2015 banking outlook

Կանխատեսումներ

2015թ. բանկային հատվածի հետազոտություն  

Շահութաբերության մեծացումը նորանոր դժվարությունների ներքո

Մի շարք առումներով բանկերը վերջին վեց տարիներին հիշեցնում են փոքր օդանավով տուրբուլենտության միջով թռիչքի մոդելը: 2015թ.-ին ի վերջո բանկերը կկարողանան մեծացնել իրենց շահութաբերությունը: Սա չի նշանակում, որ դժվարություններն այլևս մնացել են ետևում:

Այս հետազոտությունը, որը մշակված է Դելոյթի ֆինանսական ծառայությունների կենտրոնի կողմից, ներկայացնում է ոլորտի առաջնահերթությունների, ակնկալվող միտումների վերաբերյալ տեղեկատվություն՝ հիմնված առաջատար բանկային ոլորտի մասնագետների հետ հարցազրույցների վրա:

ԱՄՆ-ի բանկային հատվածը մտնում է նոր փուլ՝ ճգնաժամին հաջորդող ժամանակաշրջանում, և այժմ առավել մեծ կարևորություն է ստանում շահութաբերության մեծացումը: Այս հետազոտությունում մենք մատնանշել ենք յոթ ոլորտ, որտեղ բանկերից պահանջվում է առավելագույն ուշադրություն՝ սկսած հաշվեկշռի արդյունավետությունից մինչև կիբեռ-անվտանգություն:

Ստորև ներկայացված են նշված յոթ ուղղությունները՝ հակիրճ: Առավել մանրամասն ծանոթանալու համար դրանցից յուրաքանչյուրին և բանկային ոլորտի վերջին միտումներին, ներբեռնեք լիակատար հաշվետվությունը:

Այս հետազոտությունը Դելոյթի ֆինանսական հատվածի հետազոտությունների շարքից է, որում ներկայացված են բանկային, ապահովագրական, ներդրումային կառավարման և առևտրային անշարժ գույքի հատվածի միտումները: 

2015 Banking Outlook

Հաշվապահական հաշվեկշռի արդյունավետություն

Կանոնակարգային դաշտի և շուկայական միտումների ներկայիս պայմաններում հաշվապահական հաշվեկշռի արդյունավետություն ապահովելը 2015թ. կլինի թե առանցքային կարևորության և թե առաջնահերթ դժվարության խնդիր բանկերի համար: Ավանդները պահպանելու համար բանկերից կարող է պահանջվել դիտարկել`

  • Վերանայել հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ներկայիս ծրագրերը
  • Ընդլայնել խաչաձև վաճառքի կարողությունները
  • Ներդրումներ կատարել այնպիսի ծառայություններում, որոնք ի վիճակի են ներգրավել ավանդներ

Բանկերը ավելի քննադատորեն պետք է դիտարկեն իրենց պորտֆելները 

balance sheet efficiency

Միաձուլումներ և ձեռքբերումներ

Թեև ռազմավարական զարգացման տարբերակները էապես տարբերվում են ելնելով յուրաքանչյուր բանկի չափերից և հաշվեկշռի դիրքից, այնուամենայնիվ միաձուլումների և ձեռքբերումների շուկան կշարունակի զարգանալ 2015թ. Բանկերը՝

  • Պետք է սկսեն միաձուլման/ձեռքբերման տարբերակները դիտարկել այնպիսի գործոնների տեսանկյունից, ինչպիսիք են արդյունավետությունը, զարգացման հեռանկարները, ֆինանսավորման հնարավորությունները, տեխնոլոգիաները և համապտասխանության ապահովման գործառույթները
  • Ավելի սերտորեն աշխատեն կանոնակարգող մարմինների հետ
  • Ապահովեն համապատասխան ռիսկերի վերահսկողության համակարգեր և գործընթացներ 10մլրդ – 50մլրդ տիրույթում 
The M&A market

Աճ

Աճը կշարունակի մնալ համընդհանուր խնդիր 2015թ., սակայն ռազմավարությունները տարբեր կլինեն՝ կախված բանկի չափերից և բիզնեսի ուղղությունից: բանկերը կարող են ուշադրություն դարձնել՝ 

