Organization Transformation & Talent

Լուծումներ

Կազմակերպության վերափոխում և կադրեր

  

Ռազմավարության փոփոխություն

Նոր առաջացող տեխնոլոգիաները և շուկաները, աշխատանքի նորարար եղանակները, փոփոխվող կանոնակարգային դաշտը, թվային իրականության նոր դժվարությունների և հնարավորությունների առկայությունը, միաձուլումների և ձեռքբերումների գործընթացները՝ սրանք միայն մի քանիսն են ռազմավարական փոփոխությունների խթաններից:

Դելոյթի մոտեցումը փոփոխություններին ի հայտ է բերում նոր և գործնական գիտելիքներ, հիմնված տվյալների և վերլուծաբանության վրա, գործնական գիտելիքների վրա, որոնք հնարավորություն են տալիս ապահովել գործունեության և մարդկային ռեսուրսների երկարատև և գործուն փոփոխություններ: Փոփոխությունների գերազանցության կենտրոնների միջոցով մենք օգնում ենք կազմակերպության ղեկավարությանը ապահովել այն պամանները և կատարել այն ընտրությունները և գործողությունները, որոնք թույլ կտան ստանալ ցանկալի արդյունքներ: Այն հնարավորություն է ընձեռում աշխատակիցներին բիզնեսի ռազմավարությունը ընկալել իրենց համար հասկանալի տեսանկյունից և փոփոխել իրենց վարքագիծը և մտածելակերպը՝ փոփոխություններին պատրաստ լինելու և այդ նպատակների իրագործմանը նպաստելու համար:

Հիմնական կոնտակտներ

   

Gulfia Ayupova

Partner

Ekaterina Genkina

Manager

Ekaterina Stromova

Manager

Մշակույթ

Կազմակերպության մշակույթը բարդ և բարձրարժեք ակտիվ է, որը դժվար է կրկնօրինակել և որը մրցակցային առավելություն է տալիս, եթե համահունչ է կորպորատիվ ռազմավարությանը: Մշակույթը այն է, թե «ինչպես ենք մենք այստեղ աշխատում» և տեսանելի է դառնում այն ընտրություններով, որ կատարում են մարդիկ իրենց շփման և նպատակների իրագործման ճանապարհին: 

Մշակույթը կարող է փոփոխվել ներկա և ապագայում ցանկալի իրավիճակի վերաբերյալ պատկերացում կազմելու միջոցով և ակտիվացնելով ընկերության ներսում առկա լծակները, ինչպիսիք են՝ կառավարման գործընթացների փոփոխությունները, վերապատրաստումը, աշխատանքի ընդունումը, առաջնորդների վարքագիծը, ինչը թույլ կտա մշակույթն ուղղորդել ցանկալի հունով: Ուսումնասիրելով երկու հարթություններ՝ հիմնական հարթությունը և տարբերակող հարթությունը, Դելոյթի Մշակութային համակարգի և ախտորոշման գործիքը թույլ է տալիս ունենալ օբյեկտիվ տեսլական և պթաններ՝ հասկանալու համար մշակույթի ուժեղ և թույլ կողմերը և ապահովել այն վարքագիծը, որն անհրաժեշտ է բիզնեսի ռազմավարությանը նպաստելու և հստակ տարբերակվող արդյունքներ ապահովելու առումով: Ուշադրություն դարձնելով այնպիսի քայլերին, որոնք արդյունք են տալիս, հնարավորություն ենք ստանում խթանել այն վարքագծային մոտեցումները, որոնք նպաստում են կազմակերպության մշակույթի հետ կապված հավակնությունների իրագործմանը:

Հիմնական կոնտակտներ

 

Gulfia Ayupova

Partner

Ekaterina Stromova

Manager

 

