tracking the trends 2016

Վերլուծական նյութեր

Հանքարդյունաբերության ոլորտի միտումները 2016թ.

Արդյո՞ք ապագան արդեն այսօր է

Հանքարդյունաբերության ոլորտի միտումները նկարագրող՝ Դելոյթի 2016թ. հաշվետվությունը անդրադառնում է այն առաջնային խնդիրներին, որոնք կանգնած են հանքարդյունաբերողների առջև և վեր է հանում Դելոյթի անդամ ընկերությունների հանքարդյունաբերական ոլորտի մասնագետների կողմից առջարկվող բազմաթիվ լուծումների հեռանկարները

Ամփոփ նկարագիր

Ցանկացած մեկը, ով երբևէ երեխա է տեղափոխել ավտոմեքենայով, հասկանում է, թե ինչ է նշանակում զերծ մնալ արագ քշելու գայթակղությունից: Հանքարդյունաբերողները նույնպես անհամբեր սպասում են այս տնտեսական անկման ավարտին, որպեսզի ի վերջո մեծացնեն արագությունը: Ցավոք, կարծես թե այդ պահը դեռևս այնքան էլ մոտ չէ:

Հումքի ռեկորդային ցածր գնի պայմաններում հանքարդյունաբերողները փորձում են ինչ-որ կերպ ադապտացվել ստեղծված իրավիճակին: Դժվարություններն ավելանում են նաև նրանով, որ հանքարդյունաբերողների առջև կանգնած հարցերը բազմաթիվ են՝ սկսած հանքանյութի որակի անկումից մինչև ֆինանսավորման անբավարար մակարդակը և ոլոտի շահառուների ակնկալիքների մեծացումը: Դրա հետ միաժամանակ, հանքարդյունաբերող ընկերությունները ստիպված են լինում գործ ունենալ այնպիսի հարաճուն բարդությունների հետ, ինչպիսիք են նորարարությունների անհրաժեշտությունը, նորմատիվային-իրավական բազայի փոփոխություններին հարմարվելը, ինչպես նաև ֆիզիկական և տեղեկատվական ռիսկերի աճը: 

Ներբեռնեք ամփոփ նկարագիրը (անգլերեն)

Դիտարկվող հարցերը

«Հանքարդյունաբերության ոլորտի միտումները» 2016թ. հաշվետվությունը անդրադառնում է ոչ միայն արդեն իսկ վաղուց ծանոթ հարցերին, այլև մի շարք հարակից հարցերի, որոնք հանքարդյունաբերողները պետք է հաշվի առնեն՝ հարաճուն անորոշության պայմաններում կողմնորոշվելու համար:

  • Գործընթացների օպտիմալացում –Գործառնական արդյունավետությունը շարունակում է մնալ առանցքային առաջնահերթություն
  • Տեխնոլոգիական նորարարություն –  նոր սերունդը պատրաստվում է մասշտաբային փոփոխությունների
  • Չինաստանի դժվարին անցումային փուլը -  Լույս թունելի վերջում
  • Ինչպես հարմարվել նոր տնտեսական իրականությանը – վատ ցուցանիշները պետք է լավացնել
  • Էներգակիրների համաշխարհային հավասարակշռության փոփոխություն – պատրաստվում ենք անխուսափելի փոփոխություններին
  • Գործընկերության կառուցում – Շահառուների հետ երկխոսությանը մոտեցման փոփոխություն
  • Ֆինանսական ճգնաժամ – Հանքարդյունաբերական ընկերությունների գոյապայքարը ֆինանսական սուղ պայմաններում
  • Հանքարդյունաբերության ոլորտի առջև կանգնած հարկային խնդիրներ – միջազգային հարկային ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները առաջնահերթ են դարձնում հարկերի կառավարման հին մեթոդների վերանայման անհրաժեշտությունը
  • Միաձուլումների և ձեռքբերումների շուկայի պարադոքսը - «Գնել թե չգնել»՝ սա է հարցը
  • Աշխատանքի ապահովություն և անվտանգություն – կազմակերպության և անհատական անվտանգության և բարեկեցության ընդգրկուն դիտակետ

 

 

Ներբեռնեք հաշվետվությունը (անգլերեն)

Հանքարդյունաբերության ոլորտի միտումները 2016թ.

Հանքարդյունաբերության ոլորտի միտումները 2016թ. Մամլո հաղորդագրություն

Հումքային արտադրանքի ցածր գները, ֆինանսավորման սակավությունը և Չինաստանի պահանջարկի նվազեցումը կշարունակեն նպաստել հանքարդյունաբերության ոլորտի անկումային միտումը 2016թ. ևս: Այնուամենայնիվ, կարգավորող մարմնի պահանջները, հարկային բեռը և ոլորտի առանցքային շահառուների ակնկալիքները շարունակում են մնալ նախկինից ոչ պակաս բարձր մակարդակում:

Կարդացեք հաղորդագրությունն ամբողջությամբ (անգլերենով) 

Did you find this useful?