  • Հաճախորդների վերլուծաբանության մեջ ներդրում
  • Թվային տեխնոլոգիաների բարելավում հաճախորդի հետ փոխհարաբերությունների կատարելագործման նպատակով՝ թե կորպորատիվ և թե մանրածախ բանկային ծառայությունների ուղղությամբ
  • Ուշադրություն դարձնել անդերրայթինգի ողջամիտ չափանիշների պահպանման հանգամանքին
  • Ուսումնասիրել ոչ բանկային տեխնոլոգիաները և բացառիկ գործընկերություն հաստատել նորարարության և մրցակցային առավելություն ձեռք բերելու նպատակով 
Growth

Վճարային մեխանիզմների փոխակերպում

Այս տարի առաջընթաց է սպասվում առանց բանկ այցելության վճարումների համակարգերի զարգացման ուղղությամբ, ինչը կնպաստի վճարային համակարգերի ցանցերում բանկերի դերերի մեծացման և բրենդի ճանաչելիության ուղղությամբ: Բանկերը կարող են՝

  • Նորարար ուղղություններ որոնել հաճախորդների կողմից ֆինանսական միջոցների օգտագործման տվյալների հավաքագրման ուղղությամբ՝ ավելի նպատակային գովազդային արշավների և ծառայությունների առաջխաղացման կազմակերպման ուղղությամբ
  • Նորանոր ուղղություններ որոնել առաջատարը լինելու և հաճախորդների սպասարկման առումով տարբերակվելու ուղղությամբ 
payments transformation

Համապատասխանություն և ռիսկերի կառավարում

Կանոնակարգային պահանջների իրագործումը կարող է ղեկավարությունից պահանջել ավելի մեծ ուշադրություն դարձնել առանձահատուկ գործընթացների բարելավմանը՝ ամբողջապես ինտեգրելով ռիսկերի կառավարումը, համապատասխանության ապահովում և էթիկան բանկերի կորպորատիվ մշակույթի կազմում: Այդ նպատակով բանկերը կարող են.

  • Առավել ամրապնդել վերևից ներքև կառավարումը
  • Խորհուրդներին խրախուսել ավագ ղեկավար անձնակազմի գործառույթները պահել առավել մեծ ուշադրության կենտրոնում
  • Ռիսկերի կառավարիչներին լիազորել համագործակցել բիզնես-ուղղությունների հետ  
  • Ներգրավել ռիսկերի կառավարման և համապատասխանության ապահովման պարտականությունները կատարողականի կառավարման և աշխատակիցների վերապատրաստման ծրագրերում
compliance and risk management

Տվյալների կառավարում

Տվյալների վերլուծաբանության գործառույթը բանկերում զարգանում է և հետևաբար ֆինանսական հաստատությունները պետք է առավել պրոակտիվ գտնվեն կանոնաոկարգային ճնշումների հետագա մեծացումից խուսափելու համար: Բանկերը պետք է փորձեն՝

  • Ստեղծել կենտրոնացված կանոնակարգային հարաբերությունների կառավարման կենտրոն՝
  • Տվյալների մշակման ավագ անձնակազմին հնարավորություն տալ ավելի սերտ համագործակցել հաճախորդների սպասարկման անձնակազմի հետ և ավելի մեծ արժեք կարողանալ ստանալ տեղեկատվական ակտիվներից 
data management

Կիբեռանվտանգություն

2015թ. կիբեռանվտանգությունը մեծացնելու նպատակով բանկերը ստիպված կլինեն ավելի մեծ ռեսուրսներ կենտրոնացնել անվտանգության, կիբեռ-ռիսկերին դիմակայելու ունակության զարգացմանը և պետք է հաշվի առնեն՝ 

  • Նոր մեթոդների ներդրումը, ինչպիսիք են՝ մասնագիտացված անձնակազմի նրգրավումը, համակարգի այլ անդամների հետ համագործակցության մեծացումը
  • Գիտելիքների համակարգի օգտագործումը նոր սպառնալիքները ժամանակին հայտնաբերելու համար 
  • Տեղեկատվական անվտանգության ավագ ղեկավարի դերի մեծացումը՝ վերջինիս հնարավորություն տալով հաղորդակցվել և հաշվետու լինել խորհրդին 
cybersecurity
Did you find this useful?