Ղեկավարության զարգացում

Կազմակերպության արդյունավետությունը և ռազմավարության իրագործման կարողությունը որոշվում է առաջնորդի որակական հատկություններով: Թե՛ բիզնեսի, թե՛ խորհրդի անդամի մակարդակում առաջնորդությունը կամ առանցքային շարժիչ ուժ է, կամ սահմանափակում:

Դելոյթն օգնում է կազմակեպություններին ապահովել իրենց առաջնորդության հետ կապված կարիքները՝ մշակելով հստակ առաջնորդության ռազմավարություններ, գնահատելով առաջնորդների առկա հմտությունները և ուժեղ կողմերը, մշակել արագացված զարգացման ծրագրեր, որոնք ուշադրություն են դարձնում ռազմավարության պրագմատիկ իրագործման հնարավորություններին: Մենք աշխատում ենք ձեզ հետ՝ բիզնեսի շարունակաբար մեծացող խնդիրների լուծման և աշխատակիցների տարաբնույթ ակնկալիքների բավարարման ուղղությամբ, միևնույն ժամանակ մշակելով առաջնորդների օրակարգը և ծրագրերը՝ նոր աճող, հաջորդ սերնդի և ավագ առաջնորդ անձնակազմի համար:

Հիմնական կոնտակտներ

 

Gulfia Ayupova

Partner

Vera Vitalieva

Director

 

Կազմակերպության նախագծում

Կազմակերպության կառուցվածքին առնչվող նախաձեռնությունների մեծամասնությունը հիմնականում դրական նպատակներ ունեն, սակայն քչերն են իրենց ակնկալվող արդյունքին հասնում: Առաջ է գալիս բիզնեսի ընդհատում, որի ընթացքում տուժում են մարդիկ և գործընթացները: Վերակազմակերպման նման ընթացքը կարող է նվազեցնել վստահությունն ընկերության ղեկավարների հանդեպ, ինչն էլ, իր հերթին, արժեզրկում է ընկերությունը և մասնատում մարդկային ռեսուրսների ամբողջականությունը:

Պատշաճ կերպով ընկալվելու և իրագործվելու դեպքում կազմակերպության կառուցվածքի մշակումը կարող է էականորեն նպաստել կատարողական արդյունքներին բարդ բիզնես միջավայրում: Ընկերության ուղղակի կապակցումը ռազմավարությանը և բիզնես մոդելին կատարելագործում է թե՛ մարդկանց կատարողականը, թե՛ բիզնեսի արդյունքները: Դելոյթը մշակել է կազմակերպության կառուցվածքի մշակման նոր մոտեցում այս արդյունքին հասնելու նպատակով: Նոր մեթոդաբանությունն ուղղորդում է կազմակերպությանը կառուցվածքի մշակման նախագծային փուլից մինչև իրագործում՝ միշտ ուշադրության կենտրոնում պահելով ընկերության առջև կանգնած առաջնահերթությունները:

Հիմնական կոնտակտներ

 

Gulfia Ayupova

Partner

Vera Vitalieva

Director

Տեխնոլոգիայի ներդրում

Տարբեր երկրներում ընկերությունները շարունակում են զգալի ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաներում: Այս լուծումները ճիշտ ներդրվելու դեպքում հնարավորություն ունեն լիովին փոխարկել ընկերությունների կողմից բիզնեսի վարման և մարդկանց կողմից բիզնեսի համար արժեքի ստեղծման եղանակները: Տեխնոլոգիաներում կատարվող ներդրումներից առավելագույնը ստանալու համար ընկերությունները պետք է սկսեն այլ կերպ դիտել փոփոխությունները: Տեխնոլոգիաների ներդրման ծրագրերը բարդ, ծավալուն գործընթացներն են և, որպես կանոն, ներառում են մի շարք աշխարհագրական վայրեր և պահանջում մի շարք աշխատախմբերի ներգրավում: Սա ենթադրում է հստակ, խելամիտ փոփոխությունների կառավարում:

