Trends to watch in alternative energy

Վերլուծություն

Այլընտրանքային էներգետիկայի ոլորտի զարգացման կանխատեսումները 

Շարունակելով ամրապնդել իր դիրքերը  էներգարտադրության ընդհանուր համակարգում՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրները լայն տարածում են գտնում 

Վերջին տարիներին լայն քննարկվում է այլընտրանքային էներգիայի աղբյուրների զանգվածային օգտագործման հարցը։ Չնայած, որ «այլընտրանքային» պիտակը դեռևս կիրառվում է այնուամենայնիվ այլընտրանքային էներգիայի աղբյուրների զանգվածային տարածումը հիմնականում կարելի է համարել ավարտված և անդառնալի գործընթաց։

Այլընտրանքային էներգիայի աղբյուրների տարածումը շարունակվում է

Չնայած, որ պետության կողմից առաջարկվող խթանների, ինչպես նաև բնական գազի ցածր գներով պայմանավորված մրցակցության հանդեպ անորոշությունը պահպանվում է, այլընտրանքային էներգիայի աղբյուրները շարունակում են լայն տարածում գտնել։  Քամու և արևի էներգիայի դեպքում, զարգացման տեմպերը գերազանցում են կանխատեսումները։ Այլընտրանքային էներգետիկայի ոլորտը դեռ շարուակում է դիմակայել վերոնշյալ խնդիրներին, ինչպես նաև նոր ի հայտ եկող խոչընդոտներին, բայց ոլորտի զարգացումը շարունակվում է և աճի կանխատեսումները շատ խոստումնալից են՝ հաշվի առնելով թե երկարաժամկետ և թե նորահայտ միտումները։

Հաջորդ բաժիններում կդիտարկվեն այլընտրանքային էներգետիկայի ոլորտի զարգացման ութ տարբեր ուղիները։

ներբեռնել PDF տարբերակով

Վերականգնվող էներգիայի աղբյուրների ձեռքբերումը

2015 թվականին վերականգնվող էներգիայի աղբյուրները գրավեցին Ուոլ Սթրիթից ներդրողների և այլ ազդեցիկ գնորդների ուշադրությունը։ Ընդ որում կատարված գործարքների 42 տոկոսով ավելի ցուցանիշ գրանցվեց նախորդ տարվա համեմատ, այն է՝ 163 գործարք: Ձեռք բերված ընդհանուր հզորություններն աճեցին 17 տոկոսով՝ մոտ 19.7 ԳՎ: Վերականգնվող էներգիայի ակտիվների  մասնակցությունը հանրային ֆինանսական շուկաներում մեծացավ YieldCo գործունեության շնորհիվ։ Ավելին, մեծ կորպորացիաները, ցանկանալով կայուն պահել էլեկտրաէներգիայի առաջիկա սակագները, կնքեցին երկարաժամկետ պայմանագրեր արևային և քամու միջոցով ստացվող էներգիայի մատակարարների հետ, այսպիսով մեծացնելով ներդրողների վստահությունը տվյալ ոլորտի զարգացման հանդեպ։ 

Renewable acquisition activity gaining steam

«Community solar» ծրագիրը նպաստում է արևային էներգիայի շուկայի զարգացմանը

«Community solar» ծրագրերը թույլ են տալիս այն հաճախորդներին, ովքեր չունեն սեփական բնակավայրեր կամ կայուն վարկային պատմություն, կամ առկա կապիտալ կամ իրենց բնակավայրերի տանիքները համապատասխան տարածություն չեն ապահովում  արևային մարտկոցների տեղադրման համար, կիսել էներգիայի աղբյուրը մոտակա հարևանությամբ ապրող բնակիչների հետ։  Յուրաքանչյուր տեղադրված սարքավորում սովորաբար արտադրում է մեկից երկու մեգավատ /ՄՎ/, և դա բավական է տվյալ նախագծի ֆինանսավորման միջոցներ և կապիտալի այլ արդյունավետ աղբյուրներ գրավելու համար։ «Community solar» ծրագիրը վերջին հինգ տարիների ընթացքում կայուն դիրք է գրավել ԱՄՆ շուկայում և մոտ ապագայում նրա զարգացումը շարունակվելու է։ 2010 թվականին գոյություն ունեին արևային էներգիայի համատեղ օգտագործման միայն 2 ծրագիր։ Մինչև 2015 թվականը արդեն ավելի քան 50 նմանատիպ ծրագրեր էին իրականացված ԱՄՆ 19 նահանգում, ավելի քան 170ՄՎ հզորության ընդհանուր ծավալով։  

