Governance, Risk and Compliance services

Ծառայություններ

Ծառայություններ կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման և նորմատիվ պահանջների համապատասխանության ոլորտում

Կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման և նորմատիվ պահանջների համապատասխանության ապահովման ոլորտում Դելոյթի առաջարկած ծառայությունները կօգնեն հաճախորդներին կորպորատիվ կառավարման, ձեռնարկությունների ռիսկերի կառավարման ոլորտում առկա լայնածավալ խնդիրների համար լուծումներ գտնել և երաշխավորել կորպորատիվ նորմերի արդյունավետ համապատասխանություն, ինչպես նաև առաջարկել մասնագիտական օգնություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսական հաշվետվությունները, հարկեր, ՏՏ, մարդկային ռեսուրսների կառավարում, հակակոռուպցիոն և վեճերի կարգավորման գծով խորհրդատվություն, և ֆինանսական խորհրդատվական ծառայություններ: Մենք կարող ենք օգնել կազմակերպություններին բացահայտել, շտկել, վերահսկել, օգտագործել և կառավարել ձեռնարկության ռիսկերը, ինչպես նաև համակարգել մարդկային ռեսուրսների, գործընթացների և ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը բարելավելու կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման և նորմատիվ պահանջներին համապատասխանության արդյունավետությունը և կառավարել ծախսերը:

Դիտել բովանդակությունը

 

Ընկերության յուրաքանչյուր աշխատակից պետք է գիտակցի ռիսկերի կառավարման և նորմատիվ պահանջներին համապատասխանելու կարևորությունը: Ընկերության աշխատակիցները, կազմակերպության ներքին ընթացակարգերը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը պետք է միասնաբար օգնեն կազմակերպությանը վերահսկել առաջացող ռիսկերը: 

Օգնության և խորհրդատվություն կարիք ունեն կառավարման խորհրդի անդամները, գործադիր մարմինը, թե ձեռնարկության ռիսկերի կառավարման և նորմերի համապատասխանության գծով ղեկավարները, մեր մասնագետները ունեն համապատասխան ծառայությունների մատուցման բազմամյա փորձ համաշխարհային արտադրության առաջատար յուրաքանչյուր ոլորտում, և կարող են տրամադրել խորհրդատվություն և կիսվել գաղափարներով հատուկ ձեր բիզնեսի առաջխաղացման համար: Մեր ծառայություններն ընդգրկում են՝

Կառավարում և վերահսկում /կառավարման խորհրդի անդամերի համար/

·        Բարելավել կառավարման խորհրդի արդյունավետությունը

·        Կիրառել ճիշտ գործելաոճ և ընդունել արդյունավետ որոշումներ

·        Գնահատել և իրականացնել կորպորատիվ էթիկայի վերաբերյալ ծրագրերը, դասընթացները, փոփոխությունների մեթոդները, հակակոռուպցիոն ծրագրերը և վերահսկումը/հաշվետվությունը

 

Ձեռնարկությունների ռիսկերի կառավարում

·        Ռազմավարական ռիսկերի կառավարում՝ ստեղծել և պաշտպանել արժեքները ռազմավարական ռիսկերից

·        Նախագծել, իրականացնել և պահպանել ընդհանուր ռիսկերի երթակառուցվածքը /համակարգը/՝ հավասարակշռելով  մարդկային ռեսուրսների, կազմակերպության ներքին ընթացակարգերի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման փոխակերպման հնարավորությունները

·        Ստեղծել մեկ ընդհանուր փոխկապակցված համակարգ՝ միաժամանակ լուծելով զանազան և յուրահատուկ ֆունկցիոնալ կարիքներ

·        Բացահայտել, որոշել, կառավարել, վերահսկել, ստուգել և տեղեկացնել հնարավոր ռիսկերի վերաբերյալ

·        Ներդնել ընթացակարգեր ռիսկերի կառավարման և օրենքի պահանջների համապատասխանության գործընթացները ավելի արդյունավետ կառավարելու նպատակով

 

Կորպորատիվ նորմերի համապատասխանություն և կանոնակարգում

·        Համապատասխանության ծրագրի ստեղծում և փորձարկում

·        Համապատասխանության ծրագրի վերահսկում, արդյունավետության գնահատում

·        Օրենքը կարգավորող ոլորտի խորհրդատվություն

·        Մասնագիտական ծառայություններ համապատասխանության գծով՝ FCPA, Փողերի լվացման դեմ պայքարի, Սննդի և ապրանքների անվտանգության,  Ապրանքների և դեղամիջոցների վերահսկման (FDA) նորմերի համապատասխանություն, ուղղակի և անուղղակի հարկերի համապատասխանություն, և այլն: