Human Capital

Ծառայություններ

Մարդկային կապիտալ

Բիզնեսով առաջնորդվող, մարդկանց կողմից առաջ մղվող

Բիզնեսի մարտահրավերներն այսօր հաղթահարվում են սեփական ուժերով․ գլոբալացումից մինչև թվայնացում, կանոնակարգումից մինչև նորարարություն, կազմակերպությունները հենվում են իրենց մարդկային կապիտալի վրա բիզնեսի արդյունքներ ապահովելու նպատակով: Դելոյթի մարդկային կապիտալի գծով ծառայությունները նպատակ ունեն հետազոտությունների, վերլուծաբանության, ոլորտի գիտելիքների հիման վրա օգնել մշակել և գործարկել ՄՌԿ գործառույթը, տաղանդների, առաջնորդության ներգրավումը, կազմակերպման և փոփոխությունների կատարման ծրագրերը, որոնք բիզնեսի զարգացմանը նպաստում են մարդկանց կատարողականի միջոցով:

Մեր ծառայությունները

Կազմակերպության փոխակերպում և կադրեր

Դելոյթի ԿՓԿ ծառայությունները առաջարկում են բիզնեսի կարիքներին ուղղված և տվյալների վրա հիմնված լուծումներ, որոնք փոփոխությունների փուլում հնարավորություն են տալիս ստեղծել գործուն ազդեցություն և կայուն արդյունքներ:

ՄԿ փոխակերպում

Դելոյթի ՄՌ փոփոխությունների ծառայությունները ռազմավարության, ամպային տեխնոլոգիաների, աշխատողների ներգրավման գործիքների, աշխատուժի պլանավորման և վերլուծաբանության միջոցով արժեք են հաղորդում բիզնեսին։

Ակտուարական, պարգևներ և վերլուծաբանություն

Դելոյթի ակտուարական և վերլուծաբանական ուղղությունը օգնում է բիզնեսներին ավելի լավ հասկանալ հաճախորդներին, նվազեցնել գործառնական ծախսերը և խթանել կատարողականությունը: