global powers of retailing 2016

Հեռանկարներ

Մանրածախ առևտրի ոլորտը 2016 թվականին

Շուկայի ուսումնասիրությունները նոր «թվային անհավասարության» պայմաններում

Այս տարվա զեկույցի հիմնական թեման է «Մանրածախ շուկայի ուսումնասիրությունները նոր «թվային անդունդում» և ներկայացնում է այն ազդեցությունը, որն ունենում են ժամանակակից տեխնոլագիաները մանրածախ առևտրի և տվյալ ոլորտի բիզնես ռազմավարության վրա։

Դիտել բովանդակությունը

Executive Summary

The outlook for the global economy and the retail industry in 2020 is uncertain. Overall economic growth is likely to be subdued but postive, with lower growth in consumer spending and inflation in most countries remaining low. Further uncertainty surrounding the global economy has been added by the coronavirus outbreak in China early in the year. Deloitte’s Global Powers of Retailing 2020 reviews the global economic scenario and its impact on the retailing industry.

The report identifies the 250 largest retailers around the world based on publicly available data for FY2018 (fiscal years ended through 30 June 2019), and analyzes their performance across geographies and product sectors. It also provides a global economic outlook, looks at the 50 fastest-growing retailers, and highlights new entrants to the Top 250.

Key findings from the report

  • The aggregate retail revenue for the Global Powers of Retailing Top 250 companies was US$4.74 trillion in FY2018, with an average size of US$19.0 billion per company.
  • The minimum revenue for a company to enter the Top 250 rankings is US$3.9 billion, up from US$3.7 billion in the previous year.  
  • The Top 10 list continued to be dominated by American companies, with seven of the ten companies being based in the US.
  • Europe has the highest number of Top 250 retailers, with 88 companies based in the region (35.2 percent) and its share of Top 250 revenue was 34.4%.
  • The world's Top 10 retailers are more globally focused, with operations on average in 12.8 countries versus 10.8 for the overall Top 250. European retailers remain the most globally active as they continue to search for growth outside their mature home markets.
  • FMCG continues to be the largest product sector. Its 136 companies (54.4 percent of companies) generated 65.5 percent of the retail revenue in FY2018.
  • E-commerce is driving high retail revenue growth among Fastest 50 companies

 

View or download the report

19-րդ ամենամյա զեկույցը «Մանրածախ առևտրի ոլորտը» ներկայացնում է մանրածախ առևտրի ոլորտի 250 խոշորագույն կազմակերպություններին՝ 2014 թվականի ֆինանսական տարվա տվյալների հիման վրա (այս կազմակերպությունների ֆինանսական տարին ավարտվում է 2015 թվականի հունիսին), և նրանց գործունեության ցուցանիշների վերլուծությունը՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, գործունեության ոլորտը, առցանց առևտրի ցուցանիշները և այլ հանգամանքներ։ Այն նաև տրամադրում է աշխարհի 50 ամենամեծ օնլայն-խանութների ամփոփ նկարագրությունը։

«Մանրածախ առևտրի ոլորտը 2016 թվականին։ Ուսումնասիրելով շուկան «թվային անհավասարության» պայմաններում» զեկույցը ավելին է, քան պարզապես ցուցակ։ Իրա Կալիշը, Դելոյթի համաշխարհային շուկայի գլխավոր տնտեսագետը, տալիս է համաշխարհային տնտեսության և մանրածախ առևտրի ոլորտի վրա դրա ազդեցության  ամփոփ նկարագիրը։ Այդ հոդվածում մի բաժին նվիրված է այսպես կոչված Q գործակցին, որի միջոցով պայմանավորվում է ոչ-նյութական բիզնես արժեքները, ինչպիսիք են օրինակ բրենդի արժեքը և հաճախորդների հավատարմությունը։

Ի հավելումն, զեկույցը անդրադառնում է նաև ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությանը մանրածախ առևտրի ոլորտի վրա։ Դելույթի կողմից իրականացրած վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք վստահ քայլերով գնում ենք դեպի այն, որ շուտով բոլոր գնորդները անդադար միացած կլինեն ինտերնետին։ Սպառողների «թվային» պահվածքը և սպասումները փոխվում են ավելի շուտ, քան մատակարարները կարողանում են արձագանքել այդ փոփոխություններին, այսպիսով ստեղծելով «թվային անհավասարություն»։ Դելոյթն առանձնացնում է այս ոլորտի 3 կարևոր ուղղություն՝

