Change Management

Ծառայություններ

Փոփոխությունների կառավարում

Գոյություն ունեն բիզնեսի վերափոխման բազմաթիվ եղանակներ՝ միաձուլումներ, ձեռքբերումներ, թվայնացում, նոր տեխնոլոգիաների ներդրում, վերակառուցում, կանոնակարգային փոփոխություններ: Վերափոխումը նաև կարող է տեղի ունենալ նոր առաջնորդության, ռազմավարական որոշումների, բիզնեսի ուղղության փոփոխման կամ փոփոխվող շուկայի պայմաններին հարմարվելու միջոցով: Դժվարությունները հիմնականում նմանատիպ են՝ անհրաժեշտ է լինում ներդնել նոր կորպորատիվ կուլտուրա, վարքագիծ, ինչպես նաև ճիշտ առաջնորդման և մասնագիտական ռեսուրսները: Առաջնորդներին անհրաժեշտ է լինում փոխհամաձայնություն ունենալ առաջնահերթությունների, ուղղությունների վերաբերյալ, այնուհետև այդ տեսլականը կարողանալ հաղորդել աշխատակիցներին՝ միևնույն ժամանակ հաղորդելով դրա իրագործման ուղիները: Մեր ծառայությունները ներառում են նորարարական գործիքների և ռեսուրսների մի համախումբ, որոնք մենք օգտագործում ենք յուրաքանչյուր հաճախորդի առանձնահատուկ դեպքի համար:

Մեր ծառայությունները

Մեր փորձառությունը մեզ թույլ է տալիս օժանդակություն տրամադրել զանազան տիպի կազմակերպչական փոփոխությունների գծով՝

  • Տեխնոլոգիական և ՏՏ ներդրումներ
  • Ռազմավարական փոփոխություններ
  • Կազմակերպության կառուցվածքի մշակում
  • Միաձուլումներ և ձեռքբերումներ
  • Օժանդակ գործառույթի վերափոխում
  • Կորպորատիվ մշակույթի փոփոխություն

 

 

Դելոյթի փոփոխությունների կառավարման մեթոդաբանությունը

Մենք առաջարկում ենք կազմակերպությունների փոփոխությունների պլանավորման, մշակման և ներդրման համապարփակ մոտեցում, որը կօգնի ղեկավարներին՝ սահուն անցում ապահովելու նվազագույն ընդհատումներով: Մենք գիտենք՝ ինչպես ապահովել բիզնեսի փոփոխություններ և անցում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով այդ փոփոխություններից առավելապես ազդվող կողմերի շահերի վրա, և օգնելով նվազագւոյնի հասցնել կազմակերպչական ռիսկերը:

Թեստ. Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի իմ բիզնեսը փոփոխությունների ընթացքում  

Մենք առաջարկում ենք ղեկավարներին փոփոխությունների կառավարման այն գործիքները, որոնք անհրաժեշտ են պրոյեկտը ցանկալի արդյունքի հասցնելու համար: