Pencils

Ծառայություններ

Դելոյթի վերլուծաբանական ծառայություն

Հանրային հատված

Հանրային մարմինները անհրաժեշտություն ունեն մեծացնելու իրենց արդյունավետությունը, կրճատելու ծախսերը և աշխատանքային ռեսուրսները, միևնույն ժամանակ պահպանելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունները

Դիտել բովանդակությունը


Աշխարհի տարբեր երկրներում հանրային հատվածի հաճախորդները ստիպված են զգալիորեն կրճատված բյուջեի սահմաններում պահպանել իրենց հիմնական ծառայությունները և տեղեկատվության ապահովումը քաղաքացիների համար: Հանրային մարմինները պետք է ավելի արդյունավետ լինեն իրենց գործունեության մեջ, նվազեցնելով ծախսերը և կառավարելով իրենց աշխատանքային ռեսուրսները, միևնույն ժամանակ՝ չնվազեցնելով քաղաքացիներին անհրաժեշտ ծառայությունները: Թեև կառավարությունները տարբեր են, սակայն դրանց առջև կանգնած խնդիրները համանման են ողջ աշխարհում:

Տեղեկատվության անհրաժեշտությունը մասնավոր հատվածի միակ բացառիկ առաջնահերթությունը չէ: Հաճախորդների կողմից իրենց ռեսուրսների (թե ներքին, թե արտաքին), ռիսկերի և կառավարման ասպարեզում հանգամանալից բարեփոխումների անհրաժեշտություն է զգացում: Կառավարության բոլոր ասպարեզները՝ առողջապահությունից մինչև հանրային սպասարկում, հարկերի և տուրքերի կառավարում, իրավունք և արդարադատություն, տրանսպորտային ծառայություններ, անվտանգություն, կրթություն, շահույթ չհետապնդող կազմակերպություններ, կարող են իրենց վերլուծաբանական գործառույթի բարելավման միջոցով ձեռք բերել իրենց գործունեության մասին թե ներկա և թե ապագա ժամանակաշրջանների գիտելիքներ:  

Դելոյթի անդամ ընկերությունների կողմից տրամադրվող վերլուծաբանական ծառայությունները և լուծումները կարող են կիրառվել տարբեր երկրների հանրային հատվածի մարմինների կողմից: Նման լուծումների արդյունքում ձեռք բերված գիտելիքը և նորարարությունը կարող է արժեք ստեղծել՝ անկախ մասշտաբներից և վերլուծաբանական մոդելը, որը կիրառվում է փոքր հանրային հատվածի մարմնի նկատմամբ, կարող է նաև կիրառվել կառավարության կամ ստորաբաժանման ամբողջ տիրույթում: 

Դելոլթի վերլուծաբանական ծառայությունները հիմնված են առաջատար վիճակագրական մոդելավորման և վիզուալիզացիայի գործիքների, գործառնական պլանավորման հմտությունների, տվյալների խորը վերլուծության և փոխարկման վրա՝ հիմնական բիզնեսի խնդիրների լուծման նպատակով: Դելոյթի հանրային հատվածի վերլուծաբանական ծառայությունը տիրապետում է ոլորտի գիտելիքներին և գործիքներին, որոնք անհրաժեշտ են հանրային հատվածում գործող կազմակերպությունների առջև կանգնած բացառիկ խնդիրների լուծման համար՝ սկսած հաշվեգրման հիմունքներով հաշվառումից մինչև մասնագիտացված ասպարեզներում համակարգերի մշակում, ինչպիսիք են՝ պաշարների կառավարում, ակտիվների կառավարում, ջրային ռեսուրսների կառավարում և այլն: