Banner

Վերլուծական նյութեր

Ազդեցիկ ՄՌԿ գործառնական մոդել

ՄՌ գործառույթի առաքելությունը փոխվել է. ահա թե ինչպես

Բարձր և ցածր արդյունավետություն ունեցող կազմակերպությունների միջև չափելի տարբերությունների գրեթե 40 տոկոսը վերաբերում է առաջնորդային ձիրքերի զարգացմանը և մարդկային ռեսուրսների կառվարմանը: Կատարողական արդյունքների բարելավումը այս ասպարեզներում հենց այն առաքելությունն է, որ պետք է ստանձնեն ՄՌԿ բաժինները

Դիտել բովանդակությունը

Վերջին տարիներին ՄՌԿ գործառույթի վերափոխման անհրաժեշտությունը ծագել է այն պատճառով որ նախապատվություններ են տրվում ռազմավարական գործընկերության մոտեցմանը՝ նախկինում ընդունված արդյունավետության բարձրացմանն ուղղված մոտեցման փոխարեն: Այնուամենայնիվ այսօրվա դրությամբ շատ ՄՌԿ բաժիններ դեռևս ընդունում են որ իրենց գործառույթի դերն այդքան ազդեցիկ չէ կազմակերպության հաջողության հասնելու ճանապահին: Մինչդեռ կազմակերպությունների ակնկալիքները ՄՌԿ գործառույթի հանդեպ մեծացել են: Դա տեղի ունենալու համար պետք է հիմնվել երեք սկզբունքների վրա:

Բիզնեսի առաջնահերթություններն առաջնային են. Բիզնեսի համար կարևորություն ունեցող խնդիրները և մարդկային ռեսուրսների կարիքները պետք է կանխորոշեն ՄՌԿ գործառույթի գործունեությունը, այլ ոչ թե հակառակը:   


Ճկունություն. Երբ ՄՌկ գործառույթը ցուցաբերում է հասունություն և կայունություն, այն կարողանում է բացահայտել գործունեության կատարողանի բարձր արդյունքների գաղտնիքը ողջ կազմակերպության կտրվածքով: Այն նաև չափանիշ է սկսում հանդիսանալ այլ բաժինների համար:

Կազմակերպությունից դուրս. Ոլորտի, սոցիալական կապերի, հաճախորդների, արտաքին շուայի և այլ շահառուներիկարևորությունը նույնպես պետք է դեր խաղա ՄՌԿ գործառույթի աշխատանքում:

Ազդեցիկ ՄՌԿ գործառնության մոդելը օգնում է պատկերացնել բոլոր այն դերերը և փոխհարաբերությունները, որոնք ՄՌԿ գործառույթը պետք է ունենա կազմակերպությունում: Այն մշակված է՝ օգնելու ՄՌԿ –ին բավարարելու կազմակերպության ակնկալիքները, մեծացնել նրա արդյունավետությունը և լրացուցիչ արժեք ստեղծել:

1 High-Impact HR: Building Organizational Performance from the Ground Up, Bersin by Deloitte, July 2014

Ազդեցիկ ՄՌԿ գործառնական մոդել
Did you find this useful?