Ծառայություններ

Կորպորատիվ ֆինանսական խորհրդատվություն

Մենք լուծում ենք գնահատման, ֆինանսական մոդելավորման և տնտեսական խորհրդատվության բարդ խնդիրները: Մեր հիմնական առավելությունն է՝ անկախ միջնորդի դերը շուկայի տարբեր մասնակիցների միջև շահերի հավասարակշռման համար: Այս գործառույթը հատկապես կարևոր է միաձուլումների և ձեռքբերումների գործարքների պլանավորման ընթացքում:

Մենք ունենք համապարփակ փորձ հաջողությամբ համագործակցելու կազմակերպությունների լայն ընտրանու հետ՝ համաձայնեցնելով և պաշտպանելով մեր աշխատանքների արդյունքները բոլոր մակարդակներում սկսած աուդիտորներից մինչև կառավարման մարմիններ : Մենք այն եզակի խորհրդատուներից ենք, ովքեր ունեն գործնական գիտելիքներ և ԱՊՀ շուկայի խորը իմացություն: Ավելին ողջ աշխարհում գործող Դելոյթի ցանցը թույլ է տալիս հիմնվել միջազգային փորձի վրա՝ գտնելով լավագույն լուծումներ:

Ընդհանուր ընդունված գնահատման մեթոդների հետ համատեղ, մենք մշակել ենք մեր սեփական տարաբնույթ կանխատեսման գործիքների համախումբը, որը մեզ թույլ է տալիս հստակ կանխատեսումներ կատարել և արտաքին (մակրոտնտեսագիտական) գործոնների և բազում խնդիրների շուրջ կարգավորող մարմնի դիրքորոշման վերաբերյալ:

Մեր անձնակազմը ունի տարաբնույթ փորձ  Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներում՝ էներետգիկա, հեռահաղորդակցություն, բանկեր, ֆինանսական կազմակերպություններ: Յուրաքանչյուր ծառայության հետ մեկտեղ մենք առաջարկում ենք ոլորտի հեռանկարների և զարգացման հնարավորությունների խորը վերլուծություն: Մենք մասնավորապես մատուցում ենք հետևյալ ծառայությունները՝

• բաժնետոմսերի, ձեռնարկությունների և նյութական/ոչ նյութական ակտիվների գնահատում (տեղական և միջազգային գնահատման ստանդարտների համաձայն)

• Գնման գնի բաշխում (PPA)

Գնահատման ծառայություններ

Մեր փորձը ֆինանսական մոդելավորման ոլորտում տարածվում է ձեռնարկությունների կապիտալացման դինամիկ հաշվարկների և ներդրման ծրագրի իրագործելիության չափման հետ կապված տիպիկ առաջադրանքներից  մինչև Հայաստանի, Եվրոպական, ինչպես նաև գլոբալ տնտեսությունների շուկաների մոդելների զարգացումը: Մենք առաջատար ենք ֆինանսական մոդելավորման շուկայում և կկատարենք ձեր պահանջած ցանկացած բարդության աշխատանք:

Ֆինանսական մոդելավորում

Տնտեսական խորհրդատվությունը հանդիսանում է մեր նոր ծառայություններից և հիմնված է մեր տարբեր ոլորտների խորը փորձի վրա: Մեր միկրոտնտեսակագիտության գործիքները և վիճակագրական վերլուծության մեթոդները մեզ թույլ են տալիս առաջարկել ամենաարդյունավետ լուծումներ անկախ խնդրի բարդությունից՝ ռազմավարական խնդիրներից մինչև կարգավորող մարմինների հետ արդյունքների համաձայնեցումը:

Տնտեսական խորհրդատվության ոլորտում մեր առանցքային ծառայությունները ներառում են՝

• Ներդրումային ծրագրերի ծախսերի արդյունավետության վերլուծություն

• Ներդրումային ծրագրերի իրագործելիության ուսումնասիրություն

• Կիրառական բիզնես լուծումներ (էկոնոմետրիկա, օպտիմալ ռազմավարության մոդելավորում՝ ելնելով առկա ռիսկերից)

Տնտեսական խորհրդատվություն

Այժմյա մակրոտնտեսական միջավայրը ամբողջովին չեզոքացրել է գործարքային ծառայության մատուցման նախկինում ընդունված մեթոդները և բիզնեսից առաջ եկող բազում գործոնների վրա կենտրոնացումը: Ամենասկզբից ևեթ մեր անձնակազմը հիմնվել է բացառապես  նախադեպային վերլուծության վրա հիմնված հաճախորդի շահերի խորը հասկացության, բիզնեսների առանձնահատկությունների և գոյություն ունեցող համագործակցությունների վերլուծության, ինչպես նաև ձեռնարկության ապագայի վրա: Մեր մասնագետների յուրահատուկ ոլորտների փորձը, որը նրանց հնարավորություն է տալիս արագ խորանալ գործարքի էության մեջ, ինչպես նաև Դելոյթի համաշխարհային համակարգը իրական գործիք են հանդիսանում նույնիսկ աշխարհի հեռավոր անկյուններում ներդրողներին հայտնաբերելու համար: 

Միաձուլումների և ձեռքբերումների խորհրդատվություն