Վերլուծություն

Խորհուդներն արձագանքում են ռիսկերի մեծացմանը

Ռիսկերի կառավարման խորհուրդների տեսակետները գլոբալ մակարդակով

Տնօրենների խորհուրդները ակտիվորեն աշխատում են իրենց ռիսկերի վերահսկման պատասխանատվությունները բարդ իրավիճակներում իրականացնելու ուղղությամբ: Բազում ոլորտներում կանոնակարգային պահանջները բավականին արագորեն փոփոխվում են, և մեծապես տարբեր են տարբեր երկրներում: Ներդրողները, վերլուծաբանները, և հասարակությունը, ինչպես նաև վարկատուները, գործընկերները և այլ շահառուները, պահանջում են ռիսկերի և դրանց կառավարման գծով առավել թափանցիկություն: Խորհուրդները արդարացիորեն մտահոգվում են ոչ միայն կանոնակարգող մարմնի պահանջների, այլև այն մասին, թե ռիսկերի վերահսկման ինչպիսի մոտեցումներն են իրապես կենսունակ:

Դելույթը նախաձեռնել է հատուկ և բավականին արդյունավետ ռիսկերի կառավարման մեխանիզմի` խորհուրդների մակարդակով ստեղծված ռիսկերի հանձնաժողովների ուսումնասիրություն: Այս զեկույցը բացահայտում է խորհուրդի մակարդակով ռիսկերի հանձնաժողովների դերը ( առանձնացված հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրում են միայն ռիսկը կամ հիբրիդային հանձնաժողովներ ինչպիսին են աուդիտի/ռիսկի հանձնաժողովները)`հիմնվելով 8 երկրներում 400 մեծ հանրային կազմակերպությունների վերլուծության վրա:

Մեր բացահայտումներն են`

  • Խորհրդի մակարդակով ռիսկերի հանձնաժողովները առավել լավ ներդրված և տարածված են, առկա են 400 հարցվող կազմակերպությունների 38 տոկոսում: Մոտ մեկ քառորդը (22%) ունեն առանձնացված խորհուրդի մակարդակով ռիսկերի հանձնաժողովներ, մինչդեռ 16 տոկոսը վերահսկում են ռիսկերը   խորհուրդի մակարդակով հիբրիդային հանձնաժողովների միջոցով
  •  Ինչպես սպասելի էր, խորհուրդի մակարդակով ռիսկերի հանձնաժողովները առավել տարածված են ֆինանսական ոլորտի կազմակերպություններում(88%), սակայն նաև առկա են այլ ոլորտներում (26%), հաճախ նաև ավելի բազմաքանակ, կախված երկրից
  • Տեղական կանոնակարգային պահանջներն ազդեցություն են ունենում ռիսկերի վերահսկման կառուցվածքների վրա: Ավստրալիան, Բրազիլիան, Մեքսիկան, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները գործում են այնպիսի կանոնակարգային դաշտում, որտեղ պահանջվում է ունենալ խորհուրդի մակարդակի ռիսկերի հանձնաժողովներ ֆինանսական կազմակերպությունների համար (հաճախ կախված երկրի տեսակից և չափից):
  • Ընդհանուր առմամբ, հարցվող կազմակերպությունների 62 տոկոսը չունեն խորհրդի մակարդակի ռիսկերի հանձնաժողովներ: Սա մեծապես պայմանավորված է  մի շարք երկրներում ոչ ֆինանսական  կազմակերպություններում խորհուրդի մակարդակի ռիսկերի հանձնաժողովների վերաբերյալ կանոնակարգային պահանջի բացակայությամբ:

Վերջին հաշվով, յուրաքանչյուր խորհուրդ պետք է պարբերաբար գնահատի ռիսկերի վերահսկման և կառավարման գծով կազմակերպության կարիքները և անհրաժեշտ քայլերիրականացնի այդ կարիքներին համապատասխանելու համար: Խորհուրդի մակարդակով ռիսկերի հանձնաժողովները` առանձնացված հանձնաժողովները կամ հիբրիդային հանձնաժողովները, արդյունավետ միջոց  են ռիսկերի և ռիսկերի կառավարման ոլորտներում անհրաժեշտ տեսանելիության հասնելու և ռիսկերի վերահսկում իրականացնելու համար: Ավելի մանրամասն տեղեկանալու համար, ներբեռնեք հաշվետվությունը:

Վերադառնալ Ռիսկեր

Did you find this useful?

Related topics