Ծառայություններ

Կորպորատիվ Ֆինանսական Գործարքներ

Մենք օգնում ենք թե՛ կորպորատիվ, թե՛ մասնավոր հաճախորդներին հասնել լավագույն արդյունքի՝ առաջարկելով մասնագիտացված գործարքային և հարակից ներառյալ ֆինանսատնտեսական հետազոտության ծառայություններ: Մենք նպատակ ունենք ավելին բերել գործարքների ուղղորդման գործում, քան զուտ ֆինանսատնտեսական հետազոտություն՝ առաջարկելով հավելյալ ծառայություններ, որոնք խթանում են մեր հաճախորդների՝ մրցակցային առավելությունների նվաճմանը:

Մեր իրավիճակային փորձառությունը շարունակաբար տարբեր ոլորտների և ուղղությունների փորձագիտական գիտելիքներով՝ ապահովելով մեր հաճախորդներին բարձրակարգ ծառայություն յուրաքանչյուր բարդության գործարքների ընթացքում:

Մեր անձնակազմը մատուցում է մասնագիտացված ֆինանսատնտեսական հետազոտություններ և  կազմակերպությունների միաձուլումների և ձեռքբերումների հետ կապված (M&A) ծառայություններ թե տեղական և թե միջազգային հաճախորդներին: Ձեռքբերման գործարքների ֆինանսատնտեսական հետազոտությունը ապահովում է հեռանկարային գնորդին օբյեկտիվ  տեղեկատվությամբ  թիրախային ընկերության մասին և կատարում է ապագա գործարքի ռիսկերի գնահատում:  Մեր վերլուծության արդյունքները կաորղ են գնորդին օժանդակել թիրախային ընկերության հետ բանակցային գործընթացում և ճշգրտել գործարքի գինը:

Մեր առևտրային միտվածություն ունեցող օժանդակությունը՝ սկսած գործարքի առաջնային ուսումնասիրությունից և ծագումից մինչև համապարփակ ֆինանսատնտեսական հետազոտություն, կառուցվում է ինտեգրված թիմերի կողմից, որոնք մասնագիտացած են առևտրային, գործառնական և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆինանսատնտեսական հետազությունների ոլորտում, գնման կամ փոխառության որոշումների ճանապարհին որակյալ վերլուծություն ապահովելու նպատակով:

Ձեռքբերման ֆինանսատնտեսական հետազոտություններ

Մենք տրամադրում ենք վաճառքի գործարքային կողմերին բարձր որակի, անկախ և ֆինանսատնտեսական հաշվետվություն: Սա ապահովում է գործարքի բոլոր կողմերին  անհրաժեշտ տեղեկատվություն` վստահությամբ գործարքին մասնակցելու համար: Վաճառողի նախաձեռնությամբ իրականացվող ֆինանսատնտեսական հետազոտությունները առավելագույն արժեքը են ստեղծում, նվազագույնի են հասցնում չնախատեսված ընդհատումները և նվազեցնում անցանկալի անակնկալների ռիսկը:

Վաճառող կողմի ֆինանսատնտեսական հետազոտություն

Բարդ և անկայուն շուկայի պայմաններում ավագ ղեկավարությունը անխուսափելիորեն ձգտում է վերանայել ռազմավարական տարբերակները և արդյունքներից մեկը կարող է լինել ակտիվների օտարումը: Որոշում կայացնելուց  հետո օպտիմալ արդյունքի ապահովումը կարող է լինել դժվար և ժամանակատար:

Վաճառող կողմի օժանդակության ծառայություններն իրենցից ներկայացնում են ծառայությունների համակարգված ամբողջություն: Մենք սերտորեն աշխատում ենք ձեր անձնակազմի հետ օտարման գործընթացում խնդիրները հայտնաբերելու և լուծելու համար և տրամադրում ենք ձեր հատուկ ձեր կարիքների վրա հիմնված ծառայությունների ամբողջություն:

 

Վաճառող կողմի օժանդակություն

Անկախ նրանից՝ դուք վաճառում եք ձեր բիզնեսը և ուզում եք ունենալ մաքուր ելք կանխատեսելի գնով, թե գնում եք որևէ բիզնես և ուզում եք ունենալ համապատասխան կարգավորման գործիքներն այն դեպքում, եթե թիրախի ֆինանսական դրությունը չի համապատասխանում սպասվածին, ապա առանցքային դեր են խաղում առքուվաճառքի համաձայնագրի ֆինանսական դրույթները:

Մեր օժանդակությունը կարող է ներառել գնման գնի ճշգրտման մեխանիզմի վերանայում կամ առաջադրում, անկանխատեսելի սցենարների դիտարկում, գնահատելով թիրախային ընկերության կանխիկ միջոցները, պարտավորություններից զերծ զուտ ակտիվները կամ  առք ու վաճառքի գնագոյացման դրույթների ազդեցությունը, տրամադրել թիրախային ընկերության շրջանառու կապիտալի մակարդակի սահմանման խորհրդատվություն, որոշել պայմանագրի ֆինանսական եզրույթների սահմանումները, վերանայել կամ մշակել հաշվապահական հաշվառման քաքականությունը, հիերարխիան կամ ընթացակարգերը:

Վաճառքի և գնման համաձայնագրի խորհրդատվություն

Գործարքի ավարտից հետո մենք տրամադրում ենք  փակման հաշվետվությունների վերլուծություն և աջակցում ենք գնման գնի ճշգրտումների հաշվարկման գործում:

Ավելին, գործարքի  վաղ փուլերում ներգրավված լինելուց հետո, մենք խորհրդատվություն ենք տրամադրում մեր հաճախորդներին հետգործարքային փուլում, ներառյալ աջակցություն միաձուլմանը հաջորդող ինտեգրման, անցումային փուլի ծառայության համաձայնագրերի և այլ տարաբնույթ խորհրդատվություն:

 

Խորհրդատվություն գործարքի փուլերում և հետգործարքային շրջանում

Մենք աշխատում ենք  ֆինանսական շահառուների հետ վարկառուների իրացվելիության և դրամական հոսքերի վերաբերյալ կանխատեսումները վերանայելու համար, որը թույլ կտա հասկանալ եւ վերլուծել դրամական հոսքերի գործոնները, ինչպիսիք են առևտրային կատարողականը, շրջանառու կապիտալը, վերակազմավորման ծախսերը և պահուստավորման վճարումները:

Մենք կարող ենք օգնել վարկատուներին՝ հասկանալ, թե արդյոք բիզնես պլանը կարող է բավարար հիմք ծառայել՝ վարկունակությունը որոշելու և վարկի տրամադրման մասին որոշումներ կայացնելու համար: Ի թիվս այլ ցուցանիշների, մենք ուսումնասիրում ենք ամսեկան աճի պահանջները,  խոչընդոտները և պոտենցիալ անկման վտանգները և անցկացնում ենք «ստրես թեստեր», ինչպես նաև վարկառուի բիզնես պլանի մանրամասն վերլուծություն:

Մենք տրամադրում ենք վարկատուներին անկախ  տեսակետ վարկառուի իրացվելիության և գործունեության շարունակականության ապահովման կարճաժամկետ հեռանկարների վերաբերյալ՝ ժամանակ տրամադրելով վարկատուներին՝ դիտարկելու իրենց համար նախընտրելի տարբերակները:

 

 

Վերակազմավորման ծառայություններ՝ բիզնեսի և իրացվելիության ուսումնասիրություններ