Ծառայություններ
Դելոյթի վերլուծաբանական ծառայությունը՝ Deloitte Analytics
Գիտելիքի էվոլյուցիան
Վերլուծաբանությունը շատ հզոր գործիք է, որը կարող է գործարարներին օգնել ձեռք բերել նախկին, ներկա և ապագա խնդիրների վերաբերյալ գիտելիքներ, որոնք կօգնեն լուծել անլուծելի թվացող խնդիրներ:
Վերլուծաբանությունը տվյալների օգտագործմամբ բիզնեսի ստրատեգիան և ռազմավարությունը առաջ մղող գործիք է, որը օգնում է ձեզ վստահությամբ փաստահենք որոշումներ կայացնել: Վերլուծաբանությունը ամենաուժեղ մասնագիտությունն է, որը օգնում է ձեզ ամբողջապես պատկերացնել, թե որտեղ եք դուք գտնվել և որտեղ կարող եք հայտնվել ապագայում, միևնույն ժամանակ՝ հնարավորություն ընձեռելով վերափոխել այդ ապագան ըստ ձեր նոր ձեռք բերած գիտելիքի:
Deloitte Analytics –ի համապարփակ մոտեցումը հիմնված է ոլորտի խորը փորձառության, պրակտիկ փորձի և տեխնոլոգիական առաջավոր գիտելիքի վրա: Մեր անդամ ֆիրմաների մասնագետները համագործակցում են տվյաների մշակման մեջ մասնագիտացած գիտնականների հետ և առաջարկում են ձեզ ուշադրություն դարձնել հենց այն հարցերին, որոնք կարևոր են ձեր կազմակերպության համար:
Վերլուծաբանությունը կարող է կիրառվել բոլոր ոլորտների և շուկաների նկատմամբ աշխարհի տարբեր երկրներում և օգնել կառավարելու այնպիսի գործունեության ոլորտներ, ինչպիսիք են՝
- ·Հաճախորդներ և աճ
- Ֆինանսներ
- Ռիսկեր և կանոնակարգային հարցեր
- Մատակարարման շղթա
- Աշխատուժ
Դելոյթի անդամ ֆիրմաները կարող են նաև օգնել ձեզ պատկերացում կազմել՝ ինչ են նշանակում «մեծ տվյալները» ձեր ընկերության համար և ինչպես են դրանք ազդում ձեր ռազմավարության վրա:
Եվ սա դեռ միայն սկիզբն է: Դելոյթի անդամ ֆիրմաների մասնագետները նաև նորովի հայացքով են նայում ձեր կազմակերպության մշակույթին և նրա դերին ձեր ծրագրերի հաջողության համար:
Վերլուծաբանական կարողությունները տարբեր են՝ ամենապարզից (տվյալների կառավարում և բիզնեսի մասին գիտելիքներ) մինչև ավելի բարդ հմտություններ, ինչպիսիք են կատարողականի կառավարումը, կանխատեսիչ մոդելավորումը, ակտիվների վերաբերյալ տեղեկատվությունը, ավտոմատացումը և այլն:
Նման հնարավորություններ ունենալով՝ ընկերությունները կկարողանան կատարելագործել իրենց զարգացումը հետևյալ ասպարեզներում՝
- ներգրավել բոլոր անհրաժեշտ մարդկային ռեսուրսները, գործընթացները, տեխնոլոգիաները և կառավարման հնարավորությունները՝ արդյունավետ կատարողականի կառավարման նպատակով:
- այսօրվա իրականության մասին ավելի լավ պատկերացում կազմել, ինչպես նաև տեղեկանալ ապագա զարգացումների մասին:
- ավելի ճշգրիտ և ժամանակին հասանելիություն ունենալ տեղեկատվությունը՝ վերածվելով հակազդող կազմակերպությունից պրոակտիվ կազմակերպության:
- ավտոմատացնել ցածր ռիսկային գործընթացները՝ կրճատելով ոչ անհրաժեշտ տեղեկատվության հոսքը և ժամանակ ազատելով ավելի բարդ ռիսկային սցենարների և կարևոր որոշումների վրա:
- Կիրառել փոփոխությունների կառավարումը՝ փոխկապակցելով այն արդյունքների և առկա հնարավորությունների հետ:
- Ստեղծել մշակույթ, որը խրախուսում է փաստահենք որոշումները:
- Տիրապետել այնպիսի տեղեկատվության, որը թույլ կտա մշտապես փոփոխվող կանոնակարգային դաշտում, շուկայում և տնտեսական պայմաններում ունենալ մրցակցային առավելություն:
Դելոյթի վերլուծաբանական ծառայությունը հնարավորություն է տալիս իրազեկված որոշումներ կայացնել՝ կիրառելով վերլուծաբանությունը կազմակերպության ղեկավար օղակներից մինչև սպասարկող անձնակազմի ոլորտ: Դելոյթի անդամ ֆիրմաների մասնագետները գիտակցում են, որ վերլուծաբանության հաջողությունը մեծապես պայմանավորված է այն ռազմավարական գիտելիքներով, որոնք կփոխանցվն որոշում կայացնողներին, նրանց գործողությունների գիտակցված և իրազեկված հաջորդականության ապահովման համար: