մեջ: Պատասխանը պարզ է՝ նրանք անհատներ են, յուրաքանչյուրը գնահատվում է ըստ արժանվույն: Նրանք ձգտում են ամենալավն ու առաջատարը դառնալ իրենց ոլորտում և հպարտ են ոչ միայն իրենց, այլև մյուսների ձեռքբերումներով:

Մեր մշակույթը հիմնված է համագործակցության, ներգրավվածության, բարձր կատարողական արդյունքների և հնարավորությունների վրա: Դելոյթը ներգրավում է լավագույն մասնագետներին և նրանց տալիս է ամենալայն հնարավորությունները՝ հաջողության հասնելու համար: Առաջին իսկ օրվանից դուք կաշխատեք շուկայի առաջատար հաճախորդների հետ կամ ներգրավված կլինեք ընկերության ներքին կարևոր ծրագրերում: Դելոյթում ձեզ հասանելի կլինեն աճի տարբեր հնարավորություններ, և դուք կստանաք անհրաժեշտ ուղղորդումը՝ ձեր կարիերայի առաջընթացի ճանապարհին:

Կյանքը Դելոյթում կարող է շատ ճկուն լինել: Կարիերայի նախկինում նախասահմանված ուղիներն այլևս չեն աշխատում: Դուք կունենաք հնարավորություն և ճկունություն՝ կառուցել այն կարիերան, որը դուք եք տեսնում: Ունենք բազմաբնույթ արտոնությունների և վարձատրության ծրագիր, որը ձեզ և ձեր մտերիմներին թույլ կտա ավելի ապահով զգալ այժմ և ապագայում: Քանի որ Դելոյթը գործում է ավելի քան 150 երկրներում, դուք կարող եք նաև դիտարկել այլ երկրներում աշխատելու հնարավորությունը: Ի՞նչ կասեք նման կյանքի հեռանկարի վերաբերյալ: