Insurance and Pensions

Լուծումներ

Ապահովագրական ընկերություններ և կենսաթոշակային հիմնադրամներ

Ապահովագրության ոլորտը շարունակաբար հայտնվում է ռիսկերի կառավարման, շահութաբերության բարձրացման խնդիրների առջև, միևնույն ժամանակ գոյատևելով կանոնակարգային փոփոխությունների պայմաններում: Դելոյթի հայաստանյան գրասենյակը՝ գլոբալ ֆինանսական ծառայությունների ոլորտի ծառայությունների շրջանակներում օժանդակում է տարբեր ոլորտի ապահովագրական և վերաապահովագրական ընկերություններին՝ տարբեր մասնագիտական ծառայությունների մատուցման միջոցով:

 Կենսաթոշակային հիմնադրամների խնդիրդները Հայաստանում, ինչպես և այլուր, պայմանավորված են նաև այս ոլորտում շարունակաբար տեղի ունեցող կանոնակարգային փոփոխություններով:

ԱՊՀ-ի մեր գործառութային խումբը ապահովագրական և կենսաթոշակային ոլորտի մասնագետների միջոցով տրամադրում է աուդիտորական, հավաստիացում պահանջող, խորհրդատվական, ռիսկերի գծով, կանոնակարգային և այլ խորհրդատվական ծառայություններ:

Մեր միջազգային ընկերությունների ցանցը օգնում է մեզ տեսակետներ փոխանակել, տեղեկատվություն և նորություններ ունենալ ոլորտի վերջին զարգացումների վերաբերյալ: Աշխարհի տարբեր երկրներում մենք նաև համագործակցում ենք ոլորտի հիմնական կանոնակարգող մարմինների հետ՝ զանազան հովանավորչական և այլ մասնագիտական միջոցառումներին մանակցության միջոցով, որոնց թվում է Եվրոպայի ապահովագրական համաժողովը: 

Related topics