Community solar broadens market for solar power

Ցանցային ինտեգրացիայի զարգացումը նպաստում է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման տարածմանը 

Այլընտրանքային էներգիայի /քամու, արևային և այլն/ աղբյուրներից շատերը չեն պատկանում կամ վերահսկվում կոմունալ ընկերությունների կողմից: Քանի որ նմանատիպ փոփոխական աղբյուրները համակցվում են էլեկտրական ցանցերին, կոմունալ ընկերությունները և համակարգի օպերատորները պետք է ինտեգրեն արտադրվող էներգիան, պահպանելով հավասարակշռությունը անխափան էներգիայի   պահանջարկի և առաջարկի միջև, ինչպես նաև խուսափեն էլ․էներգիայի անկանխատեսելի տատանումներից կամ ցանցի ծանրաբեռնվածությունից, որոնք կարող են հանգեցնել էլ․էներգիայի մատակարարման կամ ցանցի այլ խափանումների։ Այս խնդիրները լուծելու համար էներգետիկ ընկերությունները մշակում են կանխատեսումների համար ավելի ճշգրիտ սարքավորումներ , աշխատանքի պլանավորման գործընթացներ, ներդնում են նոր տեխնոլոգիաներ և ծրագրեր, օրինակ՝ ցանցի ավտոմատացման համակարգեր, «խելացի» հակադարձ փոխարկիչներ, սենսորային համակարգեր, ավելի առաջադեմ վերլուծաբանություն, էլ.էներգիայի կուտակման համակարգեր։ Շնորհիվ այս նորարարական մեթոդների, էներգետիկ կազմակերպությունները և ցանցային օպերատորները կարող են օգտագործել վերականգնվող էներգիայի արտադրության ավելի մեծ ծավալներ։  

Grid integration advances help accommodate more renewables

Վերականգնվող էներգիայի արտադրողները գիտակցում են կայուն/անխափան մատակարարման կարևորությունը

Վերականգնվող էներգիա արտադրողները վերանայել են իրենցպատկերացումները է կայունության մասին ։ Եթե նախկինում կայունությունը հիմնականում ենթադրում էր էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների կանխում, ապա այժմ պետական մարմինները և էներգետիկ ընկերությունները գիտակցում են, որ այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը կարող է նշանակալից կերպով կրճատել էլեկտրաէներգիայի խափանումից հետո վերականգնման համար անհրաժեշտ ժամանակը։ Բազմաթիվ անհատ և կորպորատիվ սպառողներ դիտարկում են այլընտրանքային էներգիայի աղբյուրները /քամու, արևային և այլն/ էներգահամակարգի կայուն աշխատանքի համար, քանի որ այս տեխնոլոգիաները, համակցված էներգիայի պաշարների կուտակման և պահպանման հետ, ընդունակ են ապահովել էլէներգիայի կայուն մատակարարում համակարգի խափանման պարագայում, ինչպես նաև բարելավել ցանցերի սպասարկումը ամբողջ տարվա ընթացքում։ 

Renewable energy sees expanded role in resiliency

Շրջակա միջավայրի պահպանման գործակալության (EPA) «Մաքուր էներգիայի նախագիծը» նպաստում է վերականգնվող էներգիայի աղբյուրների աճին

Շրջակա միջավայրի պահպանման գործակալության «Մաքուր էներգիայի նախագիծը», որի աշխատանքներն ավարտվել են 2015թ․ հոկտեմբերին, նպատակ ունի մինչև 2030 թվականը կրճատել ջերմոցային գազերի արտանետումը 32%-ով ։ Վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ընդլայնումը հասնդիսանում է տվյալ նախագծի երեք կարևոր բաղադրիչներից մեկը։ Այս նախագիծը և շրջակա միջավայրի պահպանումը կարգավորող այլ օրենքներ արդեն իրենց ազդեցությունն են թողել որոշ կորպորացիաների՝ էներգիայի օգտագործման որոշումների վրա արդյունքում նրանք  որոշել են ածխածնի արտանետումների խնդևրի լուծմանն անդրադառնալ  նախատեսվածից ավելի շուտ, քանի որ ըստ նրանց, ածուխի գնի աճը անխուսափելի է։ 

