Վերլուծություն

2016թ. կենսագիտության հեռանկարներ

Առաջընթաց զգուշավոր լավատեսությամբ

Ինչպե՞ս է կենսական գիտությունների ոլորտը արձագանքում ներկայիս փոփոխական շուկային, որին բնորոշ են տնտեսական անորոշությունները, գնային ճնշումները, նորարարության և արժեքի նկատմամբ պահանջարկի մեծացումը, սպառողի ներգրավվածության մեծացումը և կանոնակարգային և ռիսկերի միջավայրի մշտական փոփոխությունները:

Ուսումնասիրեք ոլորտի առջև կանգնած գլոբալ խնդիրները, որոնք ազդում են կենագիտության ոլորտի վրա, ինչպես նաև աշխարհագրական տարբեր շուկաներում գործունեության ամփոփագիրը և շահառուների առջև կանգնած խնդիրները 2016թ. նախաշեմին

Ներբեռնեք ամբողջական հաշվետվությունը

2016թ. կենսական գիտությունների հեռանկարներ

Գնագոյացման և ինքնարժեքի հակասություններից առաջացող ճնշումը

Բարեփոխումների  շրջանակներում արդյունքներից ելնող, արժեքի վրա հիմնված վճարման և փոխհատուցման անցնելու պայմաններում, դեղագործական ընկերությունները կարող են շարունակել կրել ինքնարժեքի վերահսկմանն ուղղված ջանքերի հետևանքները: Բոլոր չափի ընկերությունների առջև նաև կանգնածէ զարգացման, արտադրության և առաքման խնդիրները՝ ինքնարժեքի նվազեցման ճնշումը գիտահետազոտական փուլում՝ առանց կրճատելու արտադրանքի ծավալը, կլինիկական պայմաններում մշակման ռիսկերի կրճատումը՝ միևնույն ժամանակ շարունակելով բարձրակարգ տվյալներ ապահովելը, ակտիվների բազային կրճատման անհրաժեշտությունը, աուտսորսինգի ռազմավարության բարելավումը, գնումների գործընթացի գործնական և օպտիմալացման հետ կապված բարդությունները, մարդկային ռեսուրսների և ղեկավարների առկայության խնդիրները և մատակարարման շղթայի ռիսկերը: Ընկերությունները նաև անդրադառնում են ՏՏ ենթակառուցվածքների հնության հետ կապված բարդություններին, միևնույն ժամանակ շարունակելով ադապտացվել ամպային համակարգերի, վերլուծաբանության, տեղեկատվության շարժական տարբերակների և արդյունքների չափման ասպարեզներում ձևավորվող նոր իրականություններին:

Նորարարությունների առաջխաղացումը

Ընկերությունների առաջ կանգնած է երկակի առաջնահերթություն՝ տրամադրել նորարարական բուժծառայություններ, հնարավորություն ունենալ բուժել կյանքին սպառնացող վտանգավոր հիվանդությունները և միևնույն ժամանակ ապահովել աճող շահութաբերություն: Նման մեկը մյուսին հակասող նպատակների իրագործման համար կարող է պահանջվել, որպեսզի ընկերությունները իրենց բիզնեսը և գործառնական մոդելը փոխակերպեն և ընդգրկեն տեխնոլոգիական առաջընթացի տարրեր որոնք կարող են նպաստել ինքնարժեքի կրճատմանը և արագացնեն նոր ապրանքների և ծառայությունների շուկայահանման գործընթացը: Արտադրանքի մշակումից մինչև արտադրություն և առաքում ընկած շղթայոււմ կենսագիտական ընկերությունները վերանայում են իրենց բիզնես մոդելները, փորձելով ավելի լիակատար կերպով ներգրավել մատակարարներին և սպառողներին: Անձնականացված բուժօգնությունը շարունակում է մնալ որպես բիզնես մոդելի վերանայման առաջնահերթություն: Թվային բուժօգնության տեխնոլոգիաները, ինչպիսիք են հեռահար բուժօգնությունը, շարժական բուժօգնությունը, մարմնի վրա կրվող կապի միջոցները և սոցիալական ցանցերը հեղափոխական դեր են ունենում կենսագիտության ոլորտի համար և տվյլաները այժմ օգտագործվում են այնպիսի ասպարեզներրի վերափոխման համար, որոնք նախկինում կարծես թե դուրս էին մնում նման տեխնոլոգիաների դիտակետից: Միաձուլումները և ձեռքբերումները ակնկալվում է, որ կշարունակեն մնալ կենսագիտական հատվածի աճի առանցքային ռազմավարությունների շարքում:

Ադապտացումը փոփոխվող կարգավորման և ռիսկի միջավայրի պայմաններում

Կենսագիտական հատվածի շահառուների առջև կանգնած գործառնական ռիսկերը շարունակում են ավելի ու ավելի բարդանալ՝ կապված տեխնոլոգիական առաջընթացի, կլինիկաների և հիվանդների ակնկալիքների և գլոբալ մակարդակում փոխկապակցված առողջապահական շուկայի պայմաններում: Հատվածի առջև առկա ամենաառաջնահերթ խնդիրների թվում են՝ կիբեռ անվտանգությունը և ՏՏ որակը, կարգավորող դաշտը և համապատասխանության ապահովումտ, դեղերի և սարքավորումների անվտանգությունը, և մտավոր սեփականության պաշտպանությունը:

Տարածաշարջանների և երկրների հեռանկարներ

Կենսագիտության հատվածի ընկերությունները 2016թ. ոչ միայն կանգնած կլինեն շարունակաբար ավելի գլոբալ  դարձող շուկայի պայմաններում ի հայտ եկող բարդություններին,այլև՝ տարածաշրջանային և տարբեր երկներին բնորոշ խնդիրներին արձագանքելու անհրաժեշտության առաջ: Դիտեք ամենավերջին բացահայտումները:

Did you find this useful?