HR Transformation Offerings

Լուծումներ

ՄՌ փոխակերպում

ՄՌ գործառնական գերազանցություն և հաճախորդի փորձառություն

Նոր տեխնոլոգիաները, հարթակները, գործընթացները և համակարգերը ոչինչ չարժեն, եթե դրանք ողջ կարողությամբ չեն օգտագործվում։ Հաճախ զարմանալի է, թե որքան ներդրումներ են արվում նոր լուծումների համար՝ ՄՌ կազմակերպության հմտությունները զարգացնելու փոխարեն։ Ի վերջո, ՄՌ մասնագետներն են իրապես ազդում հաճախորդների փորձառության վրա։ Դելոյթի հետ աշխատանքը ձեզ հնարավորություն է տալիս կենտրոնանալ զարգացնել մշակույթ և կարողություններ, որոնք համահունչ են այսօրվա բիզնեսի հարափոփոխ պահանջներին։

Հիմնական կոնտակտներ

 

Vera Vitalieva

Director

Gulfia Ayupova

Partner

ՄՌ գործառնական գերազանցություն (ներառյալ համօգտագործվող ծառայություններ և աութսորսինգ)

Դելոյթի մասնագետներն կազմակերպություններին օգնել են ՄՌ գործառույթի բարելավման ուղղորդման հարցում, որոնք վերջին երեք տասնամյակում նպաստել են բիզնեսի հրամայականների իրագործմանը։ Հաճախ սա նշանակում է կազմակերպության կարիքների արտացոլման նպատակով ՄՌ ծառայությունների մատուցման սլաքի ռազմավարական փոփոխում, երբ վերջինիս կանոնակարգային և կադրային դաշտում փոփոխություն է տեղի ունենում։ ՄՌ ծառայությունների մատուցումը ներառում է ՄՌ համօգտագործվող ծառայությունները, աութսորսինգը կամ համակցված մոդելը։
Բիզնեսի վստահելիությունը սկիզբ է առնում գերազանցությամբ մատուցված ՄՌ ծառայություններից։ Ներկա աշխարհում արդիական մնալու համար ՄՌ-ն պետք է կառուցողական մտածելակերպ որդեգրի իր գործընթացներում, թվային տեխնոլոգիաներ և մատուցի աշխատողների փորձառության համատեքստում՝ միևնույն ժամանակ յուրաքանչյուր դրամից առավելագույն արժեք ստանալով։ Դելոյթի հետ աշխատանքը կօգնի ձեզ ի մի բերել այս միտումները մեկ աշխատանքային մոդելի մեջ, որն ուղղված է բիզնեսի կողմից արժևորվող ազդեցության ձևավորմանը։

Հիմնական կոնտակտներ

 

Vera Vitalieva

Director

Gulfia Ayupova

Partner

ՄՌ տեխնոլոգիական ռազմավարություն և մատակարարի ընտրություն

Այսօր կազմակերպությունները կանգնած են մշտափոփոխ տեխնոլոգիական առաջարկների խնդրի առջև, որոնք իրենցից ներկայացնում են տեղային, ամպային և անհատական լուծումներ։ ՄՌ տեխնոլոգիաների կիրառումը մասամբ արվեստ է, մասամբ՝ գիտություն։ Գիտությունը համաշխարհային մակարդակի գործիքներն են և ապացուցված մեթոդաբանությունները, իսկ արվեստը կարող է գալ միայն փորձառությամբ, այն է՝ իմանալ, թե ինչ տեխնոլոգիաներ կիրառել, ինչպես են դրանք ինտեգրվում գործընթացներին և թե ինչպես են դրանք կիրառվում ձեր կազմակերպությունում՝ փոփոխությունները խթանելու նպատակով։ Դելոյթի հետ աշխատանքը թույլ է տալիս գործածել մեր գիտելիքները տեխնոլոգիական ներդրումների արդյունքը բարելավելու և բիզնեսի առաջմղման վրա կենտրոնանալու կարողությունների ստեղծման համար։
ՄՌ տեխնոլոգիական ռազմավարությունը և մատակարարի ընտրությունը ներառում է․ ERP և ամպային լուծումների գնահատում, աջակցություն մատակարարի ընտրությանը, ինչպես նաև տեխնոլոգիական լուծումներ համօգտագործվող սպասարկման կենտրոնների և աութսորս արված գործառնությունների համար։ Այս առաջարկում նորարարական տեխնոլոգիաներն օգտագործվում են կազմակերպության կոնկրետ ՄՌ խնդիրների լուծման համար, որոնք կապված են մարդկանց, տվյալների, հաշվետվությունների պահանջների հետ։

Հիմնական կոնտակտներ

 

