Լուծումներ

Խորհրդատվություն միաձուլումների և ձեռքբերումների գծով

Ներկայիս մակրոտնտեսական միջավայրը ստիպում է լիովին վերանայել գործարքների գծով ծառայությունների նախկինում օգտագործված մոտեցումները: Մեր թիմը ի սկզբանե գործադրում է յուրաքանչյուր հաճախորդի կարիքների վերլուծության մոտեցումը՝ հիմնվելով յուրաքանչյուր հաճախորդի առանձնահատուկ կարիքների/շարժառիթների, տվյալ բիզնեսի առանձնահատկությունների և առկա փաստացի (ոչ միայն տեսական սիներգիաների), ինչպես նաև կազմակերպության ապագա հեռանկարների վրա: Մեր մասնագետների առանձնահատուկ ոլոտրներում մասնագիտացվածությունը, որը նրանց հնարավորություն է տալիս արագ կերպով պատերացում կազմել գործարքի էության վերաբերյալ, ինչպես նաև Դելոյթի համաշխարհային ցանցի առկայությունը անգամ երկրագնդի ամենահեռավոր կետերում ներդրողների որոնման իրական առավելություններ են:

Մենք հնարավորություն ունենք լուծելու բազմաթիվ, տարբեր բարդության խնդիրներ գնահատման, ֆինանսական մոդելավորման և տնտեսական խորհրդատվության ասպարեզներում

Մեր հիմնական ուժեղ կողմը կայանում է նրանում, որ մենք հանդես ենք գալիս որպես անկախ միջնորդ շուկայի տարբեր մասնակիցների շահերի հանդեպ հավասարակշռված մոտեցմամբ: Այս գործառույթը առավելապես կարևոր դեր ունի միաձուլման և ձեռքբերման գործարքների պլանավորման ընթացքում:

Մենք ունենք տարաբնույթ կազմակերպությունների հետ համագործակցության և մեր տրամադրած խորհրդատվության արդյունքը զանազան ատյաններում՝ սկսած աուդիտորներից մինչև կառավարական մամիններ, պաշտպանելու բազմակողմանի փորձ:

Ռուսաստանում մենք մեկն ենք այն սակավաթիվ խորհրդատուներից, որոնք ունեն ԱՊՀ շուկաների գործնական փորձ և խորը իմացություն: Ավելին, Դելոյթի համաշխարհային ցանցը մեզ թույլ է տալիս լուծումներ գտնել՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա: