Վերլուծական նյութեր

Ֆինանսական ծառայություններում ռիսկի ապագան  

Ավելի մեծ կարգավորումների ակնկալիքներով և նորահայտ տեխնոլոգիաների շնորհիվ ռիսկի կառավարման ապագան կտրուկ տարբերվում է ռիսկի ընթացիկ հնարավորություններից։ 

Դիտել բովանդակությունը

Զեկույցը նկարագրում է այն վեց հրամայականները, որոնք հաստատությունները պետք է հաշվի առնեն՝ ավելի դինամիկ և նոր զարգացումներին արձագանքող դառնալու համար:

  1. Ավելի մեծ ուշադրություն դարձնել ռազմավարական ռիսկերի վրա, ինչպիսիք են աշխարհաքաղաքական, FinTech և այլ ոչ ավանդական մրցակիցները և բարելավել այդ ռիսկերի բացահայտումն ու կառավարումը:
  2. Վերագնահատել պաշտպանության երեք գծերը` մեծացնելով բիզնեսի բաժնի պատասխանատվությունը` ռիսկերի կառավարման և պաշտպանական գործողությունների երկրորդ գծի հստակեցման հարցերում:
  3. Նորարար տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործում՝ ռիսկերի կառավարման արդյունավետությունն ավելացնելու համար:
  4. Ստեղծել վարքագծի և մշակույթի պաշտոնական ծրագիր՝ հաճախորդների վստահության ամրապնդման և հստակ ռազմավարական առավելություն ձեռք բերելու համար:
  5. Բարձրացնել ռիսկերի կառավարման հնարավորությունները՝ ավելի ճկուն ենթակառուցվածքների ստեղծման համար, որոնք կարող են նորարարական ոչ ֆինանսական ռիսկերի, ինչպես նաև կարգավորման նպատակով հատվածավորման մարտահրավերների դիմակայել:
  6. Կառավարել կապիտալը և իրացվելիությունը ռազմավարական կերպով՝ հզորացնելով կառավարման մարմինների և որոշումների կայացման գործընթացները:
Ֆինանսական ծառայությունների ռիսկի ապագան

Այսօր ռիսկի կառավարումը խաչմերուկում է: Ֆինանսական հաստատությունները պետք է որոշեն, թե արդյոք նրանք կշարունակեն բիզնեսը, թե հիմնովին վերանայեն ռիսկերի կառավարման իրենց մոտեցումները:

Ծանոթացեք հաշվետվությանը՝ ավելի լավ պատրաստվելու համար նրան, թե ինչ է սպասվում ռիսկերի կառավարման ոլորտում: Հաշվետվության հետ կապված հարցերի դեպքում դիմել Դելոյթի գործադիր ղեկավարներից որևէ մեկին։ 

Did you find this useful?