Vera Vitalieva

Director

Gulfia Ayupova

Partner

ՄՌԿ Oracle

ՄՌ կազմակերպությունները գնում են ներգրավման ուղով՝ խթանելով համագործակցային մշակույթը, ազդեցիկ վերլուծությունների կիրառմամբ և աշխատողներին՝ իրենց իսկ կարիերայի ուղին անձամբ վերահսկելու հարցում աջակցությամբ։ Oracle-ի նոր սերնդի ամպային Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) ծրագիրը արդիական ՄՌ գործառույթներով է օժտում աշխատուժին, ինչը միևնույն ժամանակ կրճատում է ՏՏ ենթակառուցվածքների և դրանց արդիականացման ծախսերը։ Մենք օգնում ենք հաճախորդներին հզորացնել իրենց կարողությունները՝ տրամադրելով լիարժեք ՄՌԿ տեխնոլոգիաներ, սկսած ռազմավարությունից, նախագծումից և ներդրումից մինչև ծրագրի իրականացման ճկուն մոդելներ, որոնք լավագույնս բավարարում են հաճախորդի կարիքները։ Դելոյթն ունի Oracle-ի աշխարհի ամենամեծ փորձառությունը և առաջատար է Oracle-ի ՄՌԿ Cloud suite-ի ներդրման հարցում։ Դելոյթի հավաստագրված մասնագետները միջազգային աշխատանքներ են իրականացնում մեր մասնագիտական գործիքների և մատուցման ճկուն մոդելների կիրառմամբ՝ մեր հաճախորդների կարիքների բավարարման նպատակով։

Հիմնական կոնտակտներ

 

Vera Vitalieva

Director

Gulfia Ayupova

Partner

ՄՌԿ SAP-SuccessFactors

Աշխատանքի նոր աշխարհը գնալով ավելի մեծ ճնշում է գործադրում ՄՌ-ի վրա, որպեսզի վերջինս նորարարական կադրային լուծումներ առաջարկի։ Դելոյթն առաջատար է SAP ՄՌԿ և SuccessFactors տեխնոլոգիաների ինտեգրման հարցում։ Մեր չափաձևված մոտեցումը ձևավորվում է կազմակերպության առանձնահատկությունների հիման վրա, միաժամանակ լավագույնս կիրառելով տեղային և ամպային լուծումներ։ Մենք խորհրդատվություն ենք տրամադրում բիզնես դեպքերի մշակման և ներդրման ճանապարհային քարտեզի սահմանման հարցում։ Մենք արագացնում ենք դեպի արժեք տանող ուղին՝ մեր Fast Forward մեթոդաբանության միջոցով, ինչպես նաև կիրառելով Դելոյթի IndustryPrintTM-ի գործընթացների քարտեզագրման ձևաթղթերը և Enterprise Value Delivery (EVD) մեթոդները։

Հիմնական կոնտակտներ

   

Vera Vitalieva

Director

Vladimir Latyshenko

Senior Consultant

Gulfia Ayupova

Partner

ՄՌԿ Workday

ՄՌԿ տեխնոլոգիաներ – Workday ծառայությունը օգտագործում է ծրագիրը որպես ծառայություն (SaaS) մոդելը՝ բիզնեսի համաչափությունը օպտիմալացնելու և կատարողականը առավելագույնի հասցնելու նպատակով: Դելոյթը հանդիսանում է Workday-ի պլատինե հովանավոր և  #1-ն է շուկայում՝ դրանց ներդրումների թվով և որակավորված խորհրդատուներով: 

Workday-ն անդրադառնում է հաճախորդի կարիքներին՝ կապված տվյալների, հաշվետվականության ՄՌԿ ռազմավարության մշակման հետ: Workday EVD-ն Դելոյթի լիակատար կենսացիկլով ներդրման մեթոդաբանությունն է, որն ինտեգրում է մեր առաջատար մեթոդները և գործիքները՝ ժամանակի ընթացքում իր գործունակությունը ապացուցած մոտեցմամբ: 
Workday HCM լուծումը առաջարկում է առաջատար հարթակ աշխատուժի կարողությունների կառավարման, գործարկման և զարգացման համար: Սա կարող է լրացուցիչ կենտրոնացում ապահովել բիզնեսի ռազմավարական գործունեության համար՝ ստեղծելով միևնույն ժամանակ ՄՌԿ բարելավված և արդյունավետ գործառույթ: Workday-ը ներկայումս առաջատարն է SaaS HCM շուկայում և ՄՌԿ համակարգերի գծով ամենախոշոր գործարքները պատկանում են նրան:

Հիմնական կոնտակտներ

 

Vera Vitalieva

Director

Gulfia Ayupova

Partner

ՄՌԿ Cloud AMS

Շատ ՄՌ կազմակերպություններ դառնում են ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված «ծրագիրն իբրև ծառայություն» (software-as-a-service (SaaS)) լուծումներ, որն օգնում է պարզեցնել գործընթացի ձևափոխումները և օգտագործողների համար կենսական համակարգերի հասանելիությունն ու մասնակցությունը դյուրացնելու նպատակով։ Սա՛ է մեր տեսլականը։ Այն թե՛ ազդեցիկ է, թե՛ իրականանալի։ Սակայն, ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված ՄՌԿ-ի ներուժի իրականացումը շարունակական գործընթաց է։

