Sneaker

Վերլուծական նյութեր

Վերլուծաբանության առավելությունը

Արդյունքները հայտնի են

Արդեն հայտնի են վերջերս կայացած «Վերլուծաբանության առավելությունները» հարցման արդյունքները: Այն անցկացվել է առցանց հարցաթերթիկների և հարցազրույցների միջոցով՝ Հյուսիսային Ամերիկայի, Չինաստանի և Միացյալ Թագավորության 35 կազմակերպությունների ղեկավարների շրջանում: Հարցազրույցները վերահսկվել կամ անցկացվել են վերլուծաբանության առաջատար մասնագետ Հարվարդի պրոֆեսոր Թոմաս Հ. Դեվենպորտի կողմից:

Հարցումը նպատակ ունել պարզել ներկայիս կազմակերպությունների պատրաստվածությունը վերլուծաբանության գծով և հասկանալ ապագա պլանները

Դիտել բովանդակությունը

Հարցումները ամփոփվել են « Վերլուծաբանության առավելությունը» հաշվետվության մեջ (Analytics Advantage Report), որը պարունակում է տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են ներկայիս  կազմակերպությունները օգտագործում վերլուծաբանությունը իրենց որոշումները կայացնելիս, ինչ դժվարությունների են հանդիպում  և ինչ արժեք է այն պարունակում իրենց համար: 

Հարցում

Հարցման հիմնական արդյունքները հետևյալն են՝

  • Վերլուծաբանությունն արդեն իրականություն է. Վերլուծաբանությունը կարևոր ռեսուրս է ընկերությունների համար, հատկապես ապագայի մասին որոշումներ կայացնելիս: Ընդամենը  20%-ն է, որ չի օգտագործում վերլուծաբանությունը՝ ռազմավարական որոշումներ կայացնելիս:
  • Ամենալավը դեռ առջևում էՀարցվողների 96%-ը համարում է, որ վերլուծաբանությունը ավելի կարևոր է դառնալու կազմակերպությունների համար առաջիկա երեք տարիներին:
  • Հիմնական խոչընդոտները ի հայտ են եկել.  Կազմակերպությունները վերլուծաբանությունն օգտագործելիս առնչվում են այնպիսի խոչընդըտների, ինչպիսիք են տվյալների կառավարումը և մարդկային ռեսուրսների հասանելիությունը: 
Ինֆոգրաֆիկա
Did you find this useful?