EPA’s Clean Power Plan supports renewable growth

Կարգավորման դաշտի բարեփոխումները պետությունների նախաձեռնությամբ  

Չնայած որ «Մաքուր էներգիայի նախագիծը» նպաստում է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման աճին, այնուամենայնիվ վերջին տարիներին վերջիններիս հանդեպ պետական աջակցությունը անկայուն է եղել, և այժմ պետությունները քայլեր են ձեռնարկում այս բացը լրացնելու համար։ 2014 և 2015 թվականներին շատ պետական համակարգեր շարունակում էին վերականգնվող էներգիայի աղբյուրների տարածմանն ուղղված ծրագրերի իրականացումը, և որոշ դեպքերում, նաև մշակում էին նոր կանոնակարգեր՝ավանդական կոմունալ ծառայությունների բիզնես մոդելում տեղի ունեցող փոփոխություններին արձագանքելու համար:

Regulatory reform driven by states

Կորպորացիաները սկսում են օգտագործել վերականգնվող էներգիայի աղբյուրներ

Դելոյթի՝ Ռեսուրսների ամենամյա Ուսումնասիրության համաձայն, 2015 թվականին կազմակերպությունները սկսել են իրականացնել ավելի լայնածավալ/ծախսատար ծրագրեր էներգիայի օգտագործման կարգավորման ոլորտում։ Հարցվածների 39% պատասխանել են, որ իրենց ընկերություններում տեղադրվել են արևային մարկոցներ կամ էլեկտրաէներգիա արտադրող այլ սարքավորումներ, 26% պատասխանել է, որ տեղադրվել են հատուկ մարտկոցներ էներգիայի կուտակման համար՝ որպես  էլէներգիայի օգտագործման այլընտրանքային միջոց բարձր գնային քաղաքականության պայմաններում։ 

Regulatory reform driven by states

Զարգացման տեմպերը խթանելու նպատակով արագ աճող ընկերությունները շեշտը դնում են անձնակազմի վրա

Անցյալում են այն ժամանակները, երբ այլընտրանքային էներգիայի ոլորտը դիտվում էր որպես սկսնակ ձեռնարկատիրության տեսակ։ Ոլորտի զարգացմանը և խոշոր կազմակերպությունների ստեղծմանը զուգահեռ, էներգետիկ ընկերությունների առջև ի հայտ են գալիս կազմակերպչական բնույթի խնդիրներ, որոնք անխուսափելի են սրընթաց աճի պայմաններում: Դելոյթի՝ «2015թ. Մարդկային կապիտալի Համաշխարհային կանխատեսումները» զեկույցում անդրադարձ է արվում մարդկային ռեսուրսներին առնչվող այն խնդիրներին, որոնք մշտապես արդիական են էներգետիկ ընկերությունների ղեկավարների համար. Այդ խնդիրներն են, մասնավորապես,վերապատրաստումը և զարգացումը, կազմակերպչական կառուցվածքը, մշակույթը, կատտարողական արդյունքների կառավարումը, և աշխատուժի պատրաստվածության մակարդակը։  

Fast growing companies focus on people to sustain growth

Հեղինակի մասին

Մառլեն Մոտիկա

Այլընտրանքային էներգետիկայի ոլորտի խորհրդատվական խմբի ղեկավար, ԱՄՆ /Դելոյթի խորհրդատվական ծառայությունների բաժին

Մառլենը հանդիսանում է Այլընտրանքային էներգետիկայի ոլորտի խորհրդատվական խմբի ղեկավար և Դելոյթի խորհրդատվական ծառայությունների բաժնի ղեկավարը ԱՄՆ-ում։ Նա խորհրդատվական ծառայություններ է մատուցում այլընտրանքային էներգիայի ոլորտի կազմակերպություններին գնահատման, հարկային, միաձուլումների և ձեռքբերումների, ֆինանսավորման, բիզնեսի ռազմավարության   մշակման և այլ հարցերով։ Մառլենը Դելոյթում աշխատում է ավելի քան 19 տարի։ Նա ունի Ռուտգերի Համալսարանի գործարար կառավարման մագիստրոսի աստիճան ֆինանսական գծով և Լի Համալսարանի բակալավրի աստիճան մեքենաշինության ոլորտում։ 

Marlene Motyka
Did you find this useful?