Ամենօրյա աջակցությունից և կանոնավոր վերահսկումից բացի, SaaS լուծումները կազմակերպություններից պահանջում են նորացումների կառավարման հարցում կարգապահություն ցուցաբերել և, բիզնեսի նպատակներից ելնելով՝ որոշել, թե երբ ներդնել նոր գործառույթներ։ Դելոյթի AMS-ը ոչ միայն ձեր համակարգի ամենօրյա անխափան աշխատանքն է ապահովում, այլև տրամադրում գործառութային և տեխնիկական գիտելիքներ, ինչպես նաև ռազմավարական աջակցություն։

Հիմնական կոնտակտներ

 

Vera Vitalieva

Director

Gulfia Ayupova

Partner

Աշխատուժի պլանավորում և վերլուծություն

Կարճաժամկետ աշխատակիցներով տնտեսության (gig economy), աշխատուժի ժողովրդագրական պատկերի փոփոխության և բիզնեսի հարաճուն կարիքների պարագայում ակնհայտ է դառնում, որ վաղվա աշխատուժը խիստ տարբեր կլինի այսօրվա աշխատուժից։ Բիզնեսն առաջնորդելու հարցում վստահություն վայելող գործընկեր լինելու համար դուք պետք է ձևավորեք վաղվա աշխատուժը։ Աշխատուժի պահանջների վերաբերյալ արդյունավետ և փաստահեն որոշումներ կայացնելու, ինչպես նաև աշխատողների վարքագծի կանխատեսման համար կազմակերպությունները պետք է օգտվեն արտաքին և ներքին մեծածավալ տվյալներից։ Շատ ՄՌ կազմակերպություններ կամ նոր են սկսել զարգացնել այս կարողությունը, կամ էլ չգիտեն ինչպես աշխատել իրենց տրամադրության տակ եղած տվյալներից։ Դելոյթի հետ աշխատելով ձեռք եք բերում աշխատուժի ռազմավարության մշակման և իրագործման համար անհրաժեշտ վերլուծական հմտությունները, որոնք բիզնեսին կօգնեն գոյատևելու ներկա վայրիվերումների պայմաններում։

Հիմնական կոնտակտներ

 

Vera Vitalieva

Director

Gulfia Ayupova

Partner

ՄՌ պրոդուկտներ և նորարարություն

Այսօրվա արագորեն փոփոխվող մթնոլորտում նորարարությունն ամենուր է, այդ թվում՝ ՄՌ-ի ոլորտում։ Գրեթե յուրաքանչյուր օր նոր ՄՌ պրոդուկտ է հայտնվում շուկայում։ ՄՌ-ի էկոհամակարգի նորագույն տեխնոլոգիաներին համահունչ քայլելն էական նշանակություն ունի ձեր կողմից այսօր աշխատուժին ներկայացվող գործիքների, լուծումների և ծառայությունների ապահովման համար։ Դելոյթը որդեգրել է ՄՌ տեխնոլոգիաների ներդրմանը նպաստող պրոդուկտների մշակման մոտեցում։ Դելոյթի մասնագետները հիանալի կերպով կարող են խորհրդատվություն տրամադրել, նախագծել և ներդնել այս գործիքները։ Այս տեխնոլոգիաներն ուղղված են իմաստալից ՄՌ ծառայությունների մատուցմանը, աշխատուժի կառավարման գործելակերպերի բարելավմանը և առկա լուծումների շեշտադրմանը։ Դելոյթի հետ աշխատելիս դուք շփվում եք մեր փորձագետների համայնքի հետ՝ թվային ՄՌ-ի աշխարհում մշտապես առաջատարի դիրքում գտնվելու նպատակով։

Հիմնական կոնտակտներ

 

Vera Vitalieva

Director

Gulfia Ayupova

Partner

Միաձուլում, ձեռքբերում և վերակազմակերպում

Ընկերությունները ձեռնարկում են միաձուլման, ձեռքբերման կամ վերակազմակերպման գործընթացը, քանի որ, նրանց կարծիքով, դա բիզնեսի տեսանկյունից շահավետ կլինի։ Բիզնեսում մարդկային գործոնի ընկալումն ու կառավարումը կարևորագույն դեր ունի այդ հարցում։
Դելոյթի ՄՁ-ն հիմնված է 1,000-ից ավելի միջազգային ընկերություններում ունեցած փորձառության վրա։ Մարդկային ռեսուրսների ոլորտում մեր փորձը ներառում է պարգևատրումները, կազմակերպության և կադրերի հզորացումը, մշակույթի փոփոխումը, ՄՌ վերափոխումը և ակտուարական ծառայությունները։ Դրանք հիմնվում են Դելոյթի հիմնավոր փորձի վրա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խորհրդատվությունը, աուդիտը, հարկերը և ֆինանսական խորհրդատվությունը, ունենալով համապարփակ մոտեցումներ, որոնք թե՛ բիզնեսի, թե՛ մարդկանց պահանջներով են առաջնորդվում։

Հիմնական կոնտակտներ

 

Vera Vitalieva

Director

Gulfia Ayupova

Partner