Lock

Ծառայություններ

Դելոյթի վերլուծաբանական ծառայությունը՝ Deloitte Analytics

Բացահայտեք լուծումները

Վերլուծաբանությունից օգուտ քաղելու համար այն պետք է օգտագործել: Տեսությունը կարող է հետաքրքիր լինել, սակայն չլուծել ձեր գործարար խնդիրները, քանի դեռ այդ տեսությունը չեք կիրառել գործնականում:

Դիտել բովանդակությունը

Հաճախորդների և աճի վերլուծաբանություն: Դուք կստանաք գործնական վերլուծություն ձեր ներկա, անցյալ և ապագա հաճախորդների վերաբերյալ: Նման վերլուծությունը կազմավորվում է ձեր հաճախորդների հետ ունեցած փոխհարաբերությունների, նախիկնում առաջարկված պրոդուկտների և դրանց իրացման ուղիների մեկ միասնական պատկերի միջոցով:

Նոր գիտելիքներով զինված՝ դուք կկարողանաք բացահայտել ձեր ապրանքի/ծառայության դեպի վեր և միմյանց միջև վաճռառքի հնարավորությունները, հաճախորդների դժգոհության առաջին իսկ նախանշանները զգալ և ավելի մեծացնել ձեր շուկայավարման միջոցառումների արդյունավետությունը: 

Հաճախորդների վերլուծաբանության հակիրճ ուղեցույց

Ֆինանսական վերլուծաբանություն: Կօգնի Ձեզ կառավարել ֆինանսական արդյունքները ձեր գործունեության ռազմավարության համատեքստում: Վերահսկելով ձեր ֆինանսական տվյալները, ֆինանսական վերլուծաբանությունն օգնում է մոդելավորել բիզնես-գործընթացներն այնպես, որ դուք ավելի խորը պատկերացում ունենաք ծախսերի և շահութաբերության պաճառահետևանքային կապի մասին:

Պլանները, բյուջեները և կանխատեսումները դառնում են ավելի ճշգրիտ և դուք ավելի խորը պատկերացում եք կազմում հիմնական կատարողական ցուցանիշների և կատարողական արդյունքների հետ դրանց փոխկապակցվածության վերաբերյալ: 

Ֆինանսական վերլուծաբանության հակիրճ ուղեցույց

Ռիսկերի և կանոնակարգային վերլուծաբանություն: Օգնում է ձեզ ավելի լավ պատկերացում կազմել ձեր ռիսկերի վերաբերյալ և պրոակտիվ կերպով հայտնաբերել և մեղմացնել ռիսկերի աղբյուրները կազմակերպության մակարդակով:

Այս տեղեկատվությամբ զինված ղեկավարությունը և խորհուրդը ավելի լավ պատրաստված կլինեն բարդ տնտեսական միջավայրում, իրավական և կանոնակարգային դաշտում կողմնորոշվելու համար: Նման որակ և հեռանկարային տեղեկատվություն կարող է տրամադրել միմիայն վերլուծաբանությունը:

Ռիսկերի վերլուծաբանության հակիրճ ուղեցույց

Մատակարարման շղթայի վերլուծաբանություն: Տրամադրում է տեղեկություններ պահանջարկի, առաջարկի և տարածման ցանցերի և հաճախորդի սպասարկման պահանջների վերաբերյալ՝ գործարքների և գործառնական բոլոր համակարգերի գծով:

Շարունակաբար փոփոխվող տնտեսական միջավայրում և հարաճուն գլոբալիզացիայի պայմաններում, վերլուծաբանությունը կարող է օգնել կրճատել ձեռքբերման ծախսերը, հայտնաբերել անորոշությունները և հնարավոր բացերը, ավելի արժանահավատորեն կանխատեսել պահանջարկը, օպտիմիզացնել լոգիստիկան և ամբողջական պատկեր կազմել ամբողջ մատակարարման շղթային վերաբերյալ:

Մատակարարման շղթայի վերլուծաբանության հակիրճ ուղեցույց

Աշխատուժի վերլուծաբանություն:  օգնում է գործատուին բարելավել աշխատուժի կառավարման գործընթացը՝ կապակցելով ՄՌԿ ռազմավարությունը վերլուծաբանության տեխնիկայի հետ:

Ավելի տարաբնույթ և ապակենտրոնացված աշխատանքային գործընթացների կազմակերպման պայմաններում, աշխատուժի վերլուծաբանությունը կարող է ձեզ հնարավորություն տալ աշխատանքի ընդունել և պահպանել լավագույն տաղանդներին և ապահովել աշխատանքային անգվտանգությունը՝ հիմնվելով համաշխարհային լավագույն փորձի վրա:

Աշխատուժի վերլուծաբանության հակիրճ ուղեցույց