Հաջող ներդրված է համարվում այն գործընթացը, որում առաջնորդման հմտությունները, հարաբերությունները և կառուցվածքներն առկա են, և փոփոխությունների տակտիկան ու գործողությունները մշակված են՝ ելնելով առանձին ընկերությունների և դրանց շահառուների ընթացիկ կարիքներից: Դելոյթում կիրառվում են վերլուծաբանության վրա հիմված մոտեցումներ, որոնք թույլ են տալիս կազմակերպություններին կառավարել փոփոխությունները, աշխատակիցներին ապահովել անհրաժեշտ հմտություններով՝ նոր տեխնոլոգիաներով աշխատելու համար, ինչպես նաև օգուտ ստանալ տեխնոլոգիաներում կատարվող ներդրումներից:

Հիմնական կոնտակտներ

 

Gulfia Ayupova

Partner

Ekaterina Genkina

Manager

Կադրային ռազմավարություն

Կադրերի կառավարումը շարունակում է մնալ ՄՌԿ առաջնային խնդիրներից մեկը, քանի որ կազմակերպություններն ընդունում են կարողությունների և առաջնորդային հմտությունների խնդիրների առկայությունը ողջ աշխարհում: Տեխնոլոգիաները, գլոբալացումը և կանոնակարգային դաշտի պահանջները փոփոխում են աշխատանքի, վերապատրաստման, համագործակցության և առաջնորդության մեխանիզմները: Նոր, նորարարական ՄՌԿ ծրագրերը դառնում են անհրաժեշտ՝ կարևոր կադրերին գրավելու և պահելու առումով, հատկապես հաշվի առնելով շնորհալի կադրերի հարաճուն պահանջարկը շուկայում: Հաշվի առնելով այս միջավայրի բարդությունը, շատ կազմակերպություններ սկսում են դժվար համարել այս ճանապարհը: Եվ այստեղ է, որ մենք կարող ենք գալ ձեզ օգնության:

Դելոյթի կադրային ռազմավարության թիմն աշխատում է ձեզ հետ՝ ապահովելու ձեր մարդկային ռեսուրսների ռազմավարությունը:

Մեր ծառայությունները ներառում են աշխատանքային ռեսուրսների պլանավորում, կադրերի հայտնաբերում և ձեռքբերում, կատարողականի կառավարում, աշխատանքների կառավարում, վերապատրաստում, առաջնորդություն, կարիերայի զարգացում և շարունակականություն, ներառականություն, խտրականության բացառում և ՄՌԿ վերլուծաբանություն: Արդյունավետ ՄՌԿ ռազմավարությամբ կարող եք ճիշտ մարդիկ ունենալ՝ ճիշտ հմտություններով և ռեսուրսներով, անկախ աշխարհագրական վայրից, և նրանց հնարավորություն ընձեռել զարգանալու և համապատասխանելու բիզնեսի աճող կարիքներին:

Հիմնական կոնտակտներ

 

Gulfia Ayupova

Partner

Vera Vitalieva

Director

Ուսումնական լուծումներ

Ձեր մարդկային ռեսուրսների հնարավորությունների բացահայտումը վերապատրաստման միջոցով առանցքային գործոն է բարձր մրցակցային և բարդ բիզնես միջավայրում հաջողության հասնելու համար: Երբ ընկերությունն իր մրցակիցներից առաջ է անցնում շուկայում, երբ այն համատեղում և ամրապնդում է միաձուլումների և ձեռքբերումների միջոցով, երբ այն իրագործում է իր ֆինանսական նպատակները և ապահովում իր հաճախորդների մշտական բավարարվածություն, սա նշանակում է, որ մարդիկ ձեռք են բերել անհրաժեշտ կարողությունները, հմտությունները, վարքագիծը, որն անրհաժեշտ է բիզնեսի ռազմավարության իրագործման համար:

Դելոյթի կողմից առաջարկվող վերապատրաստման լուծումներն իրենցից ներկայացնում են բիզնեսի կարիքներից բխող վերապատրաստում, ինտեգրված մոտեցում վերապատրաստման գործընթացի կազմակերպմանը՝ ելնելով ձեր բիզնեսից: Մենք գիտակցում ենք, որ վերապատրաստումը բիզնեսի խթան է և լիովին առանձին գործառույթ: Մենք զգալի փորձ ունենք վերապատրաստման և զարգացման գործառույթի փոխարկման աշխատանքներում, այդ գործընթացը դարձնելով ինտեգրված վերապատրաստման հարթակ, որը ռազմավարության մակարդակում զարգացնում և ամրապնդում է աշխատուժի դերը բիզնեսի բոլոր մակարդակներում:

Հիմնական կոնտակտներ

 

Gulfia Ayupova

Partner

Ekaterina Genkina

Manager

Վաճառքի գործառույթների արդյունավետություն

Ոլորտի զարգացումները, ինչպիսիք են անցումն ամպային տեխնոլոգիաներին, բազմակի ուղղություններով շուկայահանման մոդելներին, անհամաչափ տնտեսական աճը և կանոնակարգային դաշտը կարող են խոչընդոտել վաճառք իրականացնող կազմակերպությունների աշխատանքը, ստիպել վերագնահատել իրենց դիրքավորումը և փորձել առավելագույն օգուտ քաղել տեղի ունեցող փոփոխություններից:

Դելոյթի վաճառքի գործառույթների արդյունավետության բարձրացման գործառույթը կարող է օգնել հաճախորդներին մեծացնել իրենց շահութաբերությունը՝ բարելավելով վաճառքի թիմերի պլանավորման, գործարկման, խրախուսման և առաջխաղացման գործընթացները: Մենք օգնում ենք կազմակերպություններին ավելի լավ արդյունքի հասնել վաճառքի կազմակերպման գործում՝ կենտրոնանալով ռազմավարության և հասույթի ստեղծման, տեխնոլոգիական և գործընթացային լուծումների ներդրման և վերլուծաբանության միջոցով: 

Հիմնական կոնտակտներ

 

Gulfia Ayupova

Partner

Vera Vitalieva

Director

Միաձուլում, ձեռքբերում և վերակազմակերպում

Ընկերություններն ընտրում են միաձուլման, ձեռքբերման կամ վերակազմակերպման տարբերակը, քանի որ նրանք կարծում են, որ դա կհանգեցնի բիզնեսի արժեքավորմանը: Մարդկային գործոնի դերի պատկերացումը և կառավարումն այս գործընթացում առանցքային դեր է խաղում գործընթացի արժեքավորությունն ապահովելու գործում:

Դելոյթի միաձուլումների, ձեռքբերումների և վերակազմակերպման մասնագետները հիմնվում են միջազգային մեծ փորձի վրա, որի ընթացքում իրենք օժանդակել են կազմակերպությունների աճին, բիզնեսի համախմբմանը կամ արդյունավետ տարանջատմանը: Մեր առարկայական փորձը ներառում է մարդկային ռեսուրսների հետ կապված խնդիրների ողջ ընտրանին գործարքի կենսացիկլի ընթացում, այդ թվում՝ ընդհանուր խրախուսական համակարգեր, կազմակերպության և կադրերի զարգացում, մշակույթի փոփոխություն, ՄՌԿ գործառույթի վերաձևավորում, ակտուարային ծառայություններ: Այս ծառայությունների համար հիմք են ծառայում Դելոյթի խորհրդատվական, աուդիտորական, հարկային և ֆինանսական խորհրդատվական ծառայությունները, որոնք տալիս են համընդհանուր մոտեցում՝ ելնելով բիզնեսի  և մարդկային ռեսուրսների կարիքներից:

Հիմնական կոնտակտներ

 

Ekaterina Stromova

Manager

Vera Vitalieva

Director