  • Գոյություն չունի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման մեկ ընդհանուր ուղի։ Այն ժամանակ, երբ շուկաների մեծ մասը շարժվում են միևնույն ուղղությամբ, որոշ շուկաներ  ընտրում են իրենց ուղին։ Որոշ զարգացող շուկաներ, օրինակ, ամբողջովին հրաժարվել են տեխնոլոգիաների ներդրման այն փուլերից, որոնք նախկինում կիրառվել են զարգացած շուկաներում։
  • Գոյություն չունի ընդհանուր «թվային» ֆորմատ, որը համապատասխանում է բոլոր գնորդներին։ Նրանց «թվային» պահվածքը պայմանավորված է մի շարք բնութագրերով, օրինակ՝ տարիքով, եկամտի չափով, անհրաժեշտ ապրանքի տեսակով, և այլն։
  • Սպառողները պահանջում են ավելի որակյալ թվային գործիքներ։ Անցանց վաճառքի մեթոդներրը և գործիքները կարող են նպաստել թիրախային լսարանի և եկամտի ավելացմանը, բայց սպառողները առայժմ դժգոհ են մատուցվող ծառայությունների որակից։

Ներբեռնեք ամբողջական հաշվետվությունը՝ մանրամասն տեղեկանալու համար 

Ներբեռնեք PDF տարբերակով

Մանրածախ առևտրի ոլորտը 2015 թվականին: Նորարական տեխնոլոգիաների ներդնում

18-րդ ամենամյա զեկույցը «Մանրածախ առևտրի ոլորտը» ներկայացնում է մանրածախ առևտրի ոլորտի 250 խոշորագույն կազմակերպություններին՝ նրանց գործունեության ցուցանիշների վերլուծությունը՝ հիմնվելով աշխարհագրական դիրքի, գործունեության ոլորտի, առցանց առևտրի ցուցանիշների և այլ հանգամանքների վրա։ Այն նաև տրամադրում է աշխարհի 50 ամենամեծ օնլայն-խանութների ամփոփ նկարագիրը։ Ինչպես նաև, զեկույցը դիտարկում է այն մարտավարությունը, որոնք կիրառում են մանրածախ առևտրի ոլորտի կազմակերպությունները՝ համապասխանելու ընթացող կտրուկ փոփոխություններին, տալիս է մանրածախ առևտրի ոլորտի վրա համաշխարհային տնտեսության ազդեցության կանխատեսումներ և վերլուծում է «Q գործակիցը», որի օգնությամբ որոշվում է ոչ նյութական բիզնես արժեքները։  

Ներբեռնեք PDF տարբերակով

Մանրածախ առևտրի ոլորտը 2014 թվականին։ Մանրածախ առևտուր առանց սահմանների

17-րդ ամենամյա զեկույցը «Մանրածախ առևտրի ոլորտը» ներկայացնում է մանրածախ առևտրի ոլորտի 250 խոշորագույն կազմակերպություններին, ուսումնասիրում է մանրածախ առևտրի ոլորտի կազմակերպությունների զարգացման ռազմավարական պլանները, վերլուծում է համաշխարհարհային տնտեսության միտումները, և քննարկում "Q" գործակիցը։ «Մանրածախ առևտուր առանց սահմանների» բաժինը ներկայացնում է տեսակետ, թե ինչպես կարող են ժամանակակից տեխնոլոգիաները միմյանց ավելի մոտ բերել մանրածախ առևտրի կազմակերպություններին և սպառողներին, և այսպիսով բարելավել նրանց փոխհարաբերությունները։ Այս զեկույցում առաջին անգամ ներկայացվում է 50 ամենամեծ առցանց խանութների ցանկը։   

Ներբեռնեք PDF տարբերակով

Մանրածախ առևտրի ոլորտը 2013 թվականին

Ամենամյա 16-րդ զեկույցը «Մանրածախ առևտրի ոլորտը»  ներկայացնում է մանրածախ առևտրի ոլորտի 250 խոշորագույն կազմակերպություններին, ուսումնասիրում է մանրածախ առևտրի ոլորտի կազմակերպությունների զարգացման ռազմավարական պլանները, վերլուծում է համաշխարհարհային տնտեսության միտումները, և քննարկում "Q" գործակիցը։  «Մանրածախ առևտրի ոլորտի ապագան» բաժնում դիտարկվում են ոլորտի զարգացման այն տենդենցները, որոնք պայմանավորված են այն հանգամանքով, որ հաճախորդները փնտրում են առևտրի այն ճանապարհները, երբեմն էլ արտերկրում, որոնք ստիպում են մանրածախ առևտրի կազմակերպություններին հարմարվել նոր պայմաններին։

Ներբեռնեք PDF տարբերակով

Հեղինակի մասին

Իրա Կալիշ| Միջազգային հարցերով գլխավոր տնտեսագետ, DTTL 

Դոկտոր Կալիշը միջազգային տնտեսական հարցերով մասնագետ է, զբաղվում է տնտեսական, դեմոգրաֆիական և սոցիալական միտումների ազդեցության վերլուծությամբ համաշխարհային բիզնես աշխարհում։ Նա մասակցում է Դելոյթի այնպիսի պարբեկանների թողարկմանը, ինչպիսինք են եռամսյակային  «Համաշխարհային տնտեսության զարգացման կանխատեսումներ» զեկույցը /պատասխանատու խմբագիր/, ամենամյա «Մանրածախ առևտրի ոլորտը» և «Սպառողական ապրանքներ» զեկույցների շարքը։

Դիտել բովանդակությունը

Did you find this useful?