Լուծումներ

Ձեռքբերման գործարքների ֆինանսատնտեսական հետազոտություն

Մեր աշխատանքային խումբը մասնագիտացած է տեղական և միջազգային ընկերությունների ֆինանսատնտեսական հետազոտությունների աշխատանքներում: Ձեռքբերման գործարքների ֆինանսատնտեսական հետազոտությունը հեռանկարային գնորդին օբյեկտիվ տեղեկատվություն է տրամադրում թիրախային ընկերության վերաբերյալ և գնահատում ակնկալվող գործարքի հետ կապված ռիսկերը: Մեր վերլուծության արդյունքները հետևաբար կարող են գնորիդին օժանդակել թիրախային ընկերության հետ բանակցություններ վարելիս և առաջարկվող գինը ճշգրտելիս:

Մեր օժանդակությունը սկսվում է գործարքի նախնական ուսումնասիրությունից մինչև մանրամասն ֆինանսատնտեսական հետազոտություն՝ ներգրավելով առևտրային, գործառնական և ՏՏ ֆինանսատնտեսական հետազոտության մեր լավագույն մասնագետներին:

 Մենք օգնում ենք թե կորպորատիվ, թե մասնավոր հաճախորդներին՝ լավագույն արժեք ապահովել իրենց գործարքի արդյունքում՝ տրամադրելով մասնագիտացված ծառայությունների գործարքի և հարակից ծառայությունների գծով, այդ թվում ֆինանսատնտեսական հետազոտություն: Մեր նպատակն է՝ գործարքի ընթացքում տալ ավելի մեծ օգուտ, քան պարզապես ֆինանսատնտեսական հետազոտությունն է՝ տրամադրելով լրացուցիչ ծառայություններ, որոնք օգնում են հաճախորդին՝ հասնել մրցակցային առավելության:

Մեր փորձառությունը տարբեր իրադրություններում ամբողջական է դառնում Դելոյթի անդամ ֆիրմաների ոլորտային և գործառութային մասնագետների բազմակողմանի փորձառության համախմբման արդյունքում, որի շնորհիվ մեր հաճախոդները ստանում են համապարփակ և սահուն ծառայություն իրենց գործարքի առնչությամբ:

Ինչումն է կայանում մեր օժանդակությունը