Հեռանկարներ

Ռիսկի զգացողությունը

Առաջատար փորձը (զարգացման ընթացքում)

Ռիսկի զգացողություն ասելով՝ հասկանում ենք մարդու զգոցողությունը և վերլուծական խորը հմտությունները, որոնք թույլ են տալիս նրան բացահայտել, վերլուծել, վերահսկել ի հայտ եկող ռիսկերը: Բազմաթիվ կազմակերպությունների ռիսկերի վերահսկողության գործիքակազմում, ըստ հարցվողների 81%-ի, վերը նշվածը առանցքային դեր ունեցող գործիքների շարքում է: Թեև ըստ նրանց, իրենք կիրառում են ռիսկի կանխատեսման գործիքներ, բայց արդյոք դրանք բավարար են ռիսկերը մեղմացնելու համար:

Դելոյթի նոր հրապարակումը՝ Risk Sensing: The (evolving) state of the art, ընկերությունների ղեկավար անձնակազմերին հնարավորություն է տալիս ծանոթանալ ռիսկի կանխատեսման գործառույթի նպատակին և շրջանակին, ինչպես նաև բացահայտում է այն մոտեցումները, որոնք կարող են օգտագործվել ընկերությունների ներսում այդ ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավման ուղղությամբ:

Այս հրապարակումը ներբեռնելով կծանոթանաք հետևյալին՝

  • Բնութագրեր՝ սկսած համընդհանուր ռազմավարական տիրույթից մինչև ճիշտ կազմակերպված տեխնիկական և մարդկային ռեսուրսները, որոնք կազմում են ռիսկի կանխազգացման կայուն համակարգի բաղկացուցիչը
  • Ռիսկեր, որոնք առավել կարևոր են այսօր, ինչպես նաև միջնաժամկետ և կարճաժամկետ ապագայում
  •  Ինչպես կառուցել և ներդնել ռիսկերի ստուգման, կանխատեսման և հետևելու համար նախատեսված իրապես գործուն ծրագիր 

Հիմնական բացահայտումները ինֆոգրաֆիկայով

Հարցման մասին

Խոշոր ընկերություններում ռիսկի կանխատեսման իրավիճակը գնահատելու համար Forbes Insights-ը՝ Deloitte Touche Tohmatsu Limited-ի անունից իրականացրել է հարցում բոլոր խոշորագույն ոլորտները ներկայացնող ընկերությունների ղեկավարների շրջանում աշխարհի տարբեր երկրներում: Հարցումն իրականացվել է 2015թ. մայիս/հունիս ամիսներին՝ ներգրավելով առնվազն 1 մլրդ ԱՄՆ դոլար հասույթ ունեցող կազմակերպությունների:

